Հրապարակումներ

 

"Վերականգնվող էներգիայի աղբյուրներ և տեխնոլոգիաներ" ուսումնական ձեռնարկ (2012թ.)

Հարավային Կովկասի տարածաշրջանի համար կլիմայի փոփոխության ազդեցության տարածաշրջանային ուսումնասիրություն (2011թ.)

ՀայաստանՍյունիքի Անտառները և Կայուն ԶբսաշրջությունըԳրքույկ Զբոսաշրջիների Համար (2010թ.)

Ջերմամատակարարման Իրավիճակը ՀՀ Բազմաբնակարան Շենքերում. Տնային Տնտեսությունների Վիճա­կագրական Հետա­զո­տություն (2010թ.)

Հայաստանի Հանրապետության Երկրորդ Ազգային Հաղորդագրություն (2010թ.)

Հայաստանի Ջերմոցային Գազերի (ՋԳ) Երկրորդ Ազգային Կադաստրը (2010թ.)

ՀՀ Անասնապահության Սեկտորում ՋԳ Արտանետումների Մեղմման  Ներուժի Գնահատում (2010թ.)

Վերականգնվող Էներգիայի Օգտագործումը Աշխարհում Եվ Հայաստանում. Նորարարությամբ Դեպի Մաքուր Տեխնոլոգիաներ (2009թ.)

Կլիմայի Փոփոխության Սոցիալ-Տնտեսական Ազդեցությունը Հայաստանում (2009թ.)

Հայաստանում Ջրային Ռեսուրնսերի Խոցելիությունը Կլիմայի Փոփոխության Ներքո (2009թ.)

ՀՀ Մարմարիկի Գետավազանի Ջրային Ռեսուրսների Վրա Կլիմայի Փոփոխության Ազդեցության Համալիր Գնահատում (2009թ.)

Հայաստան, Գյուղ Լուսաձոր
Կլիմայի Փոփոխության Ազդեցության Գնատահումը (2009թ.)

Կիոտոյի Արձանագրության Մաքուր Զարգացման Մեխանիզմի Իրականացումը Հայաստանում (2009թ.)

"Էկոլոգիայի և Բնության Պահպանության Կարևորությունը Կայուն Զարգացման Հեռանկարում" Միջազգային Գիտաժողովի Նյութեր (2008թ.)

Հայաստանի Սյունիքի Մարզի Անտառների Կենսաբազմազանությունը և Կլիմայի Գլոբալ Փոփոխությունը (2008թ.)

Կլիմայի Համամոլորակային Փոփոխության Պայմաններում Գյուղատնտեսության Խոցելիության Նվազեցման Ռազմավարության Հիմնական Ուղղությունները (Դեկտեմբեր 2008թ.)

Պարտավոր ենք Պահպանել
Հայաստանի Բնաշխարհում Առկա` Բնության Պահպանության Միջազգային Կազմակերպության "Կարմիր Ցուցակում" Ներառված Անողնաշար Կենդանիներ (2007թ.)

Մաքուր Զարգացման Մեխանիզմի Ձեռնարկ Հայաստանի Համար (2006թ.)

Կայուն Զարգացման Տեսությունն Ու Պրակտիկան. Միջազգային Փորձը եվ ՀՀ Խնդիրները. Կլոր Սեղանի Նյութեր (2005թ.)

Էներգիա Ապագայի Համար
Գիտաժողովի Նյութեր (2005թ.)

Հայաստանի Ազգային Հզորությունների Ինքնագնահատում Գլոբալ Բնապահպանական Կառավարման Համար (2004թ.)

Աշխարհագրական Տեղեկատվական Համակարգերը Որպես Շրջակա Միջավայրի Կառավարման Միջոց. Առաքելյան Ս. (2004թ.)

Մակ-ի Անապատացման Դեմ Պայքարի Կոնվենցիա. Փաստերի Շարադրում (2004թ.)

Հայաստանի Բնության Հատուկ Պահպանվող Տարածքներ. Նազիկ Խանջյան, (2004)

Վերականգնվող Էներգետիկան Հայաստանում` Իրողությունը եվ Հեռանկարները. Գիտաժողովի Նյութեր (2003թ.)

Կլիմայի Փոփոխության Հիմնախնդիրների Լուծման Տեխնոլոգիական Կարիքների Գնահատման եվ Տեխնոլոգիաների Փոխանցման Ներուժի Զարգացումը Հայաստանում (2003թ.)

Հայաստան. Կլիմայի Փոփոխության Հիմնահարցեր. Հոդվածների Ժողովածու
2-
րդ Թողարկում (2003թ.)

Վերականգնվող Էներգետիկայի Կիրառումը Հայաստանում. Վերջին 5 Տարիների Գործունեության Տեսության - Ա.Սարգսյան (2002թ.)

Հայաստան. Կլիմայի Փոփոխության Հիմնահարցեր
Հոդվածների Ժողովածու (1999թ.)

Հայաստանի Հանրապետության Առաջին Ազգային Զեկույցը Մակ-ի Կփշկ-ի Ներքո (1998թ.)

 


"Վերականգնվող էներգիայի աղբյուրներ և տեխնոլոգիաներ" ուսումնական ձեռնարկ
հեղինակը` Ռ.Ս.Խարազյան, տեխ.գ.թ.

Ձեռնարկում ներկաայցվում են արեգակնային, հողմային, երկրաջերմային, օվկիանոսի էներգիայի օգտագործման հնարավորությունները, ինչպես նաև էներգիայի օրգանական և ոչ օրգանական ռեսուրսների օգտագործման խնդիրները:
Ձեռնարկը կարող է օգտագործվել տեխնիկատնտեսական հիմնավորումների մշակման և համապատասխան համակարգերի նախագծման աշխատանքների փուլում:
Ձեռնարկը նախատեսված է մասնագետների, ուսանողների և հետաքրքրվածների համար:

Ներբեռնել հայերեն_5.7MB.pdf

Հարավային Կովկասի տարածաշրջանի համար կլիմայի փոփոխության ազդեցության տարածաշրջանային ուսումնասիրություն (2011թ.)

Այս հաշվետվությունը ներկայացնում է կլիմայի փոփոխության ազդեցության և հարմարվողականության մասին ուսումնասիրություն Հարավային Կովկասի համար` ներառելով տարածաշրջանի բոլոր երեք երկրները` Հայաստան, Ադրբեջան և Վրաստան: Ուսումնասիրությունը ներառում է 4 ոլորտ` կլիմայի փոփոխության վերջին զարգացումները և կանխատեսումները; կլիմայի փոփոխության ազդեցությունը անդրսահմանային գետավազանների վրա; կլիմայի փոփոխության ազդեցությունը մշակաբույսերի ջրային պահանջի մասով գյուղատնտեսության համար կրիտիկական  տարածքներում, ինչպես նաև կլիմայի փոփոխության ազդեցության հետևանքները քաղաքային ջերմային ճնշումների մասով տարածաշրջանում ընտրված քաղաքներում:   
Հաշվետվությունը հրատարակվել է “Շրջակա միջավայր և անվտանգություն” նախաձեռնության շրանակներում ՄԱԶԾ/ԵԱՀԿ տարածաշրջանային ծրագրի կողմից:
Անգլերեն տարբերակ_7.66MB
Ռուսերեն տարբերակ_1.88MB

“Հայաստան – Սյունիքի անտառները և կայուն զբսաշրջությունը” գրքույկ զբոսաշրջիների համար (2010թ.)

Գրքույկը ներկայացնում է Սյունիքի մարզի հարուստ անտառային կենսաբազմազանությունը, զբոսաշրջության, այդ թվում էկոտուրիզմի հնարավորությունները, կլիմայի փոփոխությամբ ու մարդկային գործոնով  պայմանավորված անտառներին սպառնացող վտանգը և պարունակում է Սյունիքի հարուստ կենսաբազմազանությունը ներկայացնող մի շարք լուսանկարներ: Գրքույկը մշակվել է “Կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ Հայաստանի լեռնանտառային էկոհամակարգերի հարմարվողականության բարձրացում” ՄԱԶԾ/ԳԷՖ/00051202 ծրագրի շրջանակներում:

 Հայերեն-անգլերեն տարբերակ 6.44MB pdf
Ռուսերեն-անգլերեն տարբերակ 6.44MB pdf

Ջերմամատակարարման իրավիճակը ՀՀ բազմաբնակարան շենքերում. տնային տնտեսությունների վիճա­կագրական հետա­զո­տություն (2010թ.)

Հաշվետվությունը մշակվել է Տնտեսական զարգացման և հետա­զո­տությունների կենտրոնի (EDRC) կողմից և ընդգրկում է երկու վիճակագրական ընտրանքային հետազոտություններ և դրանց հիման վրա կատարած վերլուծություն` ՀՀ քաղա­քային բնա­կա­վայրերի բազմաբնակարան շենքերի ջերմամատակարարման առկա պայման­ների, դրանց բարելավման հնարավորությունների և ջերմա­մատա­կարարման ոլորտում առկա զարգացումների վերաբերյալ:
Հայերեն տարբերակ_2.2MB.pdf

Հայաստանի Հանրապետության երկրորդ ազգային հաղորդագրություն (2010թ.)

Հայաստանի Հանրապետության երկրորդ ազգային հաղորդագրությունն ըստ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից` "Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի երկրորդ ազգային զեկույցի պատրաստման համար նպաստավոր պայմանների ստեղծում" ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրի շրջանակներում:

Հայերեն տարբերակ_4.35MB.pdf

Հայաստանի Ջերմոցային գազերի (ՋԳ) երկրորդ ազգային կադաստրը (2010թ.)

Հաշվետվությունը պատրաստվել է "Կլիմայի փոփոխության Հայաստանի երկրորդ ազգային հաղորդագրության պատրաստման" ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրի շրջանակներում: ՋԳ գույքագրման տվյալների բազան լրացվել է Կլիմայի փոփոխութ-յան փորձագետ-ների միջկառավարական խմբի կողմից առաջադրված MS Excel աշխատանքային թերթիկներով: Այն ներառում է հետևյալ վեց սեկտորները` "Էներգետիկա", "Արդյունբերական գործընթացներ", "Լուծիչների օգտագործում”, "Գյուղատնտեսություն", "Հողօգտագործում, հողօգտագործման փոփոխություն և անտառային տնտեսություն (ՀՀՓԱՏ)" և "Թափոններ":
ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագիրը հրավիրում է ազգային փորձագետներին և բոլոր շահագրգիռ կողմերին ուսումնասիրել տվյալների բազան և անճշտությունների առկայության դեպքում ներկայացնել դիտողություններ` climate@ nature.am հասցեով:
ՋԳ գույքագրման տվյալների բազան կարելի է այցելել սեղմելով այստեղ :

ՀՀ ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՍԵԿՏՈՐՈՒՄ ՋԳ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՄԵՂՄՄԱՆ  ՆԵՐՈՒԺԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ (2010թ.)

Այս փաստաթուղթն ուղղված է Հայաստանում անասնապահությունից ՋԳ արտանետումների կրճատման ներուժի գնահատմանը: Այն ներառում է հետևյալը` (i) գյուղատնտեսական թափոնների ռեսուրսներ` կիրառելով հանրային աղբյուրներում առկա տեղեկատվությունը, (ii) հավաքագրված տվյալների հիման վրա  ՄԶՄ նախագծեր իրականացնելու հնարավոր ներուժը, (iii) տեղեկատվություն գործող ֆերմաներ կատարված այցելությունների մասին, (iv) բացահայտված հեռանկարային նախագծերի նախնական գնահատում, (v) ընտրված ծրագրերի համար ՄԶՄ երեք Ծրագրի նախագծային գաղափարներ (ԾՆԳ-ներ): Այս փաստաթուղթը պատրաստվել է Հայաստանի երկրորդ ազգային հաղորդագրության պատրաստման շրջանակներում` ՄԱԶԾ և նորվեգական Վեկստ հիմնադրամի համաֆինանսավորմամբ:
Անգլերեն տարբերակ_2.57MB_pdf

ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ԴԵՊԻ ՄԱՔՈՒՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ (2009թ.)

Գրքույկում դիտարկվում են վերականգնվող էներգիայի աղբյուրների` արևային, հողմային, կենսազանգվածի և երկրա¬ջեր¬մային էներգիայի, մատչելի ռեսուրսների, արդի տեխնոլոգիաների հեռանկարների և դրանց օգտագործման, շուկայի զարգացման, կարգավորող մեխանիզմների հարցերը` կլիմայի փոփոխության մեղմման համատեքստում: Գրքույկը նախատեսվում է վերականգնվող և այլընտրանքային էներգիայի տեխնոլոգիաների և Հայաստանում այդ տեխնոլոգիաների կիրառման առաջընթացով հետաքրքրվող ուսանողների, դասախոսների, ճարտարագետների, ինչպես նաև ընթեցողների լայն շրջանակի համար:

Հայերեն տարբերակ_2.55MB.pdf

Անգլերեն տարբերակ_3.26MB_pdf
Atkinson (medium)

Կլիմայի փոփոխության սոցիալ-տնտեսական ազդեցությունը Հայաստանում (2009թ.)

Այս հրատարակությունը տրամադրում է տնտեսական վերլուծություն և առաջարկություններ Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության վերաբերյալ այն որոշում կայացնողների համար, ովքեր պետք է կառավարեն կլիմայի փոփոխության ազդեցությունը` նվազագույնի հասցնելով կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը և առավելագույնի հասցնելով հարմարվողականության հնարավորությունները: Այս աշխատանքն իրականացվել է ՄԱԶԾ-ի աջակցությամբ Սթոքհոլմի բնապահպանական ինստիտուտի (ԱՄՆ) կողմից: Հրատարակությունը, մասնավորապես, կենտրոնանում է հարմարվողականության առաջնային սեկտորների վրա, ինչպիսիք են ջուր, գյուղատնտեսություն, էներգիա և անտառներ, որոնք էլ հենց իրենց վրա են կրում այդ ակնկալվող ազդեցությունը:
Հայերեն տարբերակ_1.75MB.pdf
Անգլերեն տարբերակ_1.69MB.pdf
 

Water1 (medium)

 

Հայաստանում ջրային ռեսուրնսերի խոցելիությունը կլիմայի փոփոխության ներքո (2009թ.)

Սույն հրատարակումը ընդգծում է Հայաստանում ջրային ռեսուրսների խոցելիությունը կլիմայի փոփոխության ներքո և հնարավոր տնտեսական ազդեցությունը: Այն նաև ներառում է ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի և ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականցվող "Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի երկրորդ ազգային զեկույցի պատրաստման համար նպաստավոր պայմանների ստեղծում" ծրագրի շրջանակներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները:

Անգլերեն տարբերակ_721KB_pdf
 

Marmarik2 (medium)

 

ՀՀ Մարմարիկի գետավազանի ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության ազդեցության համալիր գնահատում (2009թ.)

Հաշվի առնելով Հայաստանի ջրային ռեսուրսների խոցելիությունը, կատարվող աշխատանքի նպատակն է Մարմարիկ գետի ջրհավաք ավազանի տնտեսական գնահատման օրինակով, տալ ջրային ռեսուրսների խոցելիության գնահատականը և հիմնավորել առաջարկվող հարմարվողական միջոցառումները: Այս առաջնեկային (պիլոտային) ուսումնասիրությունն իրագործված է «Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի երկրորդ ազգային զեկույցի պատրաստման համար նպաստավոր պայմանների ստեղծում» ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրի շրջանակներում Հայաստանի Մարմարիկ գետի ավազանի ջրային ռեսուրսներին ԿՓ ազդեցության համալիր գնահատական մշակելու համար:

Հայերեն տարբերակ_996MB.pdf
 Lusadzor_ARM_final_Titul1 (original)  Հայաստան, գյուղ Լուսաձոր
Կլիմայի փոփոխության ազդեցության գնատահումը (2009թ.)

Այս հրապարակումը զեկուցում է Հայաստանում համայնքի մակարդակով իրականացվող ծրագրի շրջանակներում կլիմայի փոփոխության նկատմամբ զգայունության գնահատման առաջեկային պիլոտային փորձի վերաբերյալ: Այս առաջնեկային գնահատման արդյունքում մշկվել է ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի համար համապարփակ պրակտիկ ուղեցույցը: Զեկույցում առաջարկվում են հարմարվողականության միջոցառումները Լուսաձոր գյուղի համար, որոնք իրականացվելու են համայնքային զարգացման ծրագրերի շրջանակներում` կլիմայի փոփոխության հետևանքները հաշվի առնելու համար: Զեկույցում ընդգծվում են ԿՓ վերաբերող հետագա պիլոտաին ծրագրերի հարմարվողականության կարողության հզորացման հնարավորությունները:

Հայերեն տարբերակ_1126KB.pdf

 CDM Overview (medium)  

ԿԻՈՏՈՅԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՔՈՒՐ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (2009թ.)

Փաստաթղթում բերված է տեղեկատվություն Հայաստանում Մաքուր զարգացման մեխանիզմի իրականացման քաղաքական շրջանակների մասին, ՄԶՄ նախագծերի գնահատման և հաստատման առաջարկվող ընթացակարգերը, ինչպես նաև ՄԶՄ նախագծերի իրականացման հնարավորությունները հանրապետության մար-զերում: Երկրում ՄԶՄ ներկա փորձի ներկ-այացման նպատակով փաստաթղթում բերված է նաև մանրամասն տեղեկատվություն ներկայումս Հայաստանում իրականացվող ՄԶՄ նախագծերի վերաբերյալ:
Անգլերեն տարբերակ_1548KB.pdf

 Pad Cover (original)  

"Էկոլոգիայի և բնության պահպանության կարևորությունը կայուն զարգացման հեռանկարում" միջազգային գիտաժողովի նյութեր (2008թ.)

Հրատարակումը պարունակում է 2008թ նոյեմներին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած և "Կլիմայի փոփոխության Հայաստանի երկրորդ ազգային զեկույցի պատրաստում" ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրի ֆինանսական աջակցությամբ կազմակերպված միջազգային գիտաժողովի նյութերը: Նյութերում առկա են հոդվածներ և համառոտագրեր կայուն զարգացման, բնապահպանության, բնական ռեսուրսների պահպանության, կլիմայի փոփոխության, բնապահպանական մոնիտորինգի, էկոհամակարգերի և միջդիսցիպլինար ասպեկտների վերաբերյալ:

Երկլեզու տարբերակ_1.26MB_pdf
 

Syunik1 (original)

 

Հայաստանի Սյունիքի մարզի անտառների կենսաբազմազանությունը և կլիմայի գլոբալ փոփոխությունը (2008թ.)

Սույն հրատարակությունը նպատակ ունի ներկայացնել Հայաստանի Սյունիքի մարզի անտառային կենսաբազմազանության հարստությունը, առկա և ապագա խոցելիությունը կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքներից, ինչպես նաև համառոտ անդրադառնում է կլիմայի փոփոխությանը հարմարվողականությանը նպաստող գործողություններին: Այն նախատեսված է ընթերցողների լայն շրջանակների համար:

Հայերեն տարբերակ_ 1.58MB_pdf
 

A and V (original)

 Կլիմայի համամոլորակային փոփոխության պայմաններում գյուղատնտեսության խոցելիության նվազեցման ռազմավարության հիմնական ուղղությունները (դեկտեմբեր 2008թ.)
Գրքույկը ներկայացնում է կլիմայի համամոլորակային փոփոխության պայման-ներում գյուղատնտեսության խոցելիության նվազեցման ռազմավարության հիմնական ուղղությունները: Գրքույկի նպատակն է ներկայացնել բուսաբուծության և անասնաբուծության ճյուղերի խոցելիության աստիճանը կլիմայի հնարավոր փոփոխության դեպքում և առաջարկել բույսերի և կենդանիների հարմարվողականության բարձրացման համալիր միջոցառումներ:
Հայերեն տարբերակ_4.96MB_pdf
 Must be Preserved (S) (medium)  

ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ՊԱՀՊԱՆԵԼ
Հայաստանի բնաշխարհում առկա` բնության պահպանության միջազգային կազմակերպության "կարմիր ցուցակում" ներառված անողնաշար կենդանիներ (2007թ.)

Բրոշյուրը ներկայացնում է Հայաստանում առկա այն կենդանատեսակները, որոնք գրանցված են բնության պահպանության միջազգային կազմա-կերպության (IUCN) "կարմիր ցուցակում": Գրքույկում ներկայացված է նաև Հայաստանի բնության և պատմության խորհրդանիշ հանդի-սացող տեսակներից մեկը` էնդեմիկ արարատյան որդան կարմիրը:
Եռալեզու տարբերակ_984KB.pdf

 CDM Handbook (S) (medium)  

ՄԱՔՈՒՐ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՁԵՌՆԱՐԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ (2006թ.)

Ձեռնարկում բերված է միջազգայնորեն հասանելի և ժամանակակից տեղեկատվություն ՄԶՄ նախագծերի իրականացման վերաբերյալ: Մասնավորապես, ձեռնարկում ամփոփված է ՄԶՄ-ի քաղաքական, տեխնիկական և իրավա-բանական գործոնների վերաբերյալ տեղեկա-տվությունը: Փաստաթղթի նպատակն է Հայաստանում նախագծեր իրականացնողներին տրամադրել խորհրդատվական աջակցություն ՄԶՄ նախագծերի բացահայտման, մշակման և կառավարման վերաբերյալ:
Անգլերեն տարբերակ_1584KB.pdf

 Round Table at NA (S) (medium)  

ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊՐԱԿՏԻԿԱՆ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ ԵՎ ՀՀ ԽՆԴԻՐՆԵՐԸ. Կլոր սեղանի նյութեր (2005թ.)

Սույն ժողովածուի մեջ ընդգրկված են հիշյալ կլոր սեղանի մասնակիցների ելույթները և զեկույցները: Հանդիպման նպատակն էր` իրազեկել մասնակիցներին կայուն զրգացման (ԿԶ) հիմնադրույթների, դեպի ԿԶ քաղաքակա-նության կողմնորոշման գործընթացի և տվյալ բնագավառում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ:
Հայերեն տարբերակ_1335KB.pdf

 RE Conference (S) (medium)  

ԷՆԵՐԳԻԱ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ
Գիտաժողովի նյութեր (2005թ.)

Գրքույկը ներկայացնում է ՄԱԶԾ/ԳԷՖ "Հայաստան. քաղաքային ջեռուցման և տաք ջրամատակարարման էներգաարդյունավետու-թյան բարձրացում" ծրագրի ֆինանսական աջակցությամբ 2005թ. հունիսի 27-ին Երևան քաղաքում կազմակերպված "Վերականգնվող էներգետիկայի երկրորդ գիտաժողովի" նյութերը: Գիտաժողովի նպատակն էր խթանել և ընդլայնել համագործակցությությունը հայ և օտարերկրյա գիտնակաների և մասնագետների միջև վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաների և դրանց կիրառման շուրջ, գործի դնելով ֆինանսավորման միջազգային և տեղական աղբյուրները և գործիքները:
Եռալեզու տարբերակ_5774KB.pdf

 NCSA (S) (medium)  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏՈՒՄ ԳԼՈԲԱԼ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ (2004թ.)

Հրապարակումն ուղղված է ՄԱԶԾ/ԳԷՖ "Հայաստանի ազգային հզորությունների կարիք-ների գնահատում գլոբալ բնապահպանական կառավարման համար" ծրագրի ներքո իրա-կանացված գործընթացների լուսաբանմանը: Զեկույցում ներկայացված են ազգային հզո-րությունների կարիքների գնահատման անցկացման հիմնական մոտեցումները և մեթոդները, խաչաձևվող ոլորտների ընտրության հիմնավորումը, ընտրված ոլորտներում ազգային կարիքների գնահատումը, նկատի ունենալով ՄԱԿ-ի երեք կոնվենցիաների (ԿՓՇԿ, ԿԲԿ և ԱՊԿ) սիներգետիկ հնարավորությունները, ինչպես նաև նշված ոլորտներում կարիքների սինթեզի արդյունքում ստացված ընդհանրացված կարիք-ների հասցեագրման ուղղությունները:
Հայերեն տարբերակ_1867KB.pdf

 GIS (S) (medium)  

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ՈՐՊԵՍ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԻՋՈՑ. Առաքելյան Ս. (2004թ.)

Աշխարհագրական տեղեկատվական համակար-գերը նոր տեխնոլոգիաներ են, որոնք բուռն զարգացում են ապրում ամբողջ աշխարհում: Գրքույկում ներկայացված է դրանց ընդհանուր նկարագրությունը և շրջակա միջավայրի կառավարման հնարավորությունները, հատկա-պես կենսաբազմազանության, կլիմայի փոփո-խության, անապատացման դեմ պայքարի մասին ՄԱԿ-ի կոնվենցիաների ներքո Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորու-թյունների իրականացման համար:
Հայերեն տարբերակ_823KB.pdf

 Desertification (S) (medium)  

ՄԱԿ-ի ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿՈՆՎԵՆՑԻԱ. Փաստերի շարադրում (2004թ.)

Բրոշյուրում բերված է ՄԱԿ-ի անապատացման դեմ կոնվենցիայի ընդհանուր ակնարկը, բացա-տրվում են անապատացման պատճառները և հետևանքները, ներկայացված են անապա-տացման դեմ պայքարի գործողությունների ծրագրերը և Կոնվենցիայի կառուցվածքն ու ընթացակարգերը: Փաստաթղթում քննարկվում է գիտության և նաև ժամանակակից տեխնոլո-գիաների դերը Կոնվենցիայի վերջնական նպատակի հասնելու գործընթացում:
Հայերեն տարբերակ_164KB.pdf

 Specially Protected Areas (S) (medium)  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐ. Նազիկ Խանջյան, (2004)

Գրքույկը հրատարակվել է "Ազգային հզոր-ությունների գնահատում" ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրի շրջանակներում և ներառում է հակիրճ տեղեկություններ Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ: Գրքույ-կի հրատարակումը նվիրված է կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների իրականաց-ման ընթացքին և Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների հիմնադրման 45-ամյակին:

Հայերեն տարբերակ_3290KB.pdf

 Renewable Energy in Armenia (S) (medium)  

ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ` ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ. Գիտաժողովի նյութեր (2003թ.)

Գրքույկը ներկայացնում է "Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում" ծրագրի դրամական ներդրման շնորհիվ 2003թ. հունիսի 27-ին Երևանում անցկացված "Վերականգնվող էներգետիկան Հայաստանում` իրողությունը և հեռանկարները" գիտաժողովի նյութերը: Ժողովածուի նյութերը վերաբերում են Հայաստանում տվյալ ոլորտի զարգացման խնդիրներին: Բերվում են նաև օրինակներ արտասահմանյան փորձից:
Հայերեն տարբերակ_1933KB.pdf

 CB and TT (S) (medium)  

ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՆԵՐՈՒԺԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (2003թ.)

Զեկույցում ամփոփված են ծրագրի երկրորդ փուլի գործունեության արդյունքները: Ծրագիրն անդրադարձել է ջերմոցային գազերի արտա-նետումների կրճատմանը, կլիմայի կանխատես-վող փոփոխության բացասական հետևանքների հաղթահարմանը, տեխնոլոգիական կարիքների բացահայտմանն ու գնահատմանը, տեխնոլո-գիաների փոխանցման պայմանների ապահո-վմանն ու ամրապնդմանը: Առաջավոր տեխնո-լոգիաների փոխանցումը մեծապես կնպաստի երկրի կայուն զարգացմանը:
Հայերեն տարբերակ_2521KB.pdf

 CC Problems Articles - II (a) (S) (medium)  

ՀԱՅԱՍՏԱՆ. ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ. Հոդվածների ժողովածու
2-րդ թողարկում (2003թ.)

Ժողովածուի մեջ զետեղված են "Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում" ծրագրի 2-րդ փուլին մասնակցած փորձագետների, ինչպես նաև առարկայի նկատմամբ հետաքրքրություն ունեցող ան-հատների գիտական հոդվածներ, որտեղ ներկայացված են էներգաարդյունավետ տեխնոլոգիաների օգտագործման և Հայաստանի տնտեսության տարբեր բնագավառներում ջեր-մոցային գազերի արտանետումների նվազեց-ման, կլիմայի փոփոխության հետևանքների մեղմման, հանրային իրազեկման հետ կապված հարցեր: ԿՓՏԿ-ի գրադարան:

 Renewable Energy 10 years (S) (medium)  

ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՎԵՐՋԻՆ 5 ՏԱՐԻՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ - Ա.Սարգսյան (2002թ.)

Գրքույկը ներկայացնում է վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանում իրականացված վերականգնվող էներգետիկայի նախագծերը: Մասնավորապես, այն ներառում է տեղեկա-տվություն նախագծերի տեխնիկական ցուցանի-շների, տեխնիկատնտեսական հիմնավորումնե-րի, փոխարինված վառելիքի ծավալների, ջերմոցային գազերի արտանետումների կրճատումների և նախագծերի ֆինանսավոր-ման աղբյուրների վերաբերյալ:
Ռւսերեն տարբերակ_496KB.pdf
 CC Problems Articles (S) (medium)  

ՀԱՅԱՍՏԱՆ. ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ
Հոդվածների ժողովածու (1999թ.)

Ժողովածուի մեջ զետեղված են "Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում" ծրագրին մասնակցած փորձագետների գիտական հոդվածները, որտեղ ներկայացված են Հայաստանի տարածքում կլիմայի ակնկալվող փոփոխությունները, բնական էկոհամակարգերի, ջրային ռեսուրսների, գյուղատնտեսության, մարդու առողջության խոցելիության գնահա-տականները կլիմայի հնարավոր փոփոխության նկատմամբ, ինչպես նաև ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման, արտանետում-ների սահմանափակման ազգային ռազմա-վարության նախնական տարբերակը: ԿՓՏԿ-ի գրադարան:

 FNC_Armenia (S) (medium)  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԸ ՄԱԿ-ի ԿՓՇԿ-ի ՆԵՐՔՈ (1998թ.)

Ազգային զեկույցում ներկայացված են կլիմայի փոփոխության կանխատեսումները Հայա-ստանում, կլիմայի փոփոխության հնարավոր ազդեցությունը Հայաստանի տնտեսության, բնական էկոհամակարգերի, ջրային ռեսուրս-ների, հատկապես Սևանա լճի ջրային հաշվե-կշռի, մարդու առողջության վրա: Ջերմոցային գազերի առաջին կադաստրը ձևավորվել է ջերմոցային գազերի արտանետումների և կլանիչների մանրամասն գույքագրման հիման վրա:
Հայերեն տարբերակ_167KB.pdf
Ռուսերեն տարբերակ_3182KB.pdf

 

Եղանակը Երևանում

Ռադիոակտիվություն 16
Խոնավություն 89%
Բարոմետր 669
Գեոմագնետիզմ
Ցերեկ +4
Գիշեր -7
 

 

MNP

ՀՀ բնապահպանության նախարարություն

 


 

UNFCCC

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա  

 


Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա

Կոնվենցիան սահմանում է միջկառավարական գործողությունների շրջանակները` կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքելու նպատակով:

 

GEF

Գլոբալ էկոլոգիական ֆոնդ

 


 

UNDP

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր 

 


 
Կառավարական շենք N3
Սենյակ N533
Հանրապետության Հրապարակ
Երևան, Հայաստան 0010
Հեռ` +374 (10) 583920, 583932
Ֆաքս` +374 (10) 583933
Էլ-փոստ: infocenter@nature.am, climate@nature.am
Ministry of nature Protection of Armenia UNEP GEF UNDP
Սույն կայքը ստեղծվել է 1996թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ “Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում” ծրագրի շրջանակներում: Կայքը արդիականացվել և վերաձևավորվել է 2007թ.` Հայաստանում ՄԱԿ ԿՓՇԿ-ի 6-րդ Հոդվածի դրույթների իրագործման համար ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում և հետագայում 2010թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրերի շրջանակներում: