Կլիմայի փոփոխության համամոլորակային հիմնահարցի լուծման հարցում համաշխարհային հասարակայնությունը զգալի առաջընթացի է հասել: Սկզբնական շրջանում տարվում էին լոկ գիտական ուսումնասիրություններ, հետագայում համընդհանուր անհանգստությունը հանգեցրեց միջազգային կոնվենցիայի մշակմանը և կենսագործմանը: Սակայն դեռևս մեծ աշխատանք է սպասվում:
Կլիմայի փոփոխությունը գլոբալ մակարդակով կատարված ամենախոշոր տնտեսական սխալն է, որը փոխազդում է տնտեսական այլ սխալների հետ: Գլոբալ արդյունավետ պատասխանի համար անհրաժեշտ է քաղաքական երեք տարր.
Կլիմայի փոփոխությունը պահանջում է միջազգային պատասխան, որը հիմնված է երկարաժամկետ նպատակների փոխըմբռնման և գործողությունների պլանի համաձայնեցման հասնելու վրա:
Արդեն ձեռնարկվում են միջոցներ երկրների և տարածաշրջանների մակարդակով: Կոնվենցիան և Կիոտոյի արձանագրությունը մի շարք գործընկերների և նախաձեռնությունների հետ միասին բազա են ստեղծում միջազգային համագործակցության համար: Սակայն աշխարհի մասշտաբով անհրաժեշտ է ձեռնարկել առավել կտրուկ միջոցառումներ: Տարբեր պայմաններ ունեցող երկրներ կլիմայի փոփոխության հիմնախնդրի լուծմանն իրենց ներդրման համար կօգտագործեն այլ մոտեցումներ Սակայն առանձին երկրների կողմից ձեռնարկվող միջոցառումները բավարար չեն: Որքան էլ մեծ լինի երկիրը, այն հիմնախնդրի միայն մի մասն է: Երկարաժամկետ նպատակների նկատմամբ անհրաժեշտ է ցուցաբերել համաձայնեցված մոտեցում, ինչպես նաև ունենալ գործողությունների համաձայնեցված միջազգային ծրագիր, որը յուրաքանչյուր երկրին կօգնի ունենալ իր ներդրումը ընդհանուր նպատակի հասնելու մեջ:
Ապագա միջազգային համագործակցության համար անհրաժեշտ են հետևյալ տարրերը.
Արտանետումների առևտուրը արտանետումների կրճատման արդյունավետ և շահութաբեր ուղին է: Հարուստ երկրների կողմից ամեն տարի ներդրվող տասնյակ միլիարդավոր դոլարի ֆինանսական հոսքերը հնարավորություն կտան անցնել ցածր ածխածնային տնտեսության:
Տեխնոլոգիական համագործակցություն. ոչ պաշտոնական կոորդինացիան և պաշտոնական համաձայնագրերը կարող են բարձրացնել նորարարություններում կատարվող ներդրումների արդյունավետությունը: Էներգետիկայի բնագավառում գլոբալ մակարդակով կատարվող ուսումնասիրություններին և զարգացմանը տրամադրվող օժանդակությունը պետք է ավելանա ավելի քան 2 անգամ, իսկ ցածր ածխածնային տեխնոլոգիաներին զարկ տալը` մինչև հինգ անգամ: Արտադրանքի ստանդարտացման բնագավառում միջազգային համագործակցությունը էներգաարդյունավետության բարձրացման արդյունավետ ուղի է:
Անտառվերացման կրճատմանն ուղղված միջոցառումները. Գլոբալ մակարդակով բնական անտառների կորուստն ավելի է նպաստում արտանետումների ավելացմանը, քան տրանսպորտի ոլորտը: Անտառվերացման կանխումն արտանետումների կրճատման ամենաարդյունավետ միջոցն է: Միջազգային մակարդակով անտառվերացման կանխմանը նպատակաուղղված փորձնական ծրագրերը կարող են արագ ներդրվել:
Հարմարվողականություն. Աշխարհի ամենաաղքատ երկրները առավել խոցելի են կլիմայի փոփոխությունից: Անհրաժեշտ է, որպեսզի կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջոցառումներն ամբողջությամբ ինտեգրվեն զարգացման քաղաքական միջոցառումների մեջ, իսկ հարուստ երկրները` ստանձնեն աղքատ երկրներին օժանդակելու ավելի շատ պարտավորություններ: Միջազգային ֆինանսավորումը պետք է նաև օժանդակի կլիմայի փոփոխության հետևանքների մասին տեղեկատվության տարածմանը, ինչպես նաև այն ուսումնասիրություններին, որոնք ուղղված են երաշտների և ջրհեղեղների նկատմամբ առավել կայուն գյուղատնտեսական մշակաբույսերի բազմազանության ուսումնասիրությանը:
Եղանակը Երևանում
| Ռադիոակտիվություն | 16 |
| Խոնավություն | 89% |
| Բարոմետր | 669 |
| Գեոմագնետիզմ | |
| Ցերեկ | +4 |
| Գիշեր | -7 |