Պաստառ անտառների հրդեհների կանխարգելման մասին (2011թ.)
“Հայաստան – Սյունիքի անտառները և կայուն զբսաշրջությունը” գրթույկ զբոսաշրջիների համար (2010թ.)
“Հայաստան. Կլիմայի փոփոխության ազդեցությունը” 2009թ. օրացույց
Հայաստանի Սյունիքի մարզի անտառների կենսաբազմազանությունը և կլիմայի գլոբալ փոփոխությունը (2008թ.)
|
Պաստառ անտառների հրդեհների կանխարգելման մասին (2011թ.) Պաստառը մշակվել է դաշտերի, արոտավայրերի ու խոտհարքների անտառամերձ տարածքներում խոզանների և այլ չոր բուսականության հրկիզման և դրա հետևանքով անտառային հրդեհների դեպքերի առաջացման նկատմամբ կանխարգելիչ գործողություններ և վարքագիծ խթանելու նպատակով: Պաստառի օրնակները տրամադրվել են Հայաստանի և մասնավորապես Սյունիքի մարզի անտառամերձ համայնքներին, կրթական հաստատություններին և ՀԿ-ներին: Պաստառի հայերեն տարբերակը կարող եք ներբեռնել այստեղ:
|
|
|
“Հայաստան – Սյունիքի անտառները և կայուն զբսաշրջությունը” գրթույկ զբոսաշրջիների համար (2010թ.) Գրքույկը ներկայացնում է Սյունիքի մարզի հարուստ անտառային կենսաբազմազանությունը, զբոսաշրջության, այդ թվում էկոտուրիզմի հնարավորությունները, կլիմայի փոփոխությամբ ու մարդկային գործոնով պայմանավորված անտառներին սպառնացող վտանգը և պարունակում է Սյունիքի հարուստ կենսաբազմազանությունը ներկայացնող մի շարք լուսանկարներ: Գրքույկը մշակվել է “Կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ Հայաստանի լեռնանտառային էկոհամակարգերի հարմարվողականության բարձրացում” ՄԱԶԾ/ԳԷՖ/00051202 ծրագրի շրջանակներում: Հայերեն-անգլերեն տարբերակ 6.44MB pdf |
|
|
Տեղեկատվական թերթիկ "Կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ Հայաստանի լեռնանտառային էկոհամակարգերի հարմարվողականության բարձրացում" ծրագրի մասին (2010թ.) Տեղեկատվական թերթիկում ներկայացված են "Կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ Հայաստանի լեռնանտառային էկոհամակարգերի հարմարվողականության բարձրացում" ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրի շրջանակներում իրականացվող գործողությունները: Այնտեղ նաև բերված է հակիրճ տեղեկատվություն Սյունիքի անտառների և դրանց խոցելիության, ինչպես նաև Սյունիքի մարզում կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ անտառային էկոհամակարգերի հարմարվողականության բարձրացման վերաբերյալ: |
|
|
“Հայաստան. Կլիմայի փոփոխության ազդեցությունը” 2009թ. օրացույց «Հայաստան. Կլիմայի փոփոխության ազդեցությունը» 2009թ. երկլեզու (հայերեն և անգլերեն) օրացույցը պատրաստվել է Կլիմայի փոփոխության տեղեկատվական կենտրոնի կողմից և հրատարակվել է 2008թ.-ին: Օրացույցը ներկայացնում է կլիմայի փոփոխության ազդեցության հետևանքները հանրապետության տարածքում: Համեմատական ձևով ներկայացված են միևնույն վայրի նկարները` արված 20 տարի առաջ և ներկայումս ու բերվել են դրանց ամենաազդեցիկ փոփոխությունները: Օրացույցի նախավերջին էջը հակիրճ ներկայացնում է երկրի աշխարհագրությունն ու կլիման, բուսական և կենդանական աշխարհը: |
|
|
|
Հայաստանի Սյունիքի մարզի անտառների կենսաբազմազանությունը և կլիմայի գլոբալ փոփոխությունը (2008թ.) Սույն հրատարակությունը նպատակ ունի ներկայացնել Հայաստանի Սյունիքի մարզի անտառային կենսաբազմազանության հարստությունը, առկա և ապագա խոցելիությունը կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքներից, ինչպես նաև համառոտ անդրադառնում է կլիմայի փոփոխությանը հարմարվողականությանը նպաստող գործողություններին: Այն նախատեսված է ընթերցողների լայն շրջանակների համար: |
Եղանակը Երևանում
| Ռադիոակտիվություն | 16 |
| Խոնավություն | 89% |
| Բարոմետր | 669 |
| Գեոմագնետիզմ | |
| Ցերեկ | +4 |
| Գիշեր | -7 |