Կլիմայի փոփոխության տեղեկատվական կենտրոնը ստեղծվել է 1997թ. ՄԱԶԾ/ԳԷՖ "Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում" ծրագրի շրջանակներում:
Կենտրոնը ստեղծվեց Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության առաջին ազգային զեկույցի նախապատրաստման ընթացքում: Կենտրոնի ստեղծման առաջնային նպատակն էր աջակցել Առաջին ազգային զեկույցի պատրաստմանը, հավաքագրելով անհրաժեշտ տեղեկատվություն, դրանք մատչելի դարձնելով ազգային փորձագետներին և գործընկերներին:
Կենտրոնը նպատակ ուներ նաև ճշգրտել և ստեղծել կապեր տեղեկատվության ազգային և միջազգային աղբյուրների հետ, գտնել կլիմայի փոփոխության հիմնահարցերին առնչվող միջազգային պոտենցիալ գործընկերներ, որոնք կհամագործակցեին նաև հետագա ծրագրերի շրջանակներում:
Ծրագրի իրականացման հետագա փուլերում, շարունակելով սկսած աշխատանքը, Կենտրոնն իր խնդիրների շարքում ներառեց նաև մշտական տեղեկատվական փոխանակություն, այդ նպատակով օգտագործելով կլիմայի փոփոխության ինտերնետային կայքը, որտեղ առանձին էջեր են հատկացված մթնոլորտի պահպանության բնագավառի ծրագրերին, դրանց արդյունքներին և Երկրում առկա տեղեկատվությունը միջազգային գործընկերներին և լայն հասարակայնությանը հասու դարձնելուն:
Ներկայումս տեղեկատվական կենտրոնի գործունեությունը ծավալվում է ՄԱԶԾ/ԳԷՖ "Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի երկրորդ ազգային զեկույցի պատրաստման համար նպաստավոր պայմանների ստեղծում" ծրագրի շրջանակներում, որի նպատակն է ընդգրկել ազգային, սոցիալական, տնտեսական և բնապահպանական քաղաքականություններ և գործողություններ, որոնք տանում են դեպի կոնվենցիայի իրականացում: Կենտրոնի աշխատանքն այս ենթատեքստում նպատակաուղղված է տեղեկատվական ներուժի զարգացմանը, նյութերի հավաքմանը և ծրագրի փորձագետների տեղեկատվական ապահովմանը, ինչպես նաև տեղեկատվության ազգային և միջազգային աղբյուրների հետ կապեր ստեղծելուն:
Կլիմայի փոփոխության տեղեկատվական կենտրոնի աշխատանքն ընդգրկում է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի քարտուղարության կողմից Հայաստանի երկրորդ ազգային զեկույցի պատրաստման համար առաջարկված հետևյալ թեմատիկան.
Կենտրոնի գործունեությունն արտացոլում է, թե ինչպես է կլիմայի փոփոխությունն ինտեգրվում կայուն զարգացման ծրագրերի և աղքատության կրճատման ռազմավարությունների մեջ:
Խաչաձևվող հիմնահարցերի լուծումը կենտրոնի գործունեության մեջ արտահայտվում է բնապահպանական այլ կոնվենցիաներով իրականացվող ծրագրերի հետ շարունակվող սերտ համագործակցությամբ:
Եղանակը Երևանում
| Ռադիոակտիվություն | 16 |
| Խոնավություն | 89% |
| Բարոմետր | 669 |
| Գեոմագնետիզմ | |
| Ցերեկ | +4 |
| Գիշեր | -7 |