Հայաստանի Լիազորված ազգային մարմինը (ԼԱՄ) դեռևս պաշտոնապես չի հաստատել կայուն զարգացման չափանիշների մանրամասն ցանկը: Դա բացատրվում է այն բանով, որ կա ծրագրի հաստատման ընդունված փորձ, երբ ամեն մի համապատասխան նախարարություն գործի է դնում ծրագրի կայուն զարգացմանը նպաստող կողմերի գնահատման անհատական մոտեցում և ծրագրի հաստատման կամ մերժման մասով իր որոշման մասին տեղեկացնում է ԼԱՄ-ին:
Չնայած տվյալ մոտեցմամբ ծրագրի հաստատման արագ և արդյունավետ արձագանքը երաշխավորված է, այնուամենայնիվ, այն չի ապահովում բավականաչափ թափանցիկություն և օբյեկտիվություն: Հաշվի առնելով և այս փաստը և միջազգային փորձը Հայաստանի ԼԱՄ-ը ծրագրի գնահատման համար սահմանել է մի խումբ հիմնական չափանիշներ, որոնք հետագայում կարող են հիմք հանդիսանալ ՄԶՄ ծրագրերի հաստատման պաշտոնական կարգի մշակման համար:
Այդ հիմնական չափանիշները հաշվի են առնում երկրի կայուն զարգացման տեխնիկական, բնապահպանական, տնտեսական և ռազմավարական կողմերը և վերաբերում են հետևյալ 4 չափանիշներին`
Բնապահպանական չափանիշներ
- Օդի և ջրի որակի բարելավում
- Բնական ռեսուրսների արդյունավետ օգտահանում/օգտագործում
- Կենսաբազմազանության պահպանում:
Տնտեսական չափանիշներ
- Օտարերկրյա ներդրողների ներգրավում
- Վերականգնվող էներգետիկայի համակարգի մշակում, էներգախնայողություն
- Կայուն տեխնոլոգիաների փոխանցում
- Սերունդների զբաղվածության ապահովում
- Տարածաշրջանային և տեղական տնտեսության զարգացում:
Սոցիալական չափանիշներ
- Շահառու կողմերի ամբողջական մասնակցություն
- Նոր աշխատատեղերի ստեղծում
- Ծառայությունների որակի բարելավում
- Հզորությունների զարգացում
Ռազմավարական չափանիշներ
- Ազդեցություն ազգային և/կամ տարածաշրջանային գերակա նպատակների վրա
- Ազդեցություն սեկտորների գերակա նպատակների վրա:
Ամեն մի ենթաչափանիշի համար պարտադիր է, որ ծրագիրը նկարագրի հնարավոր ազդեցությունները` ներառյալ մեղմման ուղղված միջոցառումները բացասական ազդեցության դեպքում:
Եղանակը Երևանում
| Ռադիոակտիվություն | 16 |
| Խոնավություն | 89% |
| Բարոմետր | 669 |
| Գեոմագնետիզմ | |
| Ցերեկ | +4 |
| Գիշեր | -7 |