Անտառների հարմարվողականության բարձրացում - Միջազգային նորություններ
1971թ. նոյեմբերին Գյուղատնտեսության եվրոպական դաշինքի առաջարկով ՊԳԿ-ի անդամ երկրների կառավարությունները խրախուսեցին մարտի 21-ը Անտառտնտեսության համաշխարհային օր նշելու գաղափարը: Այդ օրվանից ի վեր շատ երկրներ այդ օրը նշում են որպես Անտառտնտեսության համաշխարհային օր:
Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) հրատարակել է ռազմավարական ուղեցույց, որը ուղղված է հարմարվողականության բարձրացման ռազմավարությունների մշակման նպաստելուն` ի պատասխան Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի անտառների վրա կլիմայական փոխոխությունների ազդեցությանը: Այդ հրատարակումը պատրաստվել է գերմանական KfW բանկային խմբի միջոցով Գերմանիայի շրջակա միջավայրի, բնության պահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարարության (BMU) ֆինանսական աջակցությամբ:
Հարավ - կովկասյան երեք երկրների` Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի, գիտական, քաղաքացիական հասարակության, պետական կառավարման և գործարար ոլորտների ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, հրավիրվել էին մասնակցելու Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի (ԿՏԲԿ) կազմակերպած «Կլիմայի փոփոխության հարմարվողականությունը - մարտահրավեր և հնարավորություններ Կովկասի համար» խորագրով VII տարեկան միջազգային համաժողովին, որը տեղի ունեցավ 2011թ. նոյեմբերի 10-11-ը Թբիլիսիում: Կլիմայի փոփոխության միտումների, հետևանքների, ռազմավարությունների և համապատասխան միջոցառումների մասին գիտելիքների և փորձի փոխանակման միջոցով մասնակիցները բացահայտում էին տարածաշրջանի ընդհանուր խնդիրները` դրանց ավելի արդյունավետ արձագանքելու համար:
2011թ. նոյեմբերի 7-9–ը ք.Մոսկվայում տեղի ունեցավ «Կլիմայի փոփոխության հարմարվողականության խնդիրները» խորագրով միջազգային համաժողով, որը կազմակերպվել էր Ռուսաստանի հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի դաշնային ծառայության կողմից՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի, Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության, ՅՈՒՆԵՍԿՈ-ի, ՅՈՒՆԵՍԿՈ-ի Միջազգային օվկիանոսական հանձնաժողովի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնապահպանական ծրագրի և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի հետ համատեղ։
Հաշվի առնելով, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հայտարարել 2011թ. անտառների միջազգային տարի, Ռամսարի կոնվենցիային որոշում է կայացրել այս տարի Խոնավ տարածքների համաշխարային օրվա (02.02.2011թ.) կապակցությամբ ուշադրությունը կենտրոնացնել չորային անտառների և անտառային ջրատարածքների վրա իր քաղցրահամ ջրատարածքների շրջակայքի անտառներով և անտառածածկ տորֆահողերով: Այս նախաձեռնությանը նպաստելու նպատակով Ռամսարի կոնվենցիան հրապարակել է գրքույկ, պոստերներ, հումորային թերթիկներ “Անտառները ջրային տարածքների և ջրային ռեսուրսների համար” խորագրով:
“Կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ Հայաստանի լեռնանտառային էկոհամակարգերի հարմարվողականության բարձրացում” ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրի արդյունքները զեկուցվել և հրատարակվել են Բեռնի Կոնվենցիայի “Կենսաբազմազանության և կլիմայի փոփոխության ” փորձագիտական խմբի 5-րդ հանդիպման հաշվետվության մեջ:
Հարմարվողականության ուսուցման մեխանիզմը (ՀՈՒՄ, ALM) մշակել է “Կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ Հայաստանի լեռնանտառային էկոհամակարգերի հարմարվողականության բարձրացում” ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրի հատկագիրը, ինչպես նաև համագործակցելով ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրի թիմի հետ իրականացրել է “Կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ Հայաստանի լեռնանտառային էկոհամակարգերի հարմարվողականության բարձրացման “2010թ. վերլուծությունը”:
2011 թվականը Գլխավոր Ասամբլեայի կողմից հայտարարվել է Անտառների Միջազգային Տարի, որը եզակի հնարավորություն է ստեղծում կանաչապատ, առավել արդար և հաստատուն ապագա կառուցելու գործընթացում անտառների կայուն կառավարման և առանցքային դերի վերաբերյալ հասարակության իրազեկումը բարձրացնելու գործում:...
ՄԱԶԾ Ճգնաժամերի կանխման և վերականգնման բյուրոն, ՄԱԶԾ տարածքային գրասենյակի հետ համատեղ, կազմակերպել է տարածքային դասընթաց Աղետների ռիսկի նվազեցում (ԱՌՆ) թեմայով, որը տեղի է ունեցել 2009թ. հոկտեմբերի 5-9-ը Սլովակիայի Բրատիսլավա քաղաքում:...
2009թ. հուլիսի 21-22 Թբիլիսիում (Վրաստան) տեղի է ունեցել "Հարավային Կովկասում Կլիմայի փոփոխության ազդեցության մեղմումը անտառների պահպանման, կառավարման և վերականգնման միջոցով" թեմայով տարածաշրջանային աշխատանքային հանդիպում` նվիրված Գերմանիայի և Կովկասի բնության համաշխարհային հիմնադրամի զարգացման ծրագրին: Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կլիմայի պահպանության միջազգային նախաձեռնության շրջանակներում:...
Եղանակը Երևանում
| Ռադիոակտիվություն | 16 |
| Խոնավություն | 89% |
| Բարոմետր | 669 |
| Գեոմագնետիզմ | |
| Ցերեկ | +4 |
| Գիշեր | -7 |