“Լեռնանտառային էկոհամակարգերի խոցելիությունը և հարմարվողականության բարձրացումը կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ” թեմայով սեմինար (17-18/09/2010)

2010թ. սեպտեմբերի 17-18-ը Սյունիքի մարզի Գորիս քաղաքում “Կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ Հայաստանի լեռնանտառային էկոհամակարգերի հարմարվողականության բարձրացում” ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել “Լեռնանտառային էկոհամակարգերի խոցելիությունը և հարմարվողականության բարձրացումը կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ” թեմայով սեմինար, որի նպատակն էր խթանել հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրազեկումը կլիմայի փոփոխության ներքո Հայաստանում լեռնանտառային էկոհամակարգերի խնդիրների վերաբերյալ` կլիմայի փոփոխության ներքո։ Սեմինարին մասնակցեցին թվով 17 լրագրողներ հանրապետական 9 և Սյունիքի 6 ԶԼՄ-ներից, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀՀ բնապահպանության ու ՀՀ գյուղատնտեսության նախարարություններից, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունից, Սյունիքի մազրպետարանից: Սեմինարի ընթացքում մասնակիցները նաև այցելեցին ծրագրի շրջանակներում իրականացվող անտառվերականգնման պիլոտային վայր` Սյունիքի անտառտնտեսության Շուռնուխի անտառպետության տարածքում:

Սեմինարի ավատրին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին առաջարկվեց տպագրության նպատակով առաջիկայում նախապատրաստել հոդված, հարցազրույց կամ սցենար` կլիմայի փոփոխության ներքո անտառների խոցելիության ու հարմարվողականության թեմայով և Սյունիքի անտառներում առկա խնդիրների վրա մասնակի շեշտադրումով: Լավագույն տպագրված աշխատանքները կտեղադրվեն Հայաստանի կլիմայի փոփոխության տեղեկատվական կենտրոնի վեբ կայքում և հինգ լավագույն աշխատանքների հեղինակները կստանան շնորհակալագրեր, իսկ լավագույնը ճանաչված աշխատանքի հեղինակը կստանա նաև դրամական պարգև։

“Լեռնանտառային էկոհամակարգերի խոցելիությունը և հարմարվողականության բարձրացումը կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ” թեմայով սեմինար (17-18/09.2010)

Եղանակը Երևանում

Ռադիոակտիվություն 16
Խոնավություն 89%
Բարոմետր 669
Գեոմագնետիզմ
Ցերեկ +4
Գիշեր -7
 

 

MNP

ՀՀ բնապահպանության նախարարություն

 


 

UNFCCC

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա  

 


Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա

Կոնվենցիան սահմանում է միջկառավարական գործողությունների շրջանակները` կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքելու նպատակով:

 

GEF

Գլոբալ էկոլոգիական ֆոնդ

 


 

UNDP

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր 

 


 
Կառավարական շենք N3
Սենյակ N533
Հանրապետության Հրապարակ
Երևան, Հայաստան 0010
Հեռ` +374 (10) 583920, 583932
Ֆաքս` +374 (10) 583933
Էլ-փոստ: infocenter@nature.am, climate@nature.am
Ministry of nature Protection of Armenia UNEP GEF UNDP
Սույն կայքը ստեղծվել է 1996թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ “Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում” ծրագրի շրջանակներում: Կայքը արդիականացվել և վերաձևավորվել է 2007թ.` Հայաստանում ՄԱԿ ԿՓՇԿ-ի 6-րդ Հոդվածի դրույթների իրագործման համար ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում և հետագայում 2010թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրերի շրջանակներում: