Սույն էջում ներկայացված է տեղեկատվություն նախագծային փաստաթղթի մշակման փուլում գտնվող ՄԶՄ նախագծերի վերաբերյալ:
| Նախագծի անվանումը | Համայնքային անտառապատման / անտառվեռականգնման նախագիծ ՀՀ Լոռու մարզում |
| Նախագծի տեղակայումը | Լոռու մարզ, Հայաստանի Հանրապետություն |
| Նախագծի մասնակիցները | Տեղական լիազորված մասնակից. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի 25 գյուղական համայնքներ (նախագծի համատեղ իրականացման վերաբերյալ համագործակցության հուշագրեր են ստորագրվել Fichtner ընկերության և 25 ընտրված գյուղական համայնքների միջև) Այլ մասնակիցներ. Fichtner GmbH & Co. KG (Գերմանիա) |
| Բնագավառ | 14. Անտառապատում / անտառվերականգնում |
| Գործունեության մասշտաբը | Փոքր |
| Կիրառված մեթոդոլոգիան | AR-AMS0001 (տարբերակ 1) - Բազային գծի և մոնիտորինգի մեթոդոլոգիա անտառապատման/անտառվերականգնման համապատասխան փոքրամասշտաբ նախագծային գործունեությունների համար: |
| ՋԳ արտա-նետումների նվազեցում | Տարեկան. 8.000 տ CO2 համարժեք: Գումարային. 160.000 tCO2e 20 տարի տևողությամբ կրեդիտավորման վերականգնվող ժամանակահատվածի ընթացքում: |
| Կապիտալ ծախսեր | - |
| Կրեդիտավորման ժամանակահատված | 60 տարի տևողությամբ (3 անգամ 20 տարի) վերանայվող կրեդիտավորման վերանայվող ժամանակահատված: |
| Նախագծի մշակողը |
Fichtner GmbH & Co. KG գերմանական ընկերությունը ԵՄ "Տեխնիկական աջակցություն Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին և Մոլդովային` կլիմայի գլոբալ փոփոխության իրենց պարտավորությունների կատարման համար" տարածաշրջանային ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ: |
| ԱՍԿ-երը ստացող կողմը |
Դեռևս բացահայտված չէ: |
Նախագծի նպատակը |
Նախագծի նպատակն է աջակցել և նպաստել Հայաստանում, մասնավորապես Լոռու մարզում, համայնքային անտառապատման և անտառվերականգնման գործունեության իրականացմանը: |
Նախագծի նկարագրությունը |
Լոռին երկրում աղքատության և գործազրկության բարձր ցուցանիշներ ունեցող այն սակավաթիվ շրջաններից է, որտեղ բնական և կլիմայական պայմանները նպաստավոր են առանց արհեստական ոռոգման անտառների հիմնադրման համար: Առաջարկվող անտառապատման/ անտառվերականգնման նախագծային գործունեությունը նպատակ ունի նպաստել անտառների աճեցմանը մարգագետինների և վարելահողերի վրա` համաձայն անտառապատման/անտառվերականգնման նախագծերի համար նախատեսված բազային գշի և մոնիտորինգի պարզեցված մեթոդոլոգիայի պահանջներին: Պահպանելով նախագծին կամավոր մասնակցության սկզբունքը, երկրի TACIS-ի գրասենյակը ՀՀ բնապահպանության նախարարության անունից պատրաստել է պաշտոնական նամակ` ուղղված Լոռու տեղական ինքնակառավարման մարմիններին, որտեղ նշվում է ընթացիկ նախաձեռնության նպատակն ու խնդիրները: Դրան զուգընթաց իրականացվել են մի շարք համայնքային հանդիպումներ և տեղանքի այցելություններ` նախագծի իրականացման վայրի նույնականացումն արագացնելու և համայնքային մասնակցությունը խթանելու համար: Դիտարկվող համայնքների մեծ մասը խիստ հետաքրքրված է անտառապատման/ անտառվերականգնման նախագծին մասնակցելու հնարավորությամբ, ընդգծելով ակնկալվող դրական սոցիալտնտեսական ազդեցությունները, մասնավորապես տեղական մակարդակով աշխատատեղերի ստեղծումը, աղքատության նվազեցումը և համայնքային անտառների զարգացումը: Տեղական համայնքների կողմից նշվել են նաև մի շարք բնապահպանական հարցեր` էրոզիայի կանխարգելման, ջրային ռեսուրսների և մակերևութային հոսքերի կարգավորման, միկրոկլիմայի բարելավման, հեղեղային հոսքերի բացառման, կենսաբազմազանության հարստացման և մի շարք այլ հարցերի տեսանկյունից: Որոշակի համայնքներ ընդունում էին նախագծի գրավչությունը, սակայն չէին կարող միանալ նախաձեռնությանը` առաջարկվող անտառապատման/անտառվերականգնման գործունեության համար համապատասխան հողերի բացակայության պատճառով: Առաջարկվող նախագիծը կներառի մի շարք համեմատաբար փոքր հողատարածքներ Լոռու մարզի ցածր եկամուտներ ունեցող համայնքներում և կզբաղեցնի մոտավորապես 1000 հա տարածք: Նախագծի համար նախատեսված տարածքի սահմանափակումը հիմնված է փոքրածավալ նախագծերի համար կիրառվող մեթոդաբանության վրա, քանի որ նախագծով նախատեսվում է տարեկան ոչ ավելի քան 8 կիլոտոննա CO2 զուտ մարդածին ջերմոցային գազերի կլանում: Անտառապատման/ անտառվերականգնման նախագծի իրականացման համար սահմանված այլ ցուցանիշները կապված են անտառի նպատակային տեսակների ընտրության, անտառատնկման խտության, կառավարման տեխնիկայի, տեղանքի այլ ցուցանիշների հետ: Դեռևս առկա են տեղանքի նույնականացման մի շարք միջոցառումներ, որոնք անհրաժեշտ է իրականացնել անտառապատման / անտառվերականգնման նախագծի համար համապատասխան տարածքներ հստակորեն սահմանելու համար: Նախատեսվող միջոցառումներն են`
|
Ակնկալվող արդյունքները |
Նախագծի իրականացման դեպքում ակնկալվում են հետևյալ արդյունքները.
|
Նախագծի կարգավիճակը |
Նախագծային փաստաթղթի վերջնական ամփոփումից հետո այն պաշտոնապես ներկայացվել է ՀՀ բնապահպանության նախարարությանը` որպես TACIS ծրագրի հիմնական շահառուի: Այդ ընթացքում, ինչպես Fichtner ընկերությունը, այնպես էլ ՀՀ բնապահպանության նախարարությունը բանակցել են բազմազան դոնոր կազմակերպությունների և ածխածնային հիմնադրամների հետ` նախագծի ֆինանսավորումն ապահովելու համար: Սակայն առայժմ օտարերկրյա ընկերություններն առանձնակի հետաքրքրություն չեն ցուցաբերել, ինչը պայմանավորված է նախագծի բարձր ռիսկով և նախագծի այս կատեգորիայի հետ կապված անորոշություններով: |
| Նախագծի ժամանակացույցը | Պետք է որոշվի նախագծի մասնակիցների և պոտենցիալ ներդրողների կողմից: |
| Հիմնական տվյալներ | |
| Հասարակական լսումներ | Առաջարկվող նախագծային գործունեության վերաբերյալ զեկույցը պատրաստվել և ներկայացվել է տեղական համայնքներին և ղեկավար մարմիններին 2006թ. սեպտեմբերի 27-ին: |
| Նախագծային փաստաթուղթ | Նախագծային փաստաթղթի նախագիծն ամփոփվել և ներկայացվել է ՀՀ բնապահպանության նախարարությանը 2006թ. նոյեմբերի 23-ին: |
| Նախագծային փաստաթւղթն դեռևս չի ներկայացվել ՄԶՄ ԼԱՄ-ի հաստատմանը: | |
| Վավերացումը կիրականացվի նախագծի ներդրողների և ԱՍԿ-երի պոտենցիալ գնորդների բացահայտումից հետո: | |
| Գրանցում | Նախագծային փաստաթուղթն դեռևս չի ներկայացվել ՄԶՄ ԳԽ-ի գրանցմանը: |
| Հասարակական լսումներ | Նախագծի իրականացման վերաբերյալ Fichtner ընկերության և տեղական համայնքների միջև փոխըմբռնման հուշագրերը ստորագրվել են 2006թ. սեպտեմբերի 27-ին: |
Եղանակը Երևանում
| Ռադիոակտիվություն | 16 |
| Խոնավություն | 89% |
| Բարոմետր | 669 |
| Գեոմագնետիզմ | |
| Ցերեկ | +4 |
| Գիշեր | -7 |