Լուսակերտի կենսագազի գործարան (ԼԿԳ)` թռչնաղբի մշակումից ստացվող մեթանի որսում և այրում

Սույն էջում բերված է տեղեկատվություն ՄԶՄ Գործադիր խորհրդի կողմից գրանցված նախագծերի վերաբերյալ:


 

Նախագծի անվանումը Լուսակերտի կենսագազի գործարան (ԼԿԳ)` թռչնաղբի մշակումից ստացվող մեթանի որսում և այրում
Նախագծի համարը 0452
Նախագծի տեղակայումը Նոր Գեղի գյուղ, Կոտայքի մարզ, ՀՀ
Նախագծի մասնակիցները Տեղական լիազորված մասնակից.
"Մաքս կոնցեռն" ՍՊԸ
Այլ մասնակիցներ. Դանիայի Շրջակա միջավայրի պահպանության գործակալություն (ԴՇՄՊԳ)
Բնագավառ 13. Թափոնների կառավարում և օգտագործում
15. Գյուղատնտեսություն
Գործունեության մասշտաբը Մեծ
Կիրառված մեթոդոլոգիան AM0016 (տարբերակ 3) - Ջերմոցային գազերի արտանետումների նվազեցում` կենդանիների կերակրման և կենդանական թափոնների կառավարման համակարգերի բարելավման միջոցով
ՋԳ արտանետումների նվազեցում Տարեկան. 62.832 տ CO2 համարժեք:
Գումարային. 439.824 tCO2e 7 տարի տևողությամբ կրեդիտավորման առաջին ժամանակահատվածի ընթացքում:
Կապիտալ ծախսեր 3.4 մլն. եվրո
Կրեդիտավորման ժամանակահատված 21 տարի տևողությամբ (3 անգամ 7 տարի) կրեդիտավորման ժամանակահատված:
Նախագծի մշակողը

GasCon ApS, Ramboll Denmark A/S (Դանիա)

ԱՍԿ-երը
ստացող կողմը
50%-ը` ԴՇՄՊԳ, մնացած 50%-ը` ըստ բանակցությունների արդյունքների:

Նախագծի նպատակը

Նախագծի նպատակն է նվազեցնել Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայում կենդանական թափոններից առաջացող ջերմոցային գազերի արտանետումները` կենդանական թափոնների կառավարման համակարգի բարելավման միջոցով:

Նախագծի նախապատմությունը

Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկան (ԼՏԹՖ) հիմնվել է 1964 թ. և իր առաջին արտադրանքը տվել է 1966 թ.: 1988 թ. ֆերման հասել է իր ամենաբարձր արդյունավետությանը, արտադրելով օրական մոտավորապես 650 000 հավկիթ: Այնուամենայնիվ, ֆերման կանգնեցվել է 1992 թ. և վերագործարկվել է միայն 1998 թ.:

Նույն թվականին ԼՏԹՖ-ն ներառվել է "Մաքս կոնցեռն" ՍՊԸ-ի կազմում: Կոնցեռնը հայաստանյան ընկերություն է, որը ներառված է գործարար գործունեության տարբեր բնագավառներում, այն է` մշակաբույսերի աճեցում, փայտամշակում, մսամթերքի արտադրություն և այլն: Ներկայումս ԼՏԹՖ-ը թռչնամսի և հավկիթի արտադրության հայաստանյան շուկայի առաջատար ընկերություններից է:

Մինչև նախագծի իրականացումը, ֆաբրիկայում, որպես թռչնաղբի վերամշակման համակարգ, օգտագործվում էին ավանդական բաց կայունացման ավազաններ, որոնք անհրաժեշտ էին թռչնաֆաբրիկայի գործունեության արդյունքում ստացվող հեղուկ թափոնների մշակման համար: Այս մոտեցումը դիտվում է որպես կենդանական թափոնների կառավարման առավել տնտեսող, արդյունավետ և հուսալի համակարգ: Սակայն անաէրոբ ավազաններն առաջացնում են մեթանի (CH4) և ազոտի ենթօքսիդի (N2O) ուղղակի արտանետում մթնոլորտ` որպես ավազաններում տեղի ունեցող անաերոբ խմորման արդյունք: Այսպիսով, մարդածին ջերմոցային գազերն արտանետվում են մթնոլորտ կենդանիների մնացորդների քայքայման և ազոտի գոլորշիացման հետ կապված նիտրիֆիկացման / դենիտրիֆիկացման պրոցեսի արդյունքում:

Հայաստանում առկա չեն և չեն նախատեսվում կամ պլանավորվում ազգային, պետական կամ տեղական մակարդակով կարգավորիչ դրույթներ, որոնցով հնարավոր է իրականացնել գյուղատնտեսական գործունեությունից, հատկապես թռչնամսի արտադրությունից, առաջացող ջերմոցային գազերի արտանետումների կարգավորում: Ձեռնարկությունում առաջացող կենսագազը (հիմնականում մեթանը) չի հավաքվում կամ ոչնչացվում: Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև այն, որ ձեռնարկությունում ներկայումս կիրառվող ավազանների համակարգը համապատասխանում է ազգային պահանջներին, կարելի էր ենթադրել, որ որևէ բարելավում չի լինի, եթե չգտնվի տնտեսապես առավել նպատակահարմար լուծում:

Կիոտոյի արձանագրության ուժի մեջ մտնելը զգալի ներգործություն ունեցավ առավել ծախսատար տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ որոշման ընդունման վրա, ինչը հնարավորություն կտա ձեռնարկությունում բարելավել թափոնների կառավարման համակարգը և նվազեցնել մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումները: 2005 թվականին "Մաքս կոնցեռն" ՍՊԸ-ն (հայաստանյան ընկերություն, որին պատկանում է ԼՏԹՖ-ը), "Վեկստ" հիմնադրամը (անկախ մասնավոր նորվեգիական հիմնադրամ, որը զբաղվում է հիմնականում էներգաարդյունավետության ոլորտի հետազոտություններով և նախագծերի մշակմամբ) և Դանիայի բնապահպանության նախարարությանն առնըթեր շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը համատեղ նախաձեռնեցին ՄԶՄ ներքո Լուսակերտի կենսագազի գործարանի նախագծի մշակումը:



Նախագծի նկարագրությունը

Նախագիծը ներառում է թռչնաղբի վերամշակման ընդհանուր պրակտիկայի բարելավում, ջերմոցային գազերի քանակի զգալի նվազեցում` համեմատած այն արտանետումների հետ, որոնք այլապես առկա կլինեին թռչնաղբի վերամշակման ավանդական համակարգի կիրառման դեպքում: Նախագիծը կարող է հանգեցնել նաև արտահոսող ջրի որակի բարելավմանը:

Տեխնոլոգիայի կիրառման հիմքում ընկած է անաերոբ խմորման միջոցով թափոնների մշակումը: Խմորիչի ծավալը կազմում է 5000 մ3: Գոյություն ունեցող մետաղյա պահեստարանը նախատեսված է արտադրված կենսագազի պաշարման համար:

Կենսագազի գործարանից ստացված թափոնները կուղղվեն դեպի գոյություն ունեցող ավազաններ, իսկ հավաքված գազը կօգտագործվի գազամխոցային շարժիչով գեներատորում (850 կՎտ)` ջերմություն և էլեկտրաէներգիա արտադրելու համար: Ավելորդ գազը կենթարկվի այրման: Կոգեներացիոն կայանում արտադրվող ջերմային էներգիան կօգտագործվի խմորիչի ջեռուցման համար` պրոցեսը օպտիմիզացնելու և թափոններում պարունակվող օրգանական նյութերի քայքայման արագությունն ավելացնելու համար, դրանով իսկ փոխարինելով հանածո վառելիքը, որը կնպաստեր արտանետումների հոսքին:

Անհրաժեշտ է նշել, որ խմորիչների գործարկման արդյունքում թռչնաղբի վերամշակման բարելավված կառավարումը չի պահանջում հավանոցների վերակառուցում: Հետևաբար, դրանց ֆիզիկական տարողունակության կամ ամբարների կառավարման հետ կապված փոփոխություններ տեղի չեն ունենա: Մշակման ենթակա թափոնների ծավալը չի ավելանում, այլ բարելավվում են միայն մշակման չափանիշները:

ԼԿԳ նախագիծը իրագործվում է Կիոտոյի արձանագրության Մաքուր զարգացման մեխանիզմի (ՄԶՄ) ներքո և նախատեսում է ներդրումներ խմորիչների, պոմպերի, էլեկտրասարքավորումների կառավարման վահանակների, տեխնիկական միջոցների, գազի այրման ջահերի և գազամղոցային շարժիչների մասով: Գործառնական հասույթը կստացվի բաշխիչ ցանցին էլեկտրաէներգիայի վաճառքից, ինչպես նաև կենսագազի արտադրությունից ստացված պարարտանյութի իրացումից: Ակնկալվում է, որ արտանետումների սերտիֆիկացված կրճատումներից (ԱՍԿ) ստացված եկամուտը ծրագիրը տնտեսապես կայուն կդարձնի: ԼԿԳ-ն համաձայնում է վարկավորման առաջին շրջանում ստացված ԱՍԿ-երի մի մասը փոխանցել դանիական կողմին:

Նախագիծն իրականացվում է "Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա" ՍՊԸ (Հայաստան), Vekst Project Financing Facility AS ընկերության (Նորվեգիա), Bigadan A/S և Industrialization Fund for Developing Countries - IFU հիմնադրամի (Դանիա) համատեղ ֆինանսավորմամբ:


Ակնկալվող արդյունքները

Այս ծրագրի մշակման բնապահպանական ազդեցությունը կարող է ամփոփվել հետևյալ հավելյալ արդյունքների տեսքով.

  • գարշահոտություն առաջացնող ցնդող օրգանական բաղադրիչների մթնոլորտ արտանետումների նվազեցում.
  • էլեկտրաէներգիայի արտադրության համար որպես էներգետիկ ռեսուրս հավաքված կենսագազի օգտագործում.
  • վարակակիրների և օդային ինֆեկցիաների արտանետման ռիսկի նվազեցում:

Խմորման տեխնոլոգիայի կիրառումը նախագծում բարելավումներ կառաջացնի կենդանական թափոնների կառավարման համակարգում և կարող է ճանապարհ հարթել թափոնների մշակումը կատարելագործելու և Հայաստանում թափոնների մշակման միջոցով պարարտանյութերի առևտրային արտադրությունն ապահովելու համար:

Նախագիծը մշակողները կիրառում են բազմակի մոտեցում նախագծի հարթ ընթացքը, ներառյալ տեխնոլոգիայի փոխանցումն, ապահովելու համար: Այս մոտեցումը ներառում է ամբողջական տեխնոլոգիական լուծումների մանրամասն ներկայացում և նախագծում, համապատասխան տեխնոլոգիաներ/ծառայություններ մատուցողների նույնականացում և որակավորում, նախագծի ամբողջական ներդրման վերահսկում, ձեռնարկության անձնակազմի ուսուցում, մշտական դիտանցում և շահագործման ամբողջական ծրագրի մշակում/իրականացում:


Նախագծի
ժամանակացույցը

Նախագծի հայեցակարգը ներկայացնող նախագծային գաղափարի նկարագրությունը (ՆԳՆ) ներկայացվել է ԼԱՄ-ի քննարկմանը 2005թ. ապրիլի 7-ին և հավանության է առժանացել ԼԱՄ-ի կողմից 2005թ. մայիսի 16-ին:

2006 թվականի ապրիլին նախագծային փաստաթղթի վերջին տարբերակը (Տարբերակ 6-ը) ներկայացվեց ԼԱՄ-ի հաստատմանը: Նախագծային փաստաթուղթը քննարկվեց ԼԱՄ-ի կողմից Հայաստանի կայուն զարգացմանը նպաստելու տեսանկյունից և հաստատվեց 2006թ. մայիսի 5-ին: Միևնույն ժամանակ, նախագծի մասնակիցները նախաձեռնեցին և նշանակված գործառնական մարմնի (Det Norske Veritas) միջոցով ավարտին հասցրին նախագծի վավերացման գործընթացը: Նախագծի վավերացման հաշվետվությունը տպագրվեց 2005թ. դեկտեմբերի 8-ին և վերանայվեց 2006թ. ապրիլի 10-ին:

2006թ. հուլիսի 15-ին նախագիծը ներկայացվեց ՄԶՄ գործադիր խորհրդի գրանցմանը:

2006թ. սեպտեմբերի 11-ին Լուսակերտի կենսագազի գործարանի նախագիծը գրանցվեց ՄԶՄ գործադիր խորհրդի կողմից և դարձավ Հայաստանի Հանրապետությունում երկրորդ ՄԶՄ նախագիծը:

Շինարարական աշխատանքները սկսվել են 2007թ. օգոստոսին և ավարտվել 2008թ. մարտին: Մարտից մինչև հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում իրականացվել են սարքավորումների և կոգեներացիոն տեղակայանքի կարգաբերման և փորձարկման աշխատանենրը: Գործարանի պաշտոնական բացման արարողությունը տեղի ունեցավ 2008թ. հոկտեմբերի 24-ին:

Նախագծի կարգավիճակը

Գործարանի  շահագործումը մեկնարկվել է 2008թ. հոկտեմբերին:

Հիմնական տվյալներ
Նախագծային գաղափարի նկարագրություն Ներկայացվել է ԼԱՄ-ի հավանությանը
2005թ. ապրիլի 7-ին:
Արժանացել է Հայաստանի ՄԶՄ ԼԱՄ-ի հավանությանը 2005թ. մայիսի 16-ին:
Հասարակական լսումներ Առաջին հանդիպումը նախագծի մասնակիցների հետ կազմակերպվել է
2005թ. սեպտեմբերի 23-ին:
ԼԿԳ նախագծի վերաբերյալ հանրային քննարկումները տեղի են ունեցել
2005թ. նոյեմբերի 7-ին:
Նախագծային փաստաթուղթ Ներկայացվել է ԼԱՄ-ի հաստատմանը
2006թ. ապրիլի 28-ին:
Հաստատվել է Հայաստանի ՄԶՄ ԼԱՄ -ի կողմից 2005թ. մայիսի 5-ին:
Հաստատվել է Դանիայի ՄԶՄ ԼԱՄ -ի կողմից 2005թ. դեկտեմբերի 22-ին:
Վավերացվել է ՆԳՄ-ի (Det Norske Veritas) կողմից 2006թ. հունիսի 1-ին:
Գրանցում Ներկայացվել է ՄԶՄ ԳԽ-ին գրանցման համար 2006թ. հուլիսի 15-ին:
Գրանցվել է ՄԶՄ ԳԽ-ի կողմից 2006թ. սեպտեմբերի 11-ին:
Շահագործում
Շահագործվում է 2008 թ. հոկտեմբերից 24-ից:

Եղանակը Երևանում

Ռադիոակտիվություն 16
Խոնավություն 89%
Բարոմետր 669
Գեոմագնետիզմ
Ցերեկ +4
Գիշեր -7
 

 

MNP

ՀՀ բնապահպանության նախարարություն

 


 

UNFCCC

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա  

 


Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա

Կոնվենցիան սահմանում է միջկառավարական գործողությունների շրջանակները` կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքելու նպատակով:

 

GEF

Գլոբալ էկոլոգիական ֆոնդ

 


 

UNDP

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր 

 


 
Կառավարական շենք N3
Սենյակ N533
Հանրապետության Հրապարակ
Երևան, Հայաստան 0010
Հեռ` +374 (10) 583920, 583932
Ֆաքս` +374 (10) 583933
Էլ-փոստ: infocenter@nature.am, climate@nature.am
Ministry of nature Protection of Armenia UNEP GEF UNDP
Սույն կայքը ստեղծվել է 1996թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ “Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում” ծրագրի շրջանակներում: Կայքը արդիականացվել և վերաձևավորվել է 2007թ.` Հայաստանում ՄԱԿ ԿՓՇԿ-ի 6-րդ Հոդվածի դրույթների իրագործման համար ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում և հետագայում 2010թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրերի շրջանակներում: