Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն - Տեղական նորություններ
Ծրագրի փորձագետ, տեխ.գիտ.թեկ., պարոն Ռոբերտ Խարազյանը ներկայացրել է իր հեղինակած «Վերականգնվող էներգիայի աղբյուրները և տեխնոլոգիաները» ուսումնական ձեռնարկը Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի դասախոսներին և ուսանողներին:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության նախաձեռնությամբ 2012թ. հունվարի 23-ից 24-ը Երևանում՝ «ԵՄ ԹԱՅԵՔՍ» ծրագրի շրջանակներում, տեղի ունեցավ «Կենցաղային էլեկտրաէներգիա սպառող սարքերի և սարքավորումների պիտակավորում և էկոդիզայն. ԵՄ լավագույն փորձը և նոր օրենսդրության դասերը Հայաստանի համար» խորագրով աշխատաժողով` նվիրված էներգասպառող սարքերի էներգաարդյունավետության պիտակավորման և էկոդիզայնի խնդիրներին:
Գյուղական համայնքների առաջին համաժողովը կազմակերպվել է Տեղական ինքնակառավարման մարմինների 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում` 2011թ. հոկտեմբերի 10-ից 11-ը Ջերմուկ քաղաքում:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ կազմակերպել են ՀՀՇՆ II-7.61-96 «Շինարարական կլիմայաբանություն» վերամշակված նորմերի նախագծի ներկայացումն ու քննարկումը 2011թ. սեպտեմբերի 9-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կոնֆերանսների դահլիճում:
ԵԽ «ՄՈԴԵԼ» տարածաշրջանային ծրագրի կողմից Սպիտակ քաղաքում «Խելամիտ համայնքային էներգասպառման օրեր» միջոցառման շրջանակներում Սպիտակի քաղաքապետարանը և «Էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ՀԿ 2011թ. հուլիսի 13-ին Սպիտակ քաղաքի ԵՄՔԱ (YMCA) նիստերի դահլիճում կազմակերպել են «Էներգաարդյունավետությունը համայնքում. Ի՞նչ կարելի է անել Սպիտակում» թեմայով աշխատաժողով:
«Համագործակցություն էներգետիկայի ոլորտում ԵՄ, Սև և Կասպիան ծովերի ծովափնյա և դրանց հարևան երկրների միջև» (INOGATE) շրջանակներում «Աջակցություն նորանկախ երկրներում էներգետիկ շուկայի ինտեգրմանը և հարակայուն էներգետիկային» (SEMISE) կազմակերպել է մասնագիտական դասընթացներ «Արդյունաբերական էներգետիկ փորձաքննության վերլուծություն բանկերի ներգրավումով իրականացվելիք նախագծերի» թեմայով:
Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի համայնքային մանկապարտեզի շենքում էներգախնայողության և արևային ջրատաքացուցիչներով տաք ջրամատակարարման համակարգի ներդրման նախագծի արդյունքների ներկայացումը կազմակերպվել է քաղաքապետարաի կողմից 2011թ. փետրվարի 11-ին:
«Գործընթաց» տեղեկատվական անկախ թերթը 2010թ. սեպտեմբերի 8-ին (#77) իր «Էներգետիկա» բաժինը նվիրել է ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրի` խոշոր կաթսաների ԷԱ բարձրացման գծով կապալառու «ՀայԿազմԳազ» մասնագիտացված ձեռնարկություն ՓԲ ընկերությանը:
ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը և "ՀայԿազմԳազ ՄՁ" ՓԲԸ 2010թ. հունիսի 23-ին կազմակերպեցին "Խոշոր կաթսայական տեղակայանքների տեխնիկական էներգետիկ աուդիտի և էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծառայությունների շուկայականացման կարողությունների ստեղծում" առաջադրանքի ավարտական հաշվետվության արդյունքների սեմինար-քննարկում, որը տեղի է ունեցել "Կոնգրես" հյուրանոցի "Պիկասո" դահլիճում:...
ՄԱԶԾ Հայաստանյան գրասենյակը և "Գազոթերմ" ՍՊԸ կազմակերպել են "Հայաստանի Հանրապետությունում կենցաղային գազի սարքերի էներգաարդյունավետության պիտակավորման համակարգի ներդրման կարողությունների հզորացում" առաջադրանքի արդյունքների սեմինար-ներկայացում, որը տեղի է ունեցել 2009թ. նոյեմբերի 25-ին "Էրեբունի Պլազա" բիզնես կենտրոնի "Սենյակ 902" դահլիճում:...
Եղանակը Երևանում
| Ռադիոակտիվություն | 16 |
| Խոնավություն | 89% |
| Բարոմետր | 669 |
| Գեոմագնետիզմ | |
| Ցերեկ | +4 |
| Գիշեր | -7 |