






































Ս.թ. հուլիսի 14-ին տեղի ունեցավ "Կլիմայի փոփոխության և մթնոլորտի աղտոտման հիմնախնդիրները. կիրառվող մոտեցումները Գերմանիայում և Հայաստանում" թեմայով սեմինարը, որը կազմակերպվել էր "Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի երկրորդ ազգային զեկույցի պատրաստման համար նպաստավոր պայմանների ստեղծում" ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրի և "Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի կողմից: Սեմինարին մասնակցեցին շահագրգիռ կողմերի` պետական կազմակերպությունների, կրթական հաստատությունների և միջազգային ու հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանում Գերմանիայի դեսպանության ներկայացուցիչներ: Սեմինարին ելույթով հանդես եկավ Գերմանիայի Դյուսբուրգ-Էսսենի համալսարանի կլիմատալոգիայի ամբիոնի վարիչ պրոֆեսոր Վիլհելմ Կուտլերը:
Օրակարգով նախատեսված ելույթներից հետո եղան քննարկումներ` ուղղված երկրների միջև փորձի, տեղեկատվության և քաղված դասերի փոխանակմանը:




























Եղանակը Երևանում
| Ռադիոակտիվություն | 16 |
| Խոնավություն | 89% |
| Բարոմետր | 669 |
| Գեոմագնետիզմ | |
| Ցերեկ | +4 |
| Գիշեր | -7 |

