Սույն էջում բերված է տեղեկատվություն ՄԶՄ Գործադիր խորհրդի կողմից գրանցված նախագծերի վերաբերյալ:
| Նախագծի անվանումը | Երեվան քաղաքի Նուբարաշենի կոշտ կենցաղային թափոնների աղբավայրում կենսագազի օգտահանման և էլեկտրական էներգիայի արտադրության նախագիծ |
| Նախագծի համարը | 0069 |
| Նախագծի տեղակայումը | Երևան քազաք, Հայաստան Հանրապետություն |
| Նախագծի մասնակիցները | Տեղական լիազորված մասնակից. Երևանի քաղաքապետարան Այլ մասնակիցներ. Շիմիզու կորպորացիա (Ճապոնիա) |
| Բնագավառ | 1. Էներգետիկա (վերականգնվող և ոչ վերականգնվող աղբյուրներ) 13. Թափոնների կառավարում և օգտագործում |
| Գործունեության մասշտաբը | Մեծ |
| Կիրառված մեթոդոլոգիան | ACM0001 (տարբերակ 1) - Կոնսոլիդացված մեթոդոլոգիա աղբավայրային գազի օգտահանման նախագծերի համար: AMS-I.D. (տարբերակ N5). Վերականգնվող աղբյուրից էլեկտրական էներգիայի արտադրություն և մատակարարում բաշխիչ ցանցին: |
| ՋԳ արտանետումների նվազեցում | Տարեկան. 135.000 տ CO2 համարժեք: Գումարային. 2,16*106 tCO2e 16 տարի տևողությամբ կրեդիտավորման ժամանակահատվածի ընթացքում: |
| Կապիտալ ծախսեր | 5.6 մլն. ԱՄՆ դոլար (առաջին փուլ) |
| Կրեդիտավորման ժամանակահատված | 16 տարի |
| Նախագծի մշակողը | Շիմիզու կորպորացիա |
| ԱՍԿ-երը ստացող կողմը |
ԱՍԿ-երի 99%-ը կփոխանցվի Շիմիզու կորպորացիային, իսկ 1% կփոխանցվի ՄԶՄ գործադիր խորհրդի ռեգիստրի ներքո Հայաստանի ազգային ՄԶՄ ենթահաշվին: |
Նախագծի նպատակը |
Նախագծի համընդհանուր նպատակն է Երևան քաղաքի Նուբարաշենի կոշտ կենցաղային թափոնների աղբավայրում օգտահանել կենսագազ և այն օգտագործել գազամխոցային շարժիչով գեներատորում` էլեկտրական էներգիա արտադրելու համար: |
|
Նախագծի նախապատմությունը |
2001 թ. ի վեր Ճապոնիայի շինարարական և ինժեներական ընկերությունը` Շիմիզու կորպորացիան իրականացրել է մի շարք ուսումնասիրություններ` Հայաստանի տնտեսության մի շարք բնագավառներում ՄԶՄ նախագծեր իրականացնելու համար: Նախնական հիմնավորման փուլում գտնվող երեք ընտրված նախագծերն էին. "Կոգեներացիոն համակարգի կիրառումը Երևանի քաղաքային ջեռուցման համակարգում", "Երկու փոքր հիդրոկայանների կառուցում", ինչպես նաև ծրագիր, որով առաջարկվում էր Երևան քաղաքի Նուբարաշենի կոշտ կենցաղային թափոնների աղբավայրից օգտահանել գազ և իրականացնել դրա հետագա այրումը գազամխոցային շարժիչով գեներատորում: Երևան քաղաքի կոշտ կենցաղային թափոնները հավաքվում են Նուբարաշենի աղբավայրում 1960թ. երբ քաղաքի ծայրամասում ստեղծվեց աղբավայրը: Աղբավայրի տեղանքը պայմանականորեն բաժանված է երեք սեկտորների` Ա, Բ և Գ, որոնցից յուրաքանչյուրը զբաղեցնում է 20 հա տարածք: Ա տեղանքը սկսեց գործել 1960թ. և լիովին լցվեց 1985թ., Բ տեղանքը գործում է 1986թ. մինչ օրս, և Գ տեղանքը առանձնացվել է հետագա օգտագործման համար: Նուբարաշենի աղբավայրում կուտակվում են մոտավորապես 1.2 մլն բնակչություն ունեցող Երևան քաղաքի գրեթե բոլոր կոշտ թափոնները: Նուբարաշենում հավաքվող աղբի գրեթե ամբողջ ծավալը բաղկացած է քաղաքացիների կողմից դուրս նետվող կենցաղային աղբից, մինչդեռ արդյունաբերական աղբը ներկայումս կազմում է աղբի ծավալի մի փոքր մասնաբաժին: Նուբարաշենի աղբավայր բերվող աղբի ծավալը շատ մոտավոր հաշվարկով կազմում է օրական 420-450 տոննա: Միջոցների բացակայության պատճառով տեղանքի շահագործումը և ծանր տեխնիկայի կիրառումը չի իրականացվում ըստ սահմանված նորմերի (ստանդարտների): Տեղանքում աղբավայրից արտանետվող գազը արտանետվում է մթնոլորտ առանց հսկողության, և տեղանքի ներկայիս պայմանները վնասակար են, տեղական մասշտաբով, շրջակա միջավայրի համար: Այսպիսով, աղբավայրից արտանետվող գազը տհաճ հոտի աղբյուր է` ցածր պարունակությամբ արտանետվելու դեպքում, և պայթյունի կամ հրկիզման հնարավոր պատճառ է` բարձր պարունակությամբ արտանետվելու դեպքում: Ավելին, քանի որ աղբավայրից արտանետվող գազի հիմնական բաղադրիչը մեթանն է, որն ունի 21 գլոբալ տաքացման պոտենցիալ, այն նաև բացասական ազդեցություն ունի համընդհանուր շրջակա միջավայրի վրա: Երևան քաղաքում նախկինում ևս փորձ է արվել հավաքել աղբավայրից արտանետվող գազը, սակայն այդ փորձը ձախողվել է` միջոցների պակասի և նաև անբավարար տեխնիկական հագեցվածության պատճառով: |
Նախագծի նկարագրությունը |
Նախագծի առաջին փուլի նպատակն աղբավայրային գազի որսման և այրման համակարգի տեղադրումն է, որը բաղկացած է գազի հավաքման ուղղաձիգ հորերից, գազի դրենաժի հորիզոնական համակարգից, գազի հավաքման խողովակներից, հերմետիկ ծածկույթից, չափիչ սարքավորումներից, օդամղիչներից և ջահից: Սա բարձրարդյունավետ համակարգ է, որի դեպքում ակնկալվում է աղբավայրից արտանետվող գազի օգտանահանման 60% արդյունավետություն: |
Ակնկալվող արդյունքները |
Նախագծի դրական բնապահպանական ազդեցությունից բացի, ակնկալվում են հետևյալ արդյունքները. աղբավայրի սանիտարահիգիենիկ պայմանների բարելավում` այն մասամբ խոշոր ավազով և հողով ծածկելու միջոցով, տհաճ հոտի տարածման և մնացորդների հրկիզման կանխարգելում, էներգիայի արտադրության սպառված աղբյուրների փոխարինում, էներգիայի օգտակար կիրառում, մարդկային զարգացում` նորարարական տեխնոլոգիաների ներմուծման միջոցով, զբաղվածության ապահովում նախագծի իրականացման շրջանակներում: |
Նախագծի ժամանակացույցը |
Նախագծային փաստաթղթի վերջնական տարբերակի մշակմանը նախորդեցին մի շարք հանդիպումներ ՀՀ բնապահպանության նախարարությունում, որը հանդես է գալիս որպես Կիոտոյի արձանագրության ՄԶՄ նշանակված լիազորված ազգային մարմին (ԼԱՄ), ինչպես նաև տեղանքի այցելություններ: Նախագծային փաստաթղթի վերջնական տարբերակը ներկայացվել է ԼԱՄ-ի կողմից հաստատման համար 2005թ. հունվարի 21-ին: Նախագծի մասնակիցներն են Շիմիզու կորպորացիան, Հոկկայդո էլեկտրիկ փաուերս Կո., Ինկ. ընկերությունը և Երևանի քաղաքապետարանը: Նախագծային փաստաթուղթը քննարկվել է ԼԱՄ-ի կողմից Հայաստանի կայուն զարգացմանը նպաստելու տեսանկյունից և հաստատվել է 2005թ. փետրվարի 16-ին: Մեկ շաբաթ անց նախագիծը հաստատվել է նաև Ճապոնիայի կառավարության կողմից: Այնուհետև նախագիծը վավերացվել է նշանակված գործառնական մարմին հանդիսացող` Ճապոնիայի որակի ապահովման կազմակերպության (JQA) կողմից և ներկայացվել է ՄԶՄ գործադիր խորհրդին գրանցման համար: 2006թ. մայիսի 11-ին նախագծի մասնակիցների միջև ստորագրվեց փոխըմբռնման արձանագրություն: Արձանագրությունը շրջանակային փաստաթուղթ է, որում նշվում են մասնակիցների փոխադարձ պարտավորությունները և սահմանվում են նախագծի հետագա իրականացման պայմանները: Այն նախատեսում է առանձին համաձայնագրի ստորագրում, որով կհաստատվեն նախագծի շինարարական աշխատանքները: 2006թ. սեպտեմբերի 22-ին Շիմիզու կորպորացիան ավարտին հասցրեց երեք ամիս տևողությամբ ուսումնասիրությունը աղբավայրի տարածքում, որի նպատակն էր. (i) գնահատել աղբավայրում հավաքվող թափոնների իրական ծավալը և կազմը, (ii) տեղադրել փորձնական հորեր և կատարել աղբավայրից ստացվող գազի վերլուծություն, (iii) կատարել մակերեսային գազի վերլուծություն, (iv) չափել ստորգետնյա ջրերի մակարդակը: Հետազոտության արդյունքների հիման վրա Շիմիզու կորպորացիան նույնականացրել է տարածքներ աղբավայրից ստացվող գազի օգտահանման զգալի պոտենցիալով և վերանայել է նախագծային գործունեության ներքո տեղադրման ենթակա էլեկտրական գեներատորի հզորությունը: 2007թ. հունիսի 1-ին ճապոնական կոնսորցիումի և Երևանի քաղաքապետարանի միջև ստորագրվեց Նուբարաշենի ՄԶՄ նախագծին առնչվող համաձայնագրի հիմնական հարցերի վերաբերյալ ամփոփ հուշագիր: Փաստաթղթով սահմանվում և հստակեցվում են 2008 թվականին կողմերի միջև ստորագրվելիք համաձայնագրի հիմնական կազմակերպչական և ֆինանսական հարցերը: Նախագծի բացման արարողությունը տեղի ունեցավ 2009թ. հոկտեմբերի 13-ին: Միջոցառումը իրականացվել է նախագծի մասնակիցների, այն է ճապոնական "Շիմիզու" կորպորացիայի և Երևանի քաղաքապետարանի կողմից համատեղ: Բացման արարողությանը մասնակցեցին նախարարությունների, գերատեսչությունների, քաղաքապետարանի, համայնքների, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցենրի ավելի քան 30 ներկայացուցիչ: |
Նախագծի կարգավիճակը |
Նախագիծի շահագործումը մեկնարկվել է 2009թ. հոկտեմբերին: |
| Հիմնական տվյալներ | |
| Նախնական հիմնավորում | Երևանի աղբավայրերում մեթան գազի օգտահանման ուսումնասիրություն. NEDO-IC-OOER: Փոխանցվել է Շիմիզու կորպորացիային: Ավարտվել է 2002թ. մարտին: |
| Հասարակական լսումներ | Հանրային լսումները նախագծի վերաբերյալ անց են կացվել 2007թ. փետրվարի 6-ին: |
| Նախագծային փաստաթուղթ | Ներկայացվել է ԼԱՄ-ի հաստատմանը 2005թ. հունվարի 21-ին: |
| Հաստատվել է Հայաստանի ՄԶՄ ԼԱՄ-ի կողմից 2005թ. փետրվարի 16-ին: | |
| Հաստատվել է Ճապոնիայի կառավարության կողմից 2005թ. փետրվարի 23-ին: | |
| Վավերացվել է Japan Quality Assurance ընկերության կողմից 2005թ. մարտի 31-ին: | |
| Գրանցում | Ներկայացվել է ՄԶՄ ԳԽ-ին գրանցման համար 2005թ. հունվարի 23-ին: |
| Գրանցվել է ՄԶՄ ԳԽ-ի կողմից 2005թ. նոյեմբերի 28-ին: |
|
| Այլ փաստաթղթեր | ԱՍԿ-երի բաշխման համաձայնագիր` ստորագրված նախագծի մասնակիցների կողմից 2005թ. ապրիլի 25-ին: |
| Փոխըմբռնման արձանագրություն` ստորագրված նախագծի մասնակիցների կողմից 2006թ. մայիսի 11-ին: |
|
| Աղբավայրից ստացված գազի ծավալի վերաբերյալ տեղում կատարված ուսումնասիրության հաշվետվություն` վերջնական տեսքի բերված 2006թ. սեպտեմբերի 22-ին: | |
| Համաձայնագրի հիմնական հարցերի վերաբերյալ ամփոփ հուշագիր` ստորագրված 2007թ. հունիսի 1-ին: |
|
| Նախագծի իրականացման պայմանագիր` ստորագրված 2009թ. մարտի 10-ին: | |
| Շահագործում |
Շահագործվում է 2009թ. հոկտեմբերից: |
Եղանակը Երևանում
| Ռադիոակտիվություն | 16 |
| Խոնավություն | 89% |
| Բարոմետր | 669 |
| Գեոմագնետիզմ | |
| Ցերեկ | +4 |
| Գիշեր | -7 |