Տեղական նորություններ


Բանալի բառ Ամսաթիվ

1 |2 |3 |4 |5 |6 |7 |8 |9 |10 |11 |  Հաջորդ
2012-05-03
Սեմինար էներգաարդյունավետ նախագծման սկզբունքների վերաբերյալ

Ծրագրի շրջանակներում կազմակերպվել է սեմինար-քննարկում  «Էներգաարդյունավետ նախագծման սկզբունքների ներառումը ճարտարապետական պրակտիկայի և կրթության մեջ» թեմայով: Այն տեղի է ունեցել 2012թ. մայիսի 2-ին Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի նիստերի դահլիճում:

2012-04-20
Շինանյութերի լաբորատոր փորձարկումների վերաբերյալ ուսուցողական սեմինար

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը կազմակերպել է «Շինարարական ջերմամեկուսիչ նյութերի և շինվածքների, լուսաթափանց պատրաստվածքների և պատող կոնստրուկցիաների լաբորատոր փորձարկումներ» թեմայով ուսուցողական սեմինար, որը կայացել էտեղի «Հրազդան» հյուրանոցի «Պարույր Սևակ» դահլիճում 2012թ. ապրիլի 18 և 19:

2012-04-12
ՎԷ աղբյուրներ և տեխնոլոգիաներ. ուսումնական ձեռնարկի ներկայացում

Ծրագրի փորձագետ, տեխ.գիտ.թեկ., պարոն Ռոբերտ Խարազյանը ներկայացրել է իր հեղինակած «Վերականգնվող էներգիայի աղբյուրները և տեխնոլոգիաները» ուսումնական ձեռնարկը Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսդարանի դասախոսներին և ուսանողներին:

2012-04-11
Անտառների հարմարվողականության ծրագրի ձեռքբերումները ընդգժվել են ԳԷՖ-ի տարեկան գործունեության հաշվետվությունում

“Կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ Հայաստանի լեռնանտառային էկոհամակարգերի հարմարվողականության բարձրացում” ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրի առաջընթացը ընդգծվել է  ԳԷՖ ֆինանսավորվող նախագծերի աջակցությամբ

2012-04-11
Բլոգեր անտառների հարմարվողականության ծրագրի վերաբերյալ

Շահագրգիռ կողմերի, մասնագետների և ավելի լայն շրջանակների հետ գիտելիքների ու փորձի արդյունավետ և ժամանակին փոխանակումը անչափ կարևոր է ծրագրերի հաջող և կայուն իրականացման համար:

2012-04-05
Անտառային հրդեհների կառավարման խնդիրներն արտացոլված ՄԱԶԾ էլեկտրոնային տեղեկագրում (05/04/2012)

ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից թողարկվեց էլեկտրոնային եռամսյակային տեղեկագրի 8-րդ համարը: “Կանաչ” նորություններ” խորագրի տակ հրապարակված “Սյունիքում անտառային հրդեհների կառավարման կարողությունների ամրապնդում” հոդվածը ներկայացնում է Հայաստանում հրդեհներից տուժած անտառների ծավալը, “Կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ Հայաստանի լեռնանտառային

2012-03-09
Կայուն զբոսաշրջությունն անտառային տարածքներում կլիմայի փոփոխության ներքո

Կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելի` Հայաստանի անտառային էկոհամակարգերի վրա զբոսաշրջության ազգացությանն, ինչպես նաև փոփոխվող կլիմայի պայմաններում էկոտուրիզմի զարգացմանն առնչվող խնդիրները քննարկվեցին “Կայուն զբոսաշրջությունը անտառային տարածքներում կլիմայի փոփոխության ներքո” սեմինարի շրջանակներում, որը տեղի ունեցավ 2012թ. մարտի 2-ին Երևանում: Սեմինարը, որը կազմակերպվել էր “Կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ Հայաստանի լեռնանտառային էկոհամակարգերի հարմարվողականության բարձրացում” ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրի ներքո, նպատակ ուներ նաև բարձրացնել զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների իրազեկումը կլիմայի փոփոխության հետևանքների, ինչպես նաև Հայաստանում կայուն էկոտուրիզմի զարգացման խնդիրների վերաբերյալ:

2012-02-15
Վավերագրական ֆիլմ էներգետիկ արդյունավետության մասին

2012-02-13
ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի մամլո ասուլիս

2012թ. փետրվարի 8-ին հրավիրված մամլո ասուլիսի շրջանակներում  ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը ներկայացրեց 2011թ. քաղաքաշինության ոլորտում իրականացրած աշխատանքները, ինչպես նաև անդրադարձավ 2012թ. ոլորտի գերակա խնդիրներին:

2012-02-09
ՄԱԿ ԿՓՇԿ ազգային համակարգողը հարցազրույց է տվել փոփոխվող կլիմայի մասին

2012թ. փետրվարի 09-ին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող պարոն Արամ Գաբրիելյանը հարցազրույց է տվել “Հայկական ժամանակ” օրաթերթին: Հոդվածի վերնագիրն է  “Հայաստանում ջերմաստիճանը աճել է 0.85 աստիճանով”

1 |2 |3 |4 |5 |6 |7 |8 |9 |10 |11 |  Հաջորդ

Եղանակը Երևանում

Ռադիոակտիվություն 16
Խոնավություն 89%
Բարոմետր 669
Գեոմագնետիզմ
Ցերեկ +4
Գիշեր -7
 

 

MNP

ՀՀ բնապահպանության նախարարություն

 


 

UNFCCC

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա  

 


Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա

Կոնվենցիան սահմանում է միջկառավարական գործողությունների շրջանակները` կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքելու նպատակով:

 

GEF

Գլոբալ էկոլոգիական ֆոնդ

 


 

UNDP

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր 

 


 
Կառավարական շենք N3
Սենյակ N533
Հանրապետության Հրապարակ
Երևան, Հայաստան 0010
Հեռ` +374 (10) 583920, 583932
Ֆաքս` +374 (10) 583933
Էլ-փոստ: infocenter@nature.am, climate@nature.am
Ministry of nature Protection of Armenia UNEP GEF UNDP
Սույն կայքը ստեղծվել է 1996թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ “Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում” ծրագրի շրջանակներում: Կայքը արդիականացվել և վերաձևավորվել է 2007թ.` Հայաստանում ՄԱԿ ԿՓՇԿ-ի 6-րդ Հոդվածի դրույթների իրագործման համար ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում և հետագայում 2010թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրերի շրջանակներում: