Փոխըմբռնման հուշագիր Դանիայի Թագավորության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ՄԱԿ-ի "Կլիմայի փոփոխության մասին" շրջանակային կոնվենցիայի Կիոտոյի արձանագրության իրականացման նպատակով համագործակցության մասին:
Դանիայի թագավորության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև زÎ-Ç "Կլիմայի փոփոխության մասին" շրջանակային կոնվենցիայի Կիոտոյի արձանագրության իրականացման նպատակով համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է 2004թ. նոյեմբերի 9-ին Երևանում:
Դանիայի կառավարությունը, ի դեմս Շրջակա միջավայրի նախարարության, Դանիայի շրջակա միջավայրի պահպանության գործակալության, և Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ի դեմս Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, սույն Հուշագրի նպատակով հանդիսանում են որպես իրավասու մարմիններ, այսուհետև դանիական և հայկական կողմեր:
Հուշագրի հիմնական նպատակն է Կիոտոյի արձանագրության 12-րդ հոդվածի համաձայն դյուրացնել Հայաստանի Հանրապետությունում ջերմոցային գազերի արտանետումների կրճատման հետ կապված նախագծային գործողությունների մշակումը և իրականացումը, ինչպես նաև փոխանցումը Դանիային արտանետումների սերտիֆիկացված կրճատումների (ԱՍԿ) համաձայնեցված հատվածը, որը բխում է այդ Մաքուր զարգացման մեխանիզմով (ՄԶՄ) իրականացվող նախագծերի իրականացումից:
Հայկական կողմը պետք է աջակցի նախագծերի մշակմանն ու իրականացմանը` ՄԶՄ նախագծերի իրականացման հնարավոր շահառուներին տեղեկատվության տրամադրմամբ և, Կիոտոյի արձանագրության 12 հոդվածի համաձայն, պաշտոնապես հաստատելով նախագծերը որպես ՄԶՄ ծրագրեր, որոնք համապատասխանում են նմանատիպ ծրագրերին ներկայացվող ազգային պահանջներին:
Դանիական կողմը կաջակցի ՄԶՄ նախագծերի մշակմանը և իրականացմանը այդ ծրագրերից բխող ԱՍԿ-ների ձեռք բերման միջոցով կամ ընդունելով և գրանցելով ԱՍԿ-ները, որոնք ձեռք են բերվել ԱՍԿ-ների բաժինների հիմնական սեփականատերեր հանդիսացող հայկական կողմի մասնավոր կառույցների կողմից:
Հուշագիրը կնքվել է 5 տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի ևս 5 տարով, եթե դրա գործողության ավարտից առնվազն 6 ամիս առաջ Կողմերից մեկը գրավոր չտեղեկացնի մյուս Կողմին հուշագիրը դադարեցնելու մտադրության մասին:
Հուշագիրը վավերացվել է Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով 2005թ. մարտի 9-ին և ուժի մեջ է մտել 2005թ. մարտի 17-ին:
Հուշագրի շրջանակներում Դանիայի շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը սերտորեն համագործակցում է ՀՀ բնապահպանության նախարարության հետ, որպես Կիոտոյի արձանագրության Մաքուր զարգացման մեխանիզմի Լիազորված ազգային մարմին: Նման համագործակցության արդյունքում ներկայումս մշակվել և քննարկման փուլում են գտնվում երեք ՄԶՄ նախագծային առաջարկություններ (PIN) գյուղատնտեսական թափոնների կառավարման և մեթանի որսման, ինչպես նաև արդյունաբերական էներգաարդյունավետության բնագավառում:
Եղանակը Երևանում
| Ռադիոակտիվություն | 16 |
| Խոնավություն | 89% |
| Բարոմետր | 669 |
| Գեոմագնետիզմ | |
| Ցերեկ | +4 |
| Գիշեր | -7 |