Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում. Նախագծային փաստաթուղթ

ԳԷՖ-ի լայնամասշտաբ այս նախագծի նպատակն է հակադարձել առկա միտումները և նվազեցնել էլեկտրական և ջերմային էներգիայի սպառումը, միաժամանակ նվազեցնելով դրանց հետ կապված ջերմոցային գազերի արտանետման ծավալները Հայաստանի նորակառույց և վերակառուցվող, առաջին հերթին` բնակելի շենքերից: Դա նախատեսվում է անել աջակցելով կարողունակ կարգավորող միջավայրի, մասնագիտական հմտությունների և ունակությունների ստեղծմանը ներկայացնելու համար շենքերի ինտեգրված նախագծման սկզբունքները հայաստանյան շինարարական բնագավառում` շենքերի նախագծման փուլից մինչև կառուցում և շահագործում:

Ծրագրի կողմից աջակցությունը կարտահայտվի նոր էներգաարդյունավետ շինարարական նորմերի ու կանոնների և հավաստագրման մեխանիզմի մշակման, մասնագետների վերապատրաստման, շենքերի ինտեգրված նախագծման ցուցադրման և էներգախնայող նոր նյութերի և սարքավորումների արտադրության խթանման մեջ:

Ծրագիրը կիրականացվի ՄԱԶԾ-ի կողմից առաջնորդվող ԳԷՖ-ի "Ածխածնի ցածր արտանետումներով շենքերի կառուցման խթանում" գլոբալ ծրագրի շրջանակներում և կկենտրոնանա, առաջին հերթին գլոբալ մակարդակով խթանվող երկու թեմատիկ մոտեցումների վրա. ա) բարձր մակարդակի շինարարական նորմերի և կանոնների ըմբռնման խթանումը և դրանց կիրարկումը, բ) էներգաարդյունավետ շինարարական տեխնոլոգիաների, նյութերի և փորձի զարգացում ու խթանում: Գլոբալ ծրագրի կողմից առաջարկվող համակարգումը կաջակցի Հայաստանին համանման ծրագրեր իրականացնող երկրներից էներգաարդյունավետության դասեր քաղել:  

Ծրագիրը ներկայացված է նաև շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացմանն ուղղված Միջին Ասիայում և Կովկասում ՄԱԶԾ ծրագրերի համատեղ վեբ-կայքում, որը ստեղծվել է ՄԱԶԾ Բրատիսլավայի տարածաշրջանային կենտրոնի աջակցությամբ:  

Եղանակը Երևանում

Ռադիոակտիվություն 16
Խոնավություն 89%
Բարոմետր 669
Գեոմագնետիզմ
Ցերեկ +4
Գիշեր -7
 

 

MNP

ՀՀ բնապահպանության նախարարություն

 


 

UNFCCC

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա  

 


Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա

Կոնվենցիան սահմանում է միջկառավարական գործողությունների շրջանակները` կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքելու նպատակով:

 

GEF

Գլոբալ էկոլոգիական ֆոնդ

 


 

UNDP

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր 

 


 
Կառավարական շենք N3
Սենյակ N533
Հանրապետության Հրապարակ
Երևան, Հայաստան 0010
Հեռ` +374 (10) 583920, 583932
Ֆաքս` +374 (10) 583933
Էլ-փոստ: infocenter@nature.am, climate@nature.am
Ministry of nature Protection of Armenia UNEP GEF UNDP
Սույն կայքը ստեղծվել է 1996թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ “Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում” ծրագրի շրջանակներում: Կայքը արդիականացվել և վերաձևավորվել է 2007թ.` Հայաստանում ՄԱԿ ԿՓՇԿ-ի 6-րդ Հոդվածի դրույթների իրագործման համար ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում և հետագայում 2010թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրերի շրջանակներում: