“Հայանտառ” ՊՈԱԿ-ի “Սյունիքի” և “Կապանի” անտառ- տնտեսություններին և “Արևիկ” ազգային պարկին անտառային հրդեհներին վաղ արձագանքման սարքավորումների նվիրատվության արարողություն
ՄԱԶԾ/ԳԷՖ “Կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ Հայաստանի լեռնանտառային էկոհամակարգերի հարմարվողականության բարձրացում” ծրագիրն, որն ուղղված է կլիմայի փոփոխության ռիսկերի նկատմամբ անտառների հարամարվողականության բարձրացմանը, արձագանքել է անտառային հրդեհների վաղ արձագանքման խնդրին` նվիրաբերելով անտառային հրդեհներին վաղ արձագանքման սարքավորումներ/գործիքներ “Հայանտառ” ՊՈԱԿ-ի “Սյունիքի” և “Կապանի” անտառտնտեսություններին և “Արևիկ” ազգային պարկին:
“Հայանտառ” ՊՈԱԿ-ի “Սյունիքի” և “Կապանի” անտառտնտեսություններին և “Արևիկ” ազգային պարկին անտառային հրդեհներին վաղ արձագանքման սարքավորումների/գործիքների նվիրատվության արարողությունը տեղի է ունեցել 2011թ. հուլիսի 22-ին Գորիսում, Սյունիքի մարզ: Նվիրատվության միջոցառման հետ մեկտեղ տեղական անտառտնռեսության ներկայացուցիչները ցուցադրեցին նոր ստացված սարքավորումների կիրառությունը Սյունիքի անտառտնտեսությանը պատկանող մոտակա անտառային տարածքում: Ցուցադրությունը ղեկավարում էր ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրի անտառային հրդեհների կառավարման հարցերով միջազգային փորձագետ պարոն Ն.Նիկոլովը:
Հայաստանում ՄԱԶԾ ներկայացուցչի տեղակալ պարոն Դ.Բոբերգը բացման խոսքում նշեց, որ նվիրաբերվող սարքավորումները անտառային հրդեհների դեպքում մեծ օգնություն կլինեն անտառտնտեսության աշխատակիցներին: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Սյունիքի մարզպետարանի բարձրաստիճան պաշտոնյաները: Միջոցառման ժամանակ հակիրճ զեկուցմամբ հանդես եկավ նաև ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրի առաջադրանքի ղեկավար պարոն Ա. Տեր-Զաքարյանը, ով ներկայացրեց Ծրագրի` անտառային հրդեհներին վաղ արձագանքման բաղադրիչը և նվիրաբերվող անտառային հրդեհներին վաղ արձագանքման սարքավորումները/գործիքների հակիրճ նկարագիրը:
Անտառային հրդեհներին վաղ արձագանքման սարքավորումները/գործիքները, ներառյալ երկու ամենագնաց մեքենան` շարժիչով աշխատող ջրի պոմպով և մի քանի այլ տեսակի սարքավորումները, ինչպես նաև հրշեջի համազգեստները, Սյունիքի մարզում կապահովեն Ծրագրի երկարաժամկետ ազդեցությունը:
Եղանակը Երևանում
| Ռադիոակտիվություն | 16 |
| Խոնավություն | 89% |
| Բարոմետր | 669 |
| Գեոմագնետիզմ | |
| Ցերեկ | +4 |
| Գիշեր | -7 |