Անտառների հարմարվողականության բարձրացում - Տեղական նորություններ

2012-04-11
Անտառների հարմարվողականության ծրագրի ձեռքբերումները ընդգժվել են ԳԷՖ-ի տարեկան գործունեության հաշվետվությունում

“Կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ Հայաստանի լեռնանտառային էկոհամակարգերի հարմարվողականության բարձրացում” ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրի առաջընթացը ընդգծվել է  ԳԷՖ ֆինանսավորվող նախագծերի աջակցությամբ

2012-04-11
Բլոգեր անտառների հարմարվողականության ծրագրի վերաբերյալ

Շահագրգիռ կողմերի, մասնագետների և ավելի լայն շրջանակների հետ գիտելիքների ու փորձի արդյունավետ և ժամանակին փոխանակումը անչափ կարևոր է ծրագրերի հաջող և կայուն իրականացման համար:

2012-04-05
Անտառային հրդեհների կառավարման խնդիրներն արտացոլված ՄԱԶԾ էլեկտրոնային տեղեկագրում (05/04/2012)

ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից թողարկվեց էլեկտրոնային եռամսյակային տեղեկագրի 8-րդ համարը: “Կանաչ” նորություններ” խորագրի տակ հրապարակված “Սյունիքում անտառային հրդեհների կառավարման կարողությունների ամրապնդում” հոդվածը ներկայացնում է Հայաստանում հրդեհներից տուժած անտառների ծավալը, “Կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ Հայաստանի լեռնանտառային

2012-03-09
Կայուն զբոսաշրջությունն անտառային տարածքներում կլիմայի փոփոխության ներքո

Կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելի` Հայաստանի անտառային էկոհամակարգերի վրա զբոսաշրջության ազգացությանն, ինչպես նաև փոփոխվող կլիմայի պայմաններում էկոտուրիզմի զարգացմանն առնչվող խնդիրները քննարկվեցին “Կայուն զբոսաշրջությունը անտառային տարածքներում կլիմայի փոփոխության ներքո” սեմինարի շրջանակներում, որը տեղի ունեցավ 2012թ. մարտի 2-ին Երևանում: Սեմինարը, որը կազմակերպվել էր “Կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ Հայաստանի լեռնանտառային էկոհամակարգերի հարմարվողականության բարձրացում” ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրի ներքո, նպատակ ուներ նաև բարձրացնել զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների իրազեկումը կլիմայի փոփոխության հետևանքների, ինչպես նաև Հայաստանում կայուն էկոտուրիզմի զարգացման խնդիրների վերաբերյալ:

2012-01-17
Պատրաստվել է կարճ տեսաֆիլմ կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ անտառների դիմակայունության բարձրացման նպատակով հարմարվողականության փորձնական միջոցառումների վերաբերյալ

2011-12-12
Հայաստանում արգելվել է խոզանների ու չոր բուսականության այրումը անտառամերձ հողերում

Հայաստանում վերջին տասնամյակում խոտածածկ և անտառային տարածքների հրդեհների դեպքերի աճող քանակը ավելի է մեծացնում անտառային էկոհամակարգերին և կենսաբազմազանությանը սպառնացող վտանգը: Հիմնականում անտառային հրդեհների մեծ մասը ուղղակիորեն կամ անուղղակիորեն տեղի են ունենում մարդկանց ներգործության հետևանքով և դեպքերի մոտ 96%-ի պատճառն անտարբերությունն է: Անտառային հրդեհների հիմնական պատճառներից է դաշտերում, արոտավայրերում ու խոտհարքերում գյուղատնտեսական բուսական մնացորդների  այրման գերակայող ավանդույթը:

2011-09-14
Անտառային հրդեհներին նվիրված միջոցառումներ

Անտառային հրդեհների կանխարգելմանն ու վաղ արձագանքմանն ուղղված ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ՄԱԶԾ ջանքերը, ինչպես նաև ԵԱՀԿ-ի և Հրդեհների գլոբալ կառավարման կենտրոնի Շրջակա միջավայր և անվտանգություն նախաձեռնության շրջանակներում համախմբել էին գրեթե 300 մասնակիցներ`  2011թ. սեպտեմբերի 12-14-ը Կապանում և Երևանում անցկացված անտառների և խոտածածկ տարածքների կառավարման վերաբերյալ հրամանատարաշտաբային ուսումնավարժությանը և կոնֆերանսին մասնակցելու համար:

2011-07-22
“Սյունիքի” և “Կապանի” անտառտնտեսություններին և “Արևիկ” ազգային պարկին անտառային հրդեհներին վաղ արձագանքման սարքավորումների նվիրատվության արարողություն

“Հայանտառ” ՊՈԱԿ-ի “Սյունիքի” և “Կապանի” անտառտնտեսություններին և “Արևիկ” ազգային պարկին  անտառային հրդեհներին վաղ արձագանքման սարքավորումների/գործիքների  նվիրատվության արարողությունը տեղի է ունեցել  2011թ. հուլիսի 22-ին Գորիսում, Սյունիքի մարզ: Նվիրատվության միջոցառման հետ մեկտեղ տեղական անտառտնռեսության ներկայացուցիչները ցուցադրեցին նոր ստացված սարքավորումների կիրառությունը Սյունիքի անտառտնտեսությանը պատկանող մոտակա անտառային տարածքում: Ցուցադրությունը ղեկավարում էր ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրի անտառային հրդեհների կառավարման հարցերով միջազգային փորձագետ պարոն Ն.Նիկոլովը:

2011-05-21
Բնապահպանական թեմաներով շարադրություն ներկայացրած աշակերտների պարգևատրում (20-21/5/2011)

2011թ. ապրիլին Կապանի, Գորիսի և Վերիշենի համայնքներում անցկացված կլիմայի փոփոխության և անտառների հարմարվողականության մասին սեմինարների ժամանակ  աշակերտներին հանձնարարվել էր գրել շարադրություններ կլիմայի փոփոխության և հարակից այլ բնապահպանական թեմաների շուրջ:

2011-05-01
Սյունիքի մարզում կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ լեռնանատառային էկոհամակարգերի հարմարվողականության կարողությունների բարձրացման փորձնական միջոցները վերանայվել են դաշտային այցելության ժամանակ

“Կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ Հայաստանի լեռնանտառային էկոհամակարգերի հարմարվողականության բարձրացում” ՄԱԶԾ/ԳԷՖ/00051202 ծրագրի ներքո կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ լեռնանատառային էկոհամակարգերի հարմարվողականության  կարողությունների բարձրացման  հարմարվողական պատասխան միջոցների հիման վրա Սյունիքի մարզում փորձարկվել է երեք դաշտային տեղանք: Փորձնական ծրագրերի նպատակն է կլիմայի փոփոխության հետևանքների դեմ մարզում կիրառել ընտրված հարմարվողական միջոցները, և հիմնվելով այս պիլոտային  ծրագրերի փորձի վրա, տալ  առաջարկներ լայնամասշըաբ միջոցառումների կիրառման համարլ` կլիմայի փոփոխության նկատմամբ անտառային էկոհամակարգերի ճկունությունը բարելավելու նպատակով:

2011-05-01
Անտառի պաշտպանության և կլիմայի փոփոխության հարցերի շուրջ երեխաների կողմից կազմակերպված միջոցառում Հայաստանի բնության պետական թանգարանում 29/4/2011

Անտառների 2011 Միջազգային տարվան նվիրված միջոցառման ժամանակ, որը կազմակերպվել էր երեխաների համար Հայաստանի Բնության պետական թանգարանում 2011թ. ապրիլի 29-ին Երևանի #156 դպրոցի աշակերտները ապացուցեցին, որ իսկական գիտակներ են կլիմայի անտառների վար կլիմայի փոփոխության հետևանքների և անտառների պահպանության հարցերում:

2011-04-22
Կլիմայի փոփոխության նկատմամբ անտառի խոցելիության և հարմարվողականության թեմայով լավագույն հոդվածի պարգևատրում 21/4/2011

Պարոն Կարեն Արզումանյանը Կլիմայի փոփոխության նկատմամբ անտառի խոցելիության և հարմարվողականության թեմայով լավագույն հոդվածի համար Հայաստանի կլիմայի փոփոխության տեղեկատվական կենտրոնի Երևանում գտնվող գրասենյակում 2011 թ. ապրիլի 21-ին:

2011-03-17
Հայաստանում Անտառի ազգային ծրագրի գործողությունների թեմայով սեմինար

Միավորված ազգերի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) աջակցությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարարության “Հայանտառ” ՊՈԱԿ-ի կողմից 2011թ. մարտի 15-16-ին ք.Երևանում կազմակերպվեց ՀՀ Անտառի ազգային ծրագրի (ԱԱԾ) օժանդակության նախագծի գործողությունների 2-րդ փուլի մեկնարկին նվիրված սեմինարը: Սեմինարի խնդիրն էր ծրագրի բոլոր հիմնական շահագրգիռ կողմերի մասնակցությամբ բացահայտել և ՀՀ Անտառի ազգային ծրագրի շրջանակներում քննարկել անտառային ոլորտի հիմնական թիրախները և զարգացման ուղղությունները:

2010-10-26
Անտառային հրդեհների կանխարգելիչ գործողություններ և վարքագիծ խթանող ցուցապաստառներ Սյունիքում:

“Կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ Հայաստանի լեռնանտառային էկոհամակարգերի հարմարվողականության բարձրացում” ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրի շրջանակներում պատրաստվել են Սյունիքի մարզում անտառային հրդեհների կանխարգելիչ գործողություններ և վարքագիծ խթանող ցուցապաստառներ:

35 պաստառ տեղադրվել է 2010թ. սեպտեմբերին Սյունիքի (Գորիս) և Կապանի անտառտնտնտեսությունների, “Արևիկ” ազգային պարկի և “Շիկահողի” պետական արգելոցի անտառային հանգստի և զբոսաշրջության տեղանքներում:

2010-09-18
“Լեռնանտառային էկոհամակարգերի խոցելիությունը և հարմարվողականության բարձրացումը կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ” թեմայով սեմինար (17-18/09.2010)

2010թ. սեպտեմբերի 17-18-ը Սյունիքի մարզի Գորիս քաղաքում “Կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ Հայաստանի լեռնանտառային էկոհամակարգերի հարմարվողականության բարձրացում” ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել “Լեռնանտառային էկոհամակարգերի խոցելիությունը և հարմարվողականության բարձրացումը կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ” թեմայով սեմինար, որի նպատակն էր խթանել հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրազեկումը կլիմայի փոփոխության ներքո Հայաստանում լեռնանտառային էկոհամակարգերի խնդիրների վերաբերյալ` կլիմայի փոփոխության ներքո։ ...

2010-08-11
28 հրշեջ մեքենա Հայաստանին Ճապոնական կառավարությունից

Ճապոնական կառավարությունը  28 հրշեջ մեքենաներ է նվիրաբերել Հայաստանի փրկրար ծառայությանը, ինչն էլ հնարավրություն կտա բարելավել փրկարար ծառայության պատրաստվածությունը:...

2010-07-23
Անտառների հարմարվողականության ծրագրի խորհրդի նիստ

2010թ. հուլիսի 23-ին տեղի է ունեցել "Կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ Հայաստանի լեռնանտառային էկոհամակարգերի հարմարվողականության բարձրացում" ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրի խորհրդի նիստը: ...

2010-06-11
Սյունիքի մարզում անտառվերականգնման փորձնական ծրագրերի իրականացման ընթացքը

"Կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ Հայաստանի լեռնաանտառային էկոհամակարգերի հարմարվողականության բարձրացում" ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրի շրջանակներում 2009թ. նոյեմբերի 2-ին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի և "Հայանտառ" ՊՈԱԿ-ի միջև կնքվել է նամակ-համաձայնագիր, որի համաձայն Սյունիքի մարզում իրականացվում են անտաառային էկոհամակարգերի վերականգնման փորձնական ծրագրեր:...

2010-05-17
Հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված սեմինարներ Սյունիքում՝ Անտառային կենսաբազմազանություն և կլիմայի փոփխություն թեմայով

2010թ. մայիսի 13-ից 15-ը Գորիս և Կապան քաղաքների միջնակարգ դպրոցների ուսուցիչների և աշակերտների համար իրականացվեցին սենիմարներ՝ "Անտառային կենսաբազմազանություն և կլիմայի փոփոխություն" թեմայով։...

2010-05-07
Աշխատանքային հանդիպում Կլիմայի փոփոխության ռիսկերի ներգրավումը Սյունիքի մարզի անտառային էկոհամակարգերի կառավարման ծրագրերում թեմայով

2010թ. մայիսի 7-ին տեղի ունեցած աշխատանքային հանդիպման քննարկման թեման էր քննարկել կլիմայի փոփոխության ռիսկերի ներգրավման խնդիրը Սյունիքի մարզի անտառային էկոհամակարգերի կառավարման ծրագրերում: Հանդիպումը կայացավ "ԿՓ հետևանքների նկատմամբ Հայաստանի լեռնանտառային էկոհամակարգերի հարմարվողականության բարձրացման" ՄԱԶԾ/ԳԵՖ ծրագրի շրջանակներում։...

2010-04-26
ՄԱԶԾ Կլիմայի փոփոխությանն առնչվող ծրագրերն աջակցում և մասնակցում են Երկրի օր 2010. Հայաստան արշավի շրջանակներում իրականացված միջոցառումներին

Սույն  թվականի ապրիլի 15-22-ը ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կլիմայի փոփոխության ծրագրերը, "Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա" ՀԿ-ի, Երևանի էկոլոգիական տեղեկատվության հասարակական "Օրհուս" կենտրոնի և "Հայաստանի ծառատունկ ծրագիր" բարեգործական հիմնադրամի հետ համատեղ կազմակերպեցին մի շարք միջոցառումներ "Երկրի օր 2010. Հայաստան" արշավի շրջանակներում: Միջոցառումները նվիրված էին Երկրի օրվա քառասուներորդ տարեդարձին։...

2009-11-10
Անտառների հարմարվողականության ծրագրի իրականացման ընթացք

2009թ. նոյեմբերի 6-7-ը կազմակերպվել է այցելություն է Սյունիքի (Գորիս) անտառ տնտեսության տարածքում գտնվող փորձնական ծրագրի իրականացման վայր: Ինչպես նաև կազմակերպվել են քննարկումներ տեղական ՀԿ-ների ու մասնավոր սեկտորի ներկայացուցիչների հետ` Գորիս և Կապան քաղաքներում:...

2009-10-24
Կլիմայի փոփոխությանն ուղղված երիտասարդական միջոցառում 350-ի միջազգային օրվա շրջանակներում

2009թ. հոկտեմբերի 24-ին Հայաստան Ծառատունկ Ծրագիրը "350"-ի միջազագյին օրվա շրջանակներում նախաձեռնել է կլիմայի փոփոխությանն ուղղված երիտասարդական միջոցառում:...

2009-06-03
Լեռնանտառային էկոհամակարգերի հարմարվողականության ծրագրի մեկնարկային սեմինար

ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը և ՀՀ բնապահպանության նախարարությունը 2009թ. հուլիսի 3-ին կազմակերպել են "Կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ Հայաստանի լեռնանտառային էկոհամակարգերի հարմարվողականության բարձրացում" ՄԱԶԾ/ԳԷՖ/00051202 միջին չափի ծրագրի մեկնարկային սեմինարը:...

2009-04-15
Կլիմայի փոփոխության հիմնախնդիրները թեմայով սեմինար ուսանողների համար

2009թ. ապրիլի 15-ին "Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի երկրորդ ազգային զեկույցի պատրաստման համար նպաստավոր պայմանների ստեղծում" ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրի շրջանակներում կազմակերպվեց սեմինար, որը նվիրված էր կլիմայի փոփոխության հիմնախնդիրներին:...

2008-12-02
Սյունիքի անտառների ԿՓ հարմարվողականության ծրագրի հաստատումը

Տեղական ծրագրերի գնահատման կոմիտեի (ՏԾԳԿ) նիստը, նվիրված ՄԱԶԾ/ԳԷՖ «Կլիմայական փոփոխությունների նկատմամբ Հայաստանի լեռնային անտառների էկոհամակագերի հարմարվողականության բարձրացումը» միջին չափի ֆինանսավորմն ծրագրային առաջարկի (հակիրճ տարբերակն այստեղ է) քննարկմանը, տեղի է ունեցել 2008թ. դեկտեմբերի 2-ին:...

2008-11-27
Հայաստան. կլիմայի փոփոխության ազդեցություն» օրացույց

Այս շաբաթ լույս է տեսել ԿՓ տեղեկատվական կենտրում պատրաստված «Հայաստան. կլիմայի փոփոխության ազդեցություն» հայերեն և անգլերեն լեզուներով 2009թ. օրացույցը, որում ներկայցված է կլիամայի փոփոխության հետևանքները Հայաստանի Հանրապետության տարածքում:...

2008-05-25
Սյունիքի մարզի լեռնանտառային էկոհամակարգերի ԿՓ հարմարվողականությունը

ՄԱԶԾ  հայաստանյան գրասենյակը կազմակերպել է «Հայաստանի հարավ-արևելյան անտառների խոցելիությունը և կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ Սյունիքի մարզի լեռնանտառային էկոհամակարգերի հարմարվողականությունը» թեմայով սեմինար, որը տեղի է ունեցել Սյունիքի մարզի Կապան քաղաքում ԵԱՀԿ «Աարհուս» կենտրոնում, 2008 թ. մայիսի 24-ից 25-ը:...

2008-04-11
Սեմինար նվիրված Հայաստանի անտառների խոցելիության հարցերին

Սեմինարը կազմակերպվել էր 2008թ. փետրվարի 22-ին ՄԱԶԾ/ԳԷՖ-ի "ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի երկրորդ ազգային զեկույցի պատրաստման համար նպաստավոր պայմանների ստեղծում" ծրագրի շրջանակներում, միևնույն ժամանակ ներկայացնելով "Կլիմայի փոփոխության ազդեցությունների նկատմամբ Հայաստանի լեռնանտառային էկոհամակարգերի հարմարվողականությունը" ծրագրի նախապատրաստման աշխատանքները:...


Եղանակը Երևանում

Ռադիոակտիվություն 16
Խոնավություն 89%
Բարոմետր 669
Գեոմագնետիզմ
Ցերեկ +4
Գիշեր -7
 

 

MNP

ՀՀ բնապահպանության նախարարություն

 


 

UNFCCC

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա  

 


Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա

Կոնվենցիան սահմանում է միջկառավարական գործողությունների շրջանակները` կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքելու նպատակով:

 

GEF

Գլոբալ էկոլոգիական ֆոնդ

 


 

UNDP

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր 

 


 
Կառավարական շենք N3
Սենյակ N533
Հանրապետության Հրապարակ
Երևան, Հայաստան 0010
Հեռ` +374 (10) 583920, 583932
Ֆաքս` +374 (10) 583933
Էլ-փոստ: infocenter@nature.am, climate@nature.am
Ministry of nature Protection of Armenia UNEP GEF UNDP
Սույն կայքը ստեղծվել է 1996թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ “Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում” ծրագրի շրջանակներում: Կայքը արդիականացվել և վերաձևավորվել է 2007թ.` Հայաստանում ՄԱԿ ԿՓՇԿ-ի 6-րդ Հոդվածի դրույթների իրագործման համար ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում և հետագայում 2010թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրերի շրջանակներում: