Շենքերի ԷԱ բարձրացում. Տեղական նորություններ

Բանալի բառ Ամսաթիվ

1 |2 |  Հաջորդ
2012-05-03
Սեմինար էներգաարդյունավետ նախագծման սկզբունքների վերաբերյալ

Ծրագրի շրջանակներում կազմակերպվել է սեմինար-քննարկում  «Էներգաարդյունավետ նախագծման սկզբունքների ներառումը ճարտարապետական պրակտիկայի և կրթության մեջ» թեմայով: Այն տեղի է ունեցել 2012թ. մայիսի 2-ին Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի նիստերի դահլիճում:

2012-04-20
Շինանյութերի լաբորատոր փորձարկումների վերաբերյալ ուսուցողական սեմինար

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը կազմակերպել է «Շինարարական ջերմամեկուսիչ նյութերի և շինվածքների, լուսաթափանց պատրաստվածքների և պատող կոնստրուկցիաների լաբորատոր փորձարկումներ» թեմայով ուսուցողական սեմինար, որը կայացել էտեղի «Հրազդան» հյուրանոցի «Պարույր Սևակ» դահլիճում 2012թ. ապրիլի 18 և 19:

2012-02-15
Վավերագրական ֆիլմ էներգետիկ արդյունավետության մասին

2012-02-13
ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի մամլո ասուլիս

2012թ. փետրվարի 8-ին հրավիրված մամլո ասուլիսի շրջանակներում  ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը ներկայացրեց 2011թ. քաղաքաշինության ոլորտում իրականացրած աշխատանքները, ինչպես նաև անդրադարձավ 2012թ. ոլորտի գերակա խնդիրներին:

2011-12-21
Դասախոսություն շենքերի ԷԱ նախագծման մասին ԵՃՇՊՀ-ում

2011թ. դեկտեմբերի 21-ին շենքերի էներգաարդյունավետ նախագծման և շենքերի ինտեգրված նախագծման վերաբերյալ վերապատրաստման համապարփակ դասընթացների մշակման և մատուցման գծով Ծրագրի միջազգային մասնագետ տկն. Կիրստեն Մագվայրը հասնդես է եկել շենքերում էներգաարդյունավետ նախագծման վերաբերյալ դասախոսությունով Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում:

2011-12-01
Հայաստանում շինանյութերի սերտիֆիկացման խնդիրները. սեմինար

«Հայաստանում շինարարական և ջերմամեկուսիչ նյութերի և պատրաստվածքների սերտիֆիկացման խնդիրները և միջազգային փորձը» սեմինարը տեղի է ունեցել «Գոլդեն Թյուլիպ» հյուրանոցի «Վիվալդի» դահլիճում 2011թ. դեկտեմբերի 1-ին: Սեմինարին մասնակցել են պետական շահագրգիռ մարմինների, փորձարկման լաբորատորիաների, շինարարական և ջերմամեկուսիչ նյութեր և պատրաստվածքներ արտադրող կազմակերպությունների ներկայացուցիչները:

2011-11-16
Շենքերի ԷԱ բարձրացում. Ղեկավար կոմիտեի նիստ, 2011-11-16

«Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ՄԱԶԾ-ԳԷՖ/00059937 ծրագրի Ղեկավար կոմիտեի նիստը կայացել է ՀՀ բնապահպանության նախարարության նիստերի դահլիճում 2011թ. նոյեմբերի 16-ին:

2011-07-15
Աշխատաժողով. «Էներգաարդյունավետությունը համայնքում. Ի՞նչ կարելի է անել Սպիտակում»

ԵԽ «ՄՈԴԵԼ» տարածաշրջանային ծրագրի կողմից Սպիտակ քաղաքում «Խելամիտ համայնքային էներգասպառման օրեր» միջոցառման շրջանակներում Սպիտակի քաղաքապետարանը և «Էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ՀԿ 2011թ. հուլիսի 13-ին Սպիտակ քաղաքի ԵՄՔԱ (YMCA) նիստերի դահլիճում կազմակերպել են «Էներգաարդյունավետությունը համայնքում. Ի՞նչ կարելի է անել Սպիտակում» թեմայով աշխատաժողով:

2011-05-13
Արդյունաբերական էներգետիկ փորձաքննության դասընթաց

«Համագործակցություն էներգետիկայի ոլորտում ԵՄ, Սև և Կասպիան ծովերի ծովափնյա և դրանց հարևան երկրների միջև» (INOGATE) շրջանակներում «Աջակցություն նորանկախ երկրներում էներգետիկ շուկայի ինտեգրմանը և հարակայուն էներգետիկային» (SEMISE) կազմակերպել է մասնագիտական դասընթացներ «Արդյունաբերական էներգետիկ փորձաքննության վերլուծություն բանկերի ներգրավումով իրականացվելիք նախագծերի» թեմայով:

2011-04-05
Ծրագիրը «Ճարտարապետություն և շինարարություն» ամսագրում

«Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագրի նպատակները, դրան վերաբերող խնդիրները, կիրառվող մոտեցումները, ինչպես նաև մասնագիտական և վարչարարական համագործակցության ուղղությամբ աշխատանքները ներկայացվել են Հայաստանի շինարարների միության կողմից հրատարակվող «Ճարտարապետություն և շինարարություն» ամսագրի 2011թ. փետրվարի համարում, #2 (80):

1 |2 |  Հաջորդ

Եղանակը Երևանում

Ռադիոակտիվություն 16
Խոնավություն 89%
Բարոմետր 669
Գեոմագնետիզմ
Ցերեկ +4
Գիշեր -7
 

 

MNP

ՀՀ բնապահպանության նախարարություն

 


 

UNFCCC

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա  

 


Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա

Կոնվենցիան սահմանում է միջկառավարական գործողությունների շրջանակները` կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքելու նպատակով:

 

GEF

Գլոբալ էկոլոգիական ֆոնդ

 


 

UNDP

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր 

 


 
Կառավարական շենք N3
Սենյակ N533
Հանրապետության Հրապարակ
Երևան, Հայաստան 0010
Հեռ` +374 (10) 583920, 583932
Ֆաքս` +374 (10) 583933
Էլ-փոստ: infocenter@nature.am, climate@nature.am
Ministry of nature Protection of Armenia UNEP GEF UNDP
Սույն կայքը ստեղծվել է 1996թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ “Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում” ծրագրի շրջանակներում: Կայքը արդիականացվել և վերաձևավորվել է 2007թ.` Հայաստանում ՄԱԿ ԿՓՇԿ-ի 6-րդ Հոդվածի դրույթների իրագործման համար ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում և հետագայում 2010թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրերի շրջանակներում: