Հաստատման պարտադիր փուլը

Պարտադիր փուլը ներառում է Նախագծային փաստաթղթի մշակումը և ներկայացումը ԼԱՄ-ին` ուսումնասիրության և հաստատման նպատակով:

Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում իրականացվող նախագծի հաստատման նպատակով ՄԶՄ նախագծի մասնակիցները մշակում և պաշտոնապես ԼԱՄ-ին են ներկայացնում նախագծային փաստաթղթերի փաթեթ, որում ներառվում են հետևյալ փաստաթղթերը (էլեկտրոնային և տպագիր տարբերակներով).

  • ԼԱՄ-ին ուղղված պաշտոնական գրություն, որը ստորագրվում է ՄԶՄ նախագծի բոլոր մասնակիցների կողմից.

  • ՄԶՄ միջազգային ընթացակարգերին և ՄԶՄ Գործադիր խորհրդի պահանջներին համապատասխան մշակված Նախագծային փաստաթուղթ՝ անգլերեն և հայերեն լեզուներով.

  • ՄԶՄ նախագծի բոլոր մասնակիցների կողմից ստորագրված փաստաթուղթ (հայտարարագիր), որով ներկայացվում և հաստատվում է Լիազորված ազգային մարմնի հետ բանակցող մասնակիցը (անձը).

  • ՄԶՄ նախագծի հասարակական լսումների արձանագրությունը, եթե ՄԶՄ Նախագծի մասնակիցների կողմից՝ ԼԱՄ-ի հետ համաձայնեցմամբ կազմակերպվել են ՄԶՄ նախագծի հասարակական լսումներ, ինչպես նաև նախագծի վերաբերյալ շահագրգիռ կողմերից ստացված համապատասխան աջակցող գրությունները.

  • Օժանդակ այլ փաստաթղթեր, oրինակ ջրoգտագործման թույլտվություն, շինարարության և շահագործման լիցենիզաներ, էլեկտրական էներգիայի գնման պայմանագիր, տեխնիկատնտեսական հիմնավորում, հողի սեփականության կամ վարձակալության վկայականներ, վավերացման հաշվետվություններ և այլն.

  • Փոխանցման նամակ, որով նախագծի մասնակիցները հաստատում են նախագծային գործունեության արդյունքում ստացվող Արտանետումների սերտիֆիկացված կրճատումների բաշխման սկզբունքը, եթե Նախագծային փաստաթղթի ներկայացման պահին նախագծի մասնակիցներն արդեն կայացրել են նման որոշում:

ՄԶՄ նախագծային փաստաթղթի վավերացումը Լիազորված գործառնական մարմնի (ԼԱՄ) կողմից ՄԶՄ նախագծի պարտադիր հաստատման նախապայման չէ: Վավերացումը կարող է կատարվել ԼԱՄ-ի կողմից նախագծի հաստատումից հետո կամ իրականացվել հաստատման գործընթացի հետ միաժամանակ: Սակայն այն դեպքում, երբ նախագիծը վավերացվում է, նախագծի մասնակիցները ԼԱՄ-ին պետք է ներկայացնեն վավերացման համապատասխան հաշվետվության պատճենը:

Նախագծային փաստաթղթերը ստանալուց հետո ԼԱՄ-ի քարտուղարությունն ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և ԼԱՄ-ին ներկայացնում համապատասխան ամփոփիչ հաշվետվություն:

Նախագծային փաստաթղթի գնահատման ընթացքում ԼԱՄ-ը նախագծային փաստաթղթերի փաթեթը ներկայացնում է ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությյանը: Հիշատակված նախարարությունները ստուգում են Նախագծային փաստաթղթի համապատասխանությունը երկրի կայուն սոցիալական ու տնտեսական զարգացման նպատակներին և ԼԱՄ-ին ներկայացնում իրենց գրավոր կարծիքը նախագծային գաղափարի հավանության վերաբերյալ:

Untitled-1 (original)

Կախված նախագծի բնույթից և բարդությունից ԼԱՄ-ը կարող է ներկայացնել Նախագծային փաստաթուղթը և նախագծին վերաբերող օժանդակ այլ նյութերն այլ ճյուղային նախարարություններին, ինչպես նաև գործակալություններին, ընկերություններին և ՈԿԿ-ներին` Նախագծային փաստաթղթի վերաբերյալ կարծիքներ ստանալու նպատակով: Մասնավորապես Նախագծային փաստաթուղթը կարող է ուղարկվել հետևյալ կազմակերպություններին.

  • ՀՀ էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարություն
  • ՀՀ քաղաքաշինության նախարարություն
  • ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
  • ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
  • "Բնապահպանական փորձաքննություն" ՊՈԱԿ
  • Ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն
  • Կենսաբազմության գործակալություն
  • Բնապահպանական ՈՈԿ-ներ
  • Այլ կազմակերպություններ

Ճյուղային այլ նախարարությունները ուսումնասիրում են ներկայացված նախագծի համապատասխանությունը ազգային և տարածաշրջանային զարգացման ռազմավարություններին: Անհրաժեշտության դեպքում նախարարությունները և գործակալությունները կարող են դիմել ԼԱՄ-ին նախագծի մասնագետների և ԼԱՄ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային հանդիպման կազմակերպման խնդրանքով, որի նպատակն է քննարկել և պարզաբանում տալ առաջացած հարցերին:

ԼԱՄ-ը կարող է դիմել Փորձագիտական խմբին Նախագծային փաստաթղթի տեխնիկական և բնապահպանական գործոնների ուսումնասիրության և գնահատման խնդրանքով: Նախագծային փաստաթղթի գնահատման պահից ԼԱՄ-ը Նախագծային փաստաթուղթը տեղադրում է համապատասխան ինտերնետային կայքում հասարակության կողմից մեկնաբանությունների ստացման նպատակով:

Նախագծի վերաբերյալ ստացված բոլոր մեկնաբանությունները պետք է հավաքվեն և վերլուծվեն Քարտուղարության կողմից, իսկ համապատասխան ամփոփիչ հաշվետվությունը պետք է ներկայացվի ԼԱՄ-ին: Հաշվետվությունը ներառում է Փորձագիտական խմբի կողմից կատարված եզրակացությունները և առաջարկությունները:

ԼԱՄ-ը կգնահատի ներկայացված Նախագծային փաստաթղթի համապատասխանությունը երկրի կայուն զարգացման նպատակներին և փաստաթղթի հաստաման վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի հիմք ընդունելով հետևյալ գործոնները.

  • Նախագծային փաստաթղթում ներառված տեղեկատվությունը

  • Քարտուղարության կողմից պատրաստված գնահատման հաշվետվությունը

  • Նախագծի վերաբերյալ ստացված մեկնաբանությունները

Նախագծային փաստաթղթի վերաբերյալ դրական որոշում ընդունելու դեպքում ԼԱՄ-ը տրամադրում է հաստատման նամակ:

Այն դեպքում եթե Նախագծային փաստաթղթի վերաբերյալ ստացվում են բացասական կարծիքներ, ԼԱՄ-ը փաստաթուղթը վերադարձնում է նախագծի մասնակիցներին նշելով բացահայտված թերությունները և նշելով նախագծի չհաստատման հիմնավորումները, ինչպես նաև անհրաժեշտ ուղղումները, որոնք պետք է կատարվեն փաստաթղթում:

Ստորև ներկայացված է ԼԱՄ-ի կողմից տրամադրվող Հաստատման նամակի ձևաչափը:

Մաքուր զարգացման մեխանիզմի Նախագծային փաստաթղթի հաստատման նամակի ձև

ՄԶՄ նախագծի մասնակիցներին` _______________

Հաստատման նամակ

1. Որպես ՀՀ բնապահպանության նախարար և Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կիոտոյի արձանագրության Մաքուր զարգացման մեխանիզմի (ՄԶՄ) Լիազորված ազգային պատասխանատու հաստատում եմ հետևյալը`

(i) Հայաստանի Հանրապետությունը Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան վավերացրել է 1993թ. մայիսի 14-ին, իսկ Կիոտոյի արձանագրությունը` 2003թ. ապրիլի 25-ին:

(ii) Հայաստանի Հանրապետությունը Մաքուր զարգացման մեխանիզմում և սույն նամակի 1 (iii) կետում նշված նախագծում մասնակցում է կամավոր:

(iii) Հիմք ընդունելով (կազմակերպության անվանումը) գրությամբ (ամսաթիվ և գրության ելից համար) . Հայաստանում Մաքուր զարգացման մեխանիզմի (ՄԶՄ) Լիազորված ազգային մարմնին ներկայացված (ՄԶՄ նախագծի անվանումը և տարբերակը) . նախագծային փաստաթղթում, ինչպես նաև այլ հիմնավորող փաստաթղթերում ներկայացված տեղեկատվությունը, հայտնում եմ, որ առաջարկվող նախագիծը կաջակցի Հայաստանի Հանրապետության կայուն զարգացմանը:

2. Տեղեկացնում եմ, որ նախագծային փաստաթուղթը կարող է ներկայացվել Մաքուր զարգացման մեխանիզմի Գործադիր խորհուրդ` վերջինիս կողմից այն որպես Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում իրականացվող նախագծային գործունեություն գրանցելու նպատակով:

3. Միաժամանակ հայտարարում եմ, որ Հայաստանում ՄԶՄ Լիազորված ազգային մարմինն իրեն իրավունք է վերապահում ՄԶՄ Գործադիր խորհուրդ ներկայացնել նախագծի վերանայման դիմում, եթե գրանցման նպատակով ՄԶՄ Գործադիր խորհուրդ ներկայացված նախագծային փաստաթուղթը չհամապատասխանի սույն նամակի 1 (iii) կետում նշված փաստաթղթին:

Հայտնում եմ, որ սույն հաստատման նամակը նախագծի մասնակիցներին չի ազատում Հայաստանի Հանրապետության գործող օրենքների, կանոնների և կանոնակարգերի կատարումից:

Նախագծի մասնակիցները Հայաստանում ՄԶՄ Լիազորված ազգային մարմնին պետք է պարբերաբար տեղեկացնեն նախագծի իրականացման կարգավիճակի մասին: Ներկայացված տեղեկատվության հիման վրա ՄԶՄ Լիազորված ազգային մարմինը կգնահատի նախագծի իրականացման համապատասխանությունը նախագծային փաստաթղթում բերված պայմաններին:


Ակնկալում եմ նախագծի բարեհաջող իրականացումը համաձայն սահմանված ընթացակարգերի:

Հարգանքով,

-------------------------------------
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար,
Կիոտոյի Արձանագրության Մաքուր զարգացման մեխանիզմի
Լիազորված ազգային մարմին

 

Եղանակը Երևանում

Ռադիոակտիվություն 16
Խոնավություն 89%
Բարոմետր 669
Գեոմագնետիզմ
Ցերեկ +4
Գիշեր -7
 

 

MNP

ՀՀ բնապահպանության նախարարություն

 


 

UNFCCC

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա  

 


Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա

Կոնվենցիան սահմանում է միջկառավարական գործողությունների շրջանակները` կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքելու նպատակով:

 

GEF

Գլոբալ էկոլոգիական ֆոնդ

 


 

UNDP

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր 

 


 
Կառավարական շենք N3
Սենյակ N533
Հանրապետության Հրապարակ
Երևան, Հայաստան 0010
Հեռ` +374 (10) 583920, 583932
Ֆաքս` +374 (10) 583933
Էլ-փոստ: infocenter@nature.am, climate@nature.am
Ministry of nature Protection of Armenia UNEP GEF UNDP
Սույն կայքը ստեղծվել է 1996թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ “Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում” ծրագրի շրջանակներում: Կայքը արդիականացվել և վերաձևավորվել է 2007թ.` Հայաստանում ՄԱԿ ԿՓՇԿ-ի 6-րդ Հոդվածի դրույթների իրագործման համար ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում և հետագայում 2010թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրերի շրջանակներում: