Անտառների հարմարվողականության բարձրացում - Նախագծային փաստաթուղթ

Ծրագիրը նպատակ ունի ընդլայնել ազգային կարողությունները` ակնկալվող կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ Հայաստանի հարավ-արևելյան անտառների հարմարվողականությունը ապահովելու համար: Ծրագիրը կօգնի ապահովել հարմարվողականության ամբողջական ներառումը անտառների կառավարման և պահպանման համակարգում, իսկ անտառային էկոհամակարգերի վրա կլիմայի փոփոխության ազդեցությունը կներառվի անտառների կառավարման քաղաքականության և միջոցառումների շարքում: Ծրագիրը կնպաստի խոցելիության նվազեցմանը և կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ Հայաստանի արժեքավոր լեռնանտառային էկոհամակարգերի հարմարվողականությանը: Ծրագիրը նպատակ ունի նաև նվազեցնել գլոբալ բիոբազմազանության կորստի ռիսկը և ապահովել լեռնանտառային էկոհամակարգերի պաշտպանությունը և դրանց կայուն օգտագործումը առաջիկա 25-50 տարիների համար կանխատեսված կլիմայի փոփոխության համատեքստում: Գլոբալ շահերի հետ մեկտեղ, ծրագիրը կնպաստի նաև ազգային շահերին` ընդլայնելով ծրագրավորված հարմարվողականության ազգային կարողությունները:  

Ծրագրի բաղադրիչներն են.

(i) քաղաքական աջակցություն` անտառների կառավարման ծրագրերում և ընթացակարգերում հարմարվողականության հարցերն ընդգրկելու համար, ներառյալ կլիմայի փոփոխության ազդեցության ներառումը անտառների կառավարման ազգային քաղաքականության և օրենսդրության շրջանակներում.

(ii) համակարգված հարմարվողականության համար կարողությունների զարգացում, ներառյալ հարմարվողականության միջոցառումների կայուն իրագործման համար անհրաժեշտ համակարգային և անհատական կարողությունները.

(iii) մեկնարկային փուլում հարմարվողական միջոցառումների իրագործում` դրանց հետագա կրկնողության համար, ներառյալ անտառային էկոհամակարգերի դիմադրողականության և հարմարվողականության ապահովմանն ուղղված միջոցառումների մշակում և իրագործում:

ՄԱԶԾ հարմարվողականության մեխանիզմի ուսուցում, նախագծի բնութագրին մուտք գործելու համար սեղմեք այստեղ:

Ծրագրի մասին տեղեկատվությունը հասանելի է նաև ՄԱԿ ԿՓՇԿ կայքէջում: 

 

Եղանակը Երևանում

Ռադիոակտիվություն 16
Խոնավություն 89%
Բարոմետր 669
Գեոմագնետիզմ
Ցերեկ +4
Գիշեր -7
 

 

MNP

ՀՀ բնապահպանության նախարարություն

 


 

UNFCCC

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա  

 


Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա

Կոնվենցիան սահմանում է միջկառավարական գործողությունների շրջանակները` կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքելու նպատակով:

 

GEF

Գլոբալ էկոլոգիական ֆոնդ

 


 

UNDP

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր 

 


 
Կառավարական շենք N3
Սենյակ N533
Հանրապետության Հրապարակ
Երևան, Հայաստան 0010
Հեռ` +374 (10) 583920, 583932
Ֆաքս` +374 (10) 583933
Էլ-փոստ: infocenter@nature.am, climate@nature.am
Ministry of nature Protection of Armenia UNEP GEF UNDP
Սույն կայքը ստեղծվել է 1996թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ “Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում” ծրագրի շրջանակներում: Կայքը արդիականացվել և վերաձևավորվել է 2007թ.` Հայաստանում ՄԱԿ ԿՓՇԿ-ի 6-րդ Հոդվածի դրույթների իրագործման համար ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում և հետագայում 2010թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրերի շրջանակներում: