ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը «Էկոլուր» ՀԿ-ի հետ համատեղ 2008թ. ապրիլի 29-ին կազամկերպեց սեմինար Հայաստանի ԲՈՒՀ-երի լրագրության ֆակուլտետների համար: Սեմինարի նպատակն է բարձրացնել երիտասարդ լրագրողների իրազեկությունը կլիմայի փոփոխության հիմնախնդիրների վերաբերյալ և ներգրավել նրանց` դրանք լուսաբանելու գործընթացում:
Ինչպես ելույթների ժամանակ, այնպես էլ քննարկումների համար նախատեսված հատվածում մասնակիցների կողմից հարցերի առաջադրումը ակտիվորեն է ընթացել: Մասնակիցներին հետաքրքրել են ոլորտում առկա մարտահրավերների նկատմամբ Հայաստանի դիրքորոշումն ու ընթացիկ միջոցառումները: Մասնավորապես, արդյոք 2008թ. գարնան սկզբի անսովոր շոգ եղանակը կլիմայի փոփոխության հետևանք է, ինչով է կլիմայի` ներկայումս դիտարկվող փոփոխությունը վնասում մարդկությանը և Երկիր մոլորակին, ինչ են Երևան քաղաքի Կենտրոն համայնքի բուսականության ֆունկցիաները, ինչպես գնահատել կտրած ծառի արժեքը` ստվերով, փայտանյութով, տեսարանով, թե` այլ հատկությունով, ինչպիսին է սեմինարի կազմակերպիչների դիրքորոշումը Թեղուտի անտառի վերաբերյալ, արդյոք ՀՀ Կառավարության կողմից երբևէ մերժվել են ՄԱԿ-ի առաջրկվող ծրագրերը, ինչ է ՄԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերի շոշափելի արդյունքը, որոնք են հողերի արդյունավետ օգտագործմանն ուղղված միջոցառումները, ինչպես է հաշվարկվում շրջակա միջավայրի աղտոտման` մարդկային առողջությանը բացասական անդրադարձը և ինչ ծրագրեր են իրականացվում այդ նվազեցնելու ուղղությամբ, ոլորտում տեղեկատվական և ուսուցողական ինչ կենտրոններ կան, ինչպես հարստացնել կլիմայի փոփոխության վերաբերյալ հեռուստաեթեր հեռարձակվող տեղեկությունը, ինչպես բարձրացնել բնակչության` արդեն իսկ եղած տեղեկության նկատմամբ պահանջարկը, ինչպես են լուծվում նման խնդիրները տարածաշրջանի այլ երկրներում:
Սեմինարի կազմակերպիչներն առաջարկեցին մասնակիցներին պատրաստել կլիմայի փոփոխության ոլորտում իրենց առավել հետաքրքրող թեմաներով հոդվածներ, որոնցից լավագույնները զետեղվելու են Հայաստանի կլիմայի փոփոխության տեղեկատվական կենտրոնի և «Էկոլուր» ՀԿ-ի ինտերնետային կայքերում:
Եղանակը Երևանում
| Ռադիոակտիվություն | 16 |
| Խոնավություն | 89% |
| Բարոմետր | 669 |
| Գեոմագնետիզմ | |
| Ցերեկ | +4 |
| Գիշեր | -7 |