Ուղեցույցներ և ձեռնարկներ

«Գազով աշխատող կաթսաների ջերմատեխնիկական փորձարկումների կազմակերպման և արդյունավետության գնահատման» (2012թ.)

«Ինչպես Կրճատել Ջերմային Էներգիայի Արտադրության Ծախսերը» (2010թ.)

Կլիմայի Փոփոխությունը եվ Դրա Անդրադարձները
Ուղեցույց
- Բացատրագիր (2007թ.)

Ինչպե՞ս ենք Հասկանում Կլիմայի Փոփոխությունը. Ուղեցույց Սկսնակների Համար. Մակ-ի Կփշկ-ի և ԿԱ (2007թ.)

Կլիմայի Փոփոխություն. Ուսումնական Ձեռնարկ Հայաստանի Հանրապետության  Բուհ-երի Ուսանողների Համար (2007թ.)

Կլիմայի Փոփոխություն. Մեթոդական Ուղեցույց Հայաստանի Հանրապետության  Բուհ-երում Կլիմայի Փոփոխության Հատուկ Դասընթացի Դասավանդման Համար (2007թ.)

Ամեն ինչ Կլիմայի Փոփոխության Մասին. Կլիմայի Փոփոխության  Տեղեկատվական Թերթիկներ (2003թ.)

Կլիմայի Փոփոխության Մասին Մակ-ի Շրջանակային Կոնվենցիայի և Կիոտոյի Արձանագրության Ուղեցույց (2004թ.)


«Գազով աշխատող կաթսաների ջերմատեխնիկական փորձարկումների կազմակերպման և արդյունավետության գնահատման» մեթոդական ուղեցույց
մշակողները` Ռ.Ս.Խարազյան, Է.Հ.Քեռյան

Ձեռնարկը նախատեսված է էներգետիկական փորձաքննություն (աուդիտ) անցկացնող կազմակերպությունների համար, որոնք էներգետիկական ծա­ռա­յություններ են մատուցում ձեռնար­կու­թյուն­ների, հաստատությունների կամ այլ պատկանելիության ԿՋ համակարգերում:

Ներբեռնել հայերեն_1.6MB.pdf

«Ինչպես կրճատել ջերմային էներգիայի արտադրության ծախսերը»
ուղեցույց կաթսայական տեղակայանքների էներգետիկ աուդիտ` նպատակը, սկզբունքները և օգուտները (2010թ.)   

Հայերեն տարբերակ_250KB.pdf

CC and its Conciquenses (S) (medium)

ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԱՆԴՐԱԴԱՐՁՆԵՐԸ
Ուղեցույց - բացատրագիր (2007թ.)

Ուղեցույցն ուղղված է կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի պահպանման վերաբերյալ հանրային իրազեկմանը և հանդիսանում է համապատասխան թեմայով թողարկված պաստառի բաղկացուցիչ մասը: Բացատրագիրն անդրադառնում է կլիմայի փոփոխության հետևանքներին, ներառյալ կլիմայի փոփոխության ազդեցությունը բնական էկոհամակարգերի, մարդկանց առողջության, տնտեսության վրա, ինչպես նաև լուսաբանում է մեղմման և հարմարվողականության հնարավոր միջոցա-ռումները: 
Հայերեն տարբերակ_57KB.pdf

How to Understand CC (S) (medium)

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ. Ուղեցույց սկսնակների համար. ՄԱԿ-ի ԿՓՇԿ-ի և ԿԱ (2007թ.)

Գրքույկը թարգմանվել և լրացվել է Հայաստանի վերաբերյալ նոր տվյալներով` "Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի հոդված 6-ի դրույթների իրականացում" ՅՈՒՆԵՊ/Հայաստան ծրագրի շրջանակներում: 1992թ. ընդունված` կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան այն համաձայնագիրն է, որի օգնությամբ աշխարհի երկրները միավորվում են դիմակայելու կլիմայի փոփոխության հետևանքներին:
Հայերեն տարբերակ_1773KB.pdf

CC Handbook (S) (medium)

ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ. Ուսումնական ձեռնարկ Հայաստանի Հանրապետության  ԲՈՒՀ-երի ուսանողների համար (2007թ.)

Ձեռնարկում տրվում է հիմնական կլիմայագոյացնող գործոնների և պրոցեսների նկարագրությունը, գնահատվում է ջերմոցային գազերի ազդեցությունը անցյալի, ներկայի և առաջիկա 100 տարիների կտրվածքով, դիտարկվում է կլիմայի փոփոխության ազդեցությունը, այդ թվում Հայաստանում, ինչպես նաև միջազգային հանրության գործողությունները` ուղղված կլիմայի փոփոխության բացասական հետևանքների մեղմմանը:

Հայերեն տարբերակ_928KB.pdf

CC Methodical Guidense (S) (medium)

ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ. Մեթոդական ուղեցույց Հայաստանի Հանրապետության  ԲՈՒՀ-երում կլիմայի փոփոխության հատուկ դասընթացի դասավանդման համար (2007թ.)

Մշակվել և տպագրվել է "Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի հոդված 6-ի դրույթների իրականացում" ՅՈՒՆԵՊ/Հայաստան ծրագրի շրջանակներում: Գրքույկը կլիմայի փոփոխության մասնագիտական դասախոսությունների ծրագիր է Հայաստանի Հանրապետության ԲՈՒՀ-երում դասավանդող մասնագետների համար:

Հայերեն տարբերակ_396KB.pdf

Everything About CC (S) (medium)   

ԱՄԵՆ ԻՆՉ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. Կլիմայի փոփոխության  տեղեկատվական թերթիկներ (2003թ.)

Գրքույկը պատրաստվել է կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի (ԿՓՓՄԽ) "Կլիմայի փոփոխություն - 2001" գնահատման զեկույցի և կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի քարտուղարության 2003թ. հուլիսի տվյալների հիման վրա և թարգմանվել է հայերեն "Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում" ծրագրի շրջանակներում: Տեղեկատվական թերթիկների նպատակն է` ամփոփ կերպով ներկայացնել ԿՓՓՄԽ-ի եզրահանգումները, ինչպես նաև կոնվենցիայի և Կիոտոյի արձանագրության դրույթների իրագործման հետ կապված վերջին զարգացումները: 
Հայերեն տարբերակ_1758KB.pdf

 Caring For Cliamte (S) (medium)

ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՄԱՅԻ ՀԱՆԴԵՊ
Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի և Կիոտոյի արձանագրության ուղեցույց (2004թ.)

Ուղեցույցը հրատարակվել է հանրային իրազեկման նպատակով: Այն ներկայացնում է կոնվենցիայի և Կիոտոյի արձանագրության պատմությունը, երկրների պարտավորությունները, ֆինանսական և այլ մեխանիզմները, որոնց միջոցով երկրները հնարավորություն են ստանում դիմակայել գլոբալ տաքացման հետևանքով առաջացող խնդիրներին:

Հայերեն տարբերակ_1219KB.pdf

Եղանակը Երևանում

Ռադիոակտիվություն 16
Խոնավություն 89%
Բարոմետր 669
Գեոմագնետիզմ
Ցերեկ +4
Գիշեր -7
 

 

MNP

ՀՀ բնապահպանության նախարարություն

 


 

UNFCCC

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա  

 


Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա

Կոնվենցիան սահմանում է միջկառավարական գործողությունների շրջանակները` կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքելու նպատակով:

 

GEF

Գլոբալ էկոլոգիական ֆոնդ

 


 

UNDP

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր 

 


 
Կառավարական շենք N3
Սենյակ N533
Հանրապետության Հրապարակ
Երևան, Հայաստան 0010
Հեռ` +374 (10) 583920, 583932
Ֆաքս` +374 (10) 583933
Էլ-փոստ: infocenter@nature.am, climate@nature.am
Ministry of nature Protection of Armenia UNEP GEF UNDP
Սույն կայքը ստեղծվել է 1996թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ “Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում” ծրագրի շրջանակներում: Կայքը արդիականացվել և վերաձևավորվել է 2007թ.` Հայաստանում ՄԱԿ ԿՓՇԿ-ի 6-րդ Հոդվածի դրույթների իրագործման համար ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում և հետագայում 2010թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրերի շրջանակներում: