Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն - Միջազգային նորություններ
Բնապահպանության տարածաշրջանային կենտրոնը Կովկասում կազմակերպել է «Վերականգնվող էներգիայի օգտահանում. մարտահրավերները և հնարավորությունները Հարավային Կովկասում» տարածաշրջանային համաժողով Թբիլիսիում, Վրաստան, 2012թ. մարտի 1-ից 2-ը:
Կլիմայի փոփոխության հետ առնչվող ծրագրերի փորձագետները մասնակցել են «Շրջակա միջավայրը Եվրոպայի համար» Յոթերորդ Նախարարական համաժողովին, որը տեղի է ունեցել Ղազախստանի Աստանա քղաքում 2011թ. սեպտեմբերի 21-ից 23-ը:
«Հայաստան - Քաղաքային ջեռուցման և տաք ջրամատակարարման էներգաարդյունավետության բարձրացում» ՄԱԶԾ/ԳԷՖ/00035799 ծրագրի արդյունքները ներկայացվել են ՄԱԶԾ Բրատիսլավայի տարածաշրջանային կենտրոնի վեբ-կայքում` «Էներգետիկ արդյունավետության օգուտները» նյութում:
Էներգետիկայի միջազգային գործակալությունը հրապարակել է իր գլոբալ «Էներգետի արդյունավետության ղեկավարման ուսումնասիրության» արդյունքները ամփոփ ձեռնարկի և մանրամասն զեկույցի տեսքով (անգլերեն):
«Արևելյան Եվրոպայի և Միջին Ասիայի երկրների շենքերի բնագավառում էներգախնայողության նախաձեռնություն» EuropeAid/128087/C/SER/Multi ծրագիրը կազմակերպել է «Շենքերի էներգետիկ բնութագրերի հավաստագրում և էներգասպառող սարքերի և սարքվածքների պիտակավորում» սեմինարը ԵՄ և ԻՆՈԳԵՅՏ ծրագրի գործընկեր երկրներից փորձագետների համար: Սեմինարը տեղի ունեցավ Կիևում, 2011թ. հունվարի 18-ից 19-ը:
«Ազիայի և Խաղաղ օվկեանոսի երկրների շրջակա միջավայրի և զարգացման վերաբերյալ VI նախարարական համաժողովի» շրջանակներում Ղազախստանի Աստանա քաղաքում 2010թ. սեպտեմբերի 27-ից 30-ը կազմակերպվել է «Էներգետիկ արդյունավետության ֆորումում»: Կոնֆերանսի ընթացքում 2010թ. սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել «Էներգետիկ արդյունավետություն. ՄԱԶԾ-ԳԷՖ ծրագրի դերը. փորձը և քաղած դասերը» կլոր սեղան:
ՄԱԶԾ/ԳԷՖ Ծրագրի փորձագետները մասմակցել են Ղազախստանի ՄԱԶԾ/ԳԷՖ «Կոմունալ ջերմամատակարարման էներգաարդյունավետության բարձրացման նպատակով խոչընդոտների վերացում» Ծրագրի կողմից 2009թ. մայիսի 30-ին կազմակերպված ռեգիոնալ սեմինարի «Ռեգիոնալ համագործակցություն էներգաարդյունավետության բնագավառում» աշխատանքներին:
Եղանակը Երևանում
| Ռադիոակտիվություն | 16 |
| Խոնավություն | 89% |
| Բարոմետր | 669 |
| Գեոմագնետիզմ | |
| Ցերեկ | +4 |
| Գիշեր | -7 |