Անտառների հարմարվողականության բարձրացում - Ծրագրի խորհրդի հանդիպումներ
|
2011-05-01 |
Սյունիքի մարզում կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ լեռնանատառային էկոհամակարգերի հարմարվողականության կարողությունների բարձրացման փորձնական միջոցները վերանայվել են դաշտային այցելության ժամանակ “Կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ Հայաստանի լեռնանտառային էկոհամակարգերի հարմարվողականության բարձրացում” ՄԱԶԾ/ԳԷՖ/00051202 ծրագրի ներքո կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ լեռնանատառային էկոհամակարգերի հարմարվողականության կարողությունների բարձրացման հարմարվողական պատասխան միջոցների հիման վրա Սյունիքի մարզում փորձարկվել է երեք դաշտային տեղանք: Փորձնական ծրագրերի նպատակն է կլիմայի փոփոխության հետևանքների դեմ մարզում կիրառել ընտրված հարմարվողական միջոցները, և հիմնվելով այս պիլոտային ծրագրերի փորձի վրա, տալ առաջարկներ լայնամասշըաբ միջոցառումների կիրառման համարլ` կլիմայի փոփոխության նկատմամբ անտառային էկոհամակարգերի ճկունությունը բարելավելու նպատակով: Լրացուցիչ տեղեկություն տես այստեղ: |
||
| 2010-07-23 |
Անտառների հարմարվողականության ծրագրի խորհրդի նիստ
2010թ. հուլիսի 23-ին տեղի է ունեցել "Կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ Հայաստանի լեռնանտառային էկոհամակարգերի հարմարվողականության բարձրացում" ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրի խորհրդի նիստը: Նիստի նպատակն էր ներկայացնել և քննարկել 2009թ. հուլիսից 2010թ. հունիս ժամանակաշրջանի Ծրագրի իրականացման հաշվետվությունը և 2010թ. հուլիսից 2011թ. հունիս ժամանակաշրջանի տարեկան աշխատանքային ծրագիրը: Նիստը վարում էր ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ, Ծրագրի խորհրդի համանախագահ պրն. Սիմոն Պապյանը: Ծրագրի խորհուրդը որոշեց (ա) ընդունել ի գիտություն Ծրագրի 2009-2010թթ. հաշվետվությունը և (բ) հաստատել Ծրագրի 2010-2011թթ. աշխատանքային ծրագիրը: Ծրագրի խորհրդի անդամները արեցին նաև առաջարկույթուններ ծրագրի հետագա իրականացման վերաբերյալ և որոշեցին 2010թ. աշնանը կազմակերպել Ծրագրի խորհրդի արտահերթ արտագնա նիստ Սյունիքի մարզում: Լրացուցիչ տեղեկություն տես այստեղ: |
| 2009-06-03 |
Lեռնանտառային էկոհամակարգերի հարմարվողականության ծրագրի մեկնարկային սեմինար (03/07/2009)ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը և ՀՀ բնապահպանության նախարարությունը 2009թ. հուլիսի 3-ին կազմակերպել են "Կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ Հայաստանի լեռնանտառային էկոհամակարգերի հարմարվողականության բարձրացում" ՄԱԶԾ/ԳԷՖ/00051202 միջին չափի ծրագրի մեկնարկային սեմինարը: |
Եղանակը Երևանում
| Ռադիոակտիվություն | 16 |
| Խոնավություն | 89% |
| Բարոմետր | 669 |
| Գեոմագնետիզմ | |
| Ցերեկ | +4 |
| Գիշեր | -7 |