Սույն էջում բերված է տեղեկատվություն Հայաստանում ՄԶՄ Լիազորված ազգային մարմնի կողմից հավանության արժանացած ՄԶՄ նախագծային գաղափաներ վերաբերյալ:
| Նախագծի անվանումը | Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի արդիականացում համակցված ցիկլով շոգեգազատուրբինային ժամանակակից էլեկտրակայանի |
| Նախագծի տեղակայումը | Հրազդան քաղաք, Կոտայքի մարզ, ՀՀ |
| Նախագծի մասնակիցները | Տեղական լիազորված մասնակից. "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ Այլ մասնակիցներ. Գազպրոմ Գերմանիա |
| Բնագավառ | 1. Էներգետիկա (վերականգնվող և ոչ վերականգնվող աղբյուրներ) |
| Գործունեության մասշտաբը | Խոշոր |
| Կիրառված մեթոդոլոգիան | AM0029 (տարբերակ N3) - Մեթոդաբանություն բնական գազով աշպխատող ցանցին միացված էլեկտրական էներգիյա արտադրող կայանների համար |
| ՋԳ արտանետումների նվազեցում | Տարեկան. 127.226 տ CO2 համարժեք Գումարային. 1,27*106 տCO2 համարժեք 10 տարվա ընթացքում |
| Կապիտալ ծախսեր | 200 ԱՄՆ դոլար |
| Կրեդիտավորման ժամանակահատված | 10 տարի վերականգնվող ժամանակահատված |
| ԱՍԿ-երը ստացող կողմը |
- |
Նախագծի նպատակը |
Ծրագրով նախատեսված է տեղկայել 480 ՄՎտ անվանական հզորությամբ համակցված ցիկլով աշխատող ՇԳՏ էներգաբլոկ, որը Հայաստանում իր տեսակի մեջ առաջինն է նման տեխնիկական լուծումով: Ծրագրավորված է, որ էներգաբլոկը կրելու է բազային բեռ տարեկան կտրվածքով արտադրելով 2141 ԳՎտժ էլեկտրաէներգիա: Պայմանական վառելիքի հաշվարկային տեսակարար ծախսը կազմում է 262.9 գրամ/կՎտժ համեմատած նախկին նախագծով նախատեսված 320-340 գրամ ցուցանիշի հետ: Նորագույն տեխնոլոգիայի իրականացման շնորհիվ վառելիքի սպառումը և ջերմոցային գազերի արտանետումները արտադրված էներգիայի միավորի համար կնվազեն: |
Նախագծի նկարագրությունը |
Հրազդանի ներկայիս ջերմաէլեկտրակայանը բաղկացած է 4 էներգաբլոկերից (յուրաքանչյուրը 200 ՄՎտ հզորությամբ)` հիմնված գազի այրման ավանդական շոգեուժային տեխնոլոգիայի վրա: Ջրազդանի ջերմաէլեկտրակայանի ընդլայնումը սկզբնապես նախատեսված էր իրականացնել նույնատիպ նախագծի ևս չորս էներգաբլոկներով: Սակայն 1980-ականների վերջին որոշվեց սկսել 300 ՄՎտ հզորությամբ Հրազդան-5 էներգաբլոկի շինարարությունը հիմնված նույն ավանդական տեխնոլոգիայի վրա: Աշխատանքները սկսվեցին 1987թ. Սակայն Խորհրդային Միության փլուզումը հանգեցրեց շինարարական աշխատանքների դադարեցմանը 1991թ.-ին: |
Նախագծի կարգավիճակը |
Նախագծային գաղափարի նկարագրությունը արժանացել է ՄԶՄ ԼԱՄ-ի հավանությանը 2010թ. հունիսի 1-ին: |
| Նախագծի ժամանակացույցը |
Նախագծային գործունեությունը սկսվելու է 2010թ. սեպտեմբերի 10-ին: |
| Հիմնական տվյալներ | |
| Նախագծային գաղափարի նկարագրություն | Ներկայացվել է ԼԱՄ-ին 2009թ. հունիսի 1-ին: |
| ԼԱՄ-ի հավանությանն է արժանացել 2010թ. հուլիսի 26-ին: |
|
| Նախագծային փաստաթուղթ | Նախագծային փաստաթուղթը ներկայացվել է ՄԶՄ ԼԱՄ-ին հաստատման նպատակով 15.12.2011: |
| Գրանցում | Նախագծային փաստաթուղթը դեռևս չի ներկայացվել ՄԶՄ Գործադիր խորհուրդ գրանցման նպատակով |
Եղանակը Երևանում
| Ռադիոակտիվություն | 16 |
| Խոնավություն | 89% |
| Բարոմետր | 669 |
| Գեոմագնետիզմ | |
| Ցերեկ | +4 |
| Գիշեր | -7 |