ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը կազմակերպել է «Հայաստանի հարավ-արևելյան անտառների խոցելիությունը և կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ Սյունիքի մարզի լեռնանտառային էկոհամակարգերի հարմարվողականությունը» թեմայով սեմինար, որը տեղի է ունեցել Սյունիքի մարզի Կապան քաղաքում ԵԱՀԿ «Աարհուս» կենտրոնում, 2008 թ. մայիսի 24-ից 25-ը: Սեմինարը կազմակերպվել է «Կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ Հայաստանի լեռնանտառային էկոհամակարգերի հարմարվողականությունը» ծրագրային առաջարկի նախապատրաստման շրջանակներում:
Սեմինարին մասնակցեցին շահագրգիռ պետական մարմինների և կազմակերպությունների, այդ թվում ՀՀ գյուղատնտեսության նախարարության, “ՀայԱնտառ” ՊՈԱԿ-ի, տեղական և միջազգային ՀԿ-ների, “ՀայՊետՀիդրոՄետ” ՊՈԱԿ-ի և Սյունիքի բոլոր անտառտնտեսությունների ներկայացուցիչները` ծրագրային առաջարկի նախապատրաստման շրջանակներում ընտրված թիրախային անտառի տարածքներում իրականացվելիք պիլոտային միջոցառումները քննարկելու նպատակով: Սեմինարի ընթացքում մասնակիցներին ներկայացվել է ԳԷՖ-ի միջին չափի ֆիանասավորման համար ծրագրային առաջարկի նախապատրաստման աշխատանքների արդյունքների` իրենց արձագանքները ԳԷՖ ներկայացվելիք փաստաթղթում հաշվի առնելու համար:
Ծանոթանալով մինչ օրս կատարված աշխատանքների արդյունքներին` շահագրգիռ կողմերը հաստատեցին իրենց` ծրագրի իրականացմանը հնարավորինս աջակցելու պատրաստակամությունը, ինչպես նաև համաձայնեցին ծրագրի իրագործման ինստիտուցիոնալ սխեմային:
Եղանակը Երևանում
| Ռադիոակտիվություն | 16 |
| Խոնավություն | 89% |
| Բարոմետր | 669 |
| Գեոմագնետիզմ | |
| Ցերեկ | +4 |
| Գիշեր | -7 |