Կիոտոյի արձանագրության ուժի մեջ մտնելու կապակցությամբ 2005թ. փետրվարի 16-ին, ՀՀ բնապահպանության նախարարությունը "Տեխնիկական աջակցություն Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին և Մոլդովային կլիմայի գլոբալ փոփոխության իրենց պարտավորությունների կատարման համար" ծրագրի և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի օժանդակությամբ կազմակերպել է կլոր սեղան:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ բնապահպանության նախարար և Կիոտոյի արձանագրության ներքո Մաքուր զարգացման մեխանիզմի (ՄԶՄ) ազգային պատասխանատու պրն Վ.Այվազյանը: Իր ելույթում նախարարը կարևորեց Արձանագրության դերը որպես միջազգային գործիք կլիմայի փոփոխության խնդիրների հասցեագրման համար և ընդգծեց Հայաստանի` որպես Հավելված I մեջ չընդգրկված երկրի, հեռանկարները և Արձանագրության ներքո պոտենցիալ օգուտները միջազգային համագործակցության գործընթացում:
Միջոցառմանը մասնակցեցին մի շարք ճյուղային նախարարությունների և գործակալությունների, ինչպես նաև շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք քննարկեցին ՄԶՄ գործընթացում իրենց հնարավոր ներգրավումը և արտահայտեցին իրենց պատրաստակամությունը համագործակցելու ՄԶՄ նախագծերի մշակման և իրականացման գործընթացում:
ՀՀ բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ և Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող պրն Ա.Գաբրիելյանը ներկայացրեց Կիոտոյի արձանագրության, ինչպես նաև Հայաստանում ՄԶՄ նախագծերի կիրառման գործնական ասպեկտները:
Հանդիպման վերջում պրն Վ.Այվազյանը պաշտոնապես ստորագրեց Շիմիզու կորպորացիայի և Երևանի քաղաքապետարնի կողմից համատեղ մշակված "Նուբարաշենի պինդ թափոնների աղբավայրից մեթանի օգտահանման և էլեկտրական էներգիայի արտադրության" նախագծային փաստաթղթի հաստատման նամակը:
Եղանակը Երևանում
| Ռադիոակտիվություն | 16 |
| Խոնավություն | 89% |
| Բարոմետր | 669 |
| Գեոմագնետիզմ | |
| Ցերեկ | +4 |
| Գիշեր | -7 |