Կլոր սեղան “Սյունիքի մարզում անտառային հրդեհների կառավարման ներկայիս փորձի և խնդիրների քննարկում”
2010թ. նոյեմբերի 10-ին Կապանում (Սյունիք) կազմակերպվել է կլոր սեղան “Սյունիքի մարզում անտառային հրդեհների կառավարման ներկայիս փորձի և խնդիրների քննարկում” թեմայով: Քննարկումը կազմակերպվել էր “Կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ Հայաստանի լեռնանտառային էկոհամակարգերի հարմարվողականության բարձրացում” ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրի շրջանակներում: Կլոր սեղանն ուղղված էր Սյունիքի մարզում անտառային հրդեհների կառավարման ներկայիս փորձի և խնդիրների քննարկմանը: Քննարկմանը մասնակցում էին ներկայացուցիչներ Սյունիքի մարզպետարանից, տեղի անտառտնտեսություններից և հատուկ պահպանվող տարածքներից, ինչպես նաև հրշեջ փրկարարական ջոկատներից: Կլոր սեղանի ընթացքում ներկայացվեց վերջին տասնամյակում անտառային հրդեհների դեպքերի դինամիկան Հայաստանում և մասնավորապես Սյունիքում` կապված կլիմայի փոփոխության հետ: Մասնակիցներին տեղեկացվեց նաև Ծրագրով նախատեսված անտառային հրդեհների ռիսկերի կրճատմանն առնչվող բաղադրիչը և նախատեսված համապատասխան գործողությունները: Մասնակիցները քննարկեցին անտառային հրդեհների կառավարման ներկայիս փորձը և դրան առնչվող խնդիրները Սյունիքում և արտահայտեցին իրենց տեսակետները, թե ինչպես կարելի է բարելավել անտառային հրդեհների դեմ տարվող պայքարը: Կլոր սեղանի արդյունքները հիմք կծառայեն Սյունիքի մարզում կլիմայի փոփոխության և փոփոխականության ներքո անտառային հրդեհների աճող ռիսկերի մեղմանն ուղղված ծրագրի հետագա գործողությունների մշակման և իրականացման համար:
Եղանակը Երևանում
| Ռադիոակտիվություն | 16 |
| Խոնավություն | 89% |
| Բարոմետր | 669 |
| Գեոմագնետիզմ | |
| Ցերեկ | +4 |
| Գիշեր | -7 |