Ջրաձոր փոքր ՀԷԿ-ի ՄԶՄ-ը նախագիծ

Սույն էջում բերված է  տեղեկատվություն ՄԶՄ Գործադիր խորհրդի կողմից գրանցված նախագծերի վերաբերյալ:


Նախագծի անվանումը Ջրաձոր ՓՀԷԿ ՄԶՄ նախագիծ
Նախագծի համարը  1835
Նախագծի տեղակայումը  Ջրաձոր գյուղ, Շիրակի մարզ, ՀՀ
Նախագծի մասնակիցները Տեղական լիազորված մասնակից. "Անի" ԲԲԸ
Բնագավառ 1. Էներգետիկա (վերականգնվող և ոչ վերականգնվող աղբյուրներ)
Գործունեության մասշտաբը Փոքր
Կիրառված մեթոդոլոգիան AMS-I.D. (տարբերակ N12). Վերականգնվող աղբյուրից էլեկտրական էներգիայի արտադրություն և մատակարարում բաշխիչ ցանցին 
ՋԳ արտա-նետումների նվազեցում  Տարեկան. 8.734 տ CO2 համարժեք:
Գումարային. 87.340 տ CO2 10 տարի տևողությամբ կրեդիտավորման ժամանակաշրջանի ընթացքում:
Կապիտալ ծախսեր 2,5 մլն. ԱՄՆ դոլար
Կրեդիտավորման ժամանակահատված 10 տարի տևողությամբ ֆիքսված կրեդիտավորման ժամանակահատված:
Նախագծի մշակողը

Էներգոկոր ՍՊԸ


ԱՍԿ-երը
ստացող կողմը
 

Համաձայն նախագծի մասնակցի կողմից ներկայացված տեղեկատվության առաջարկվող ՄԶՄ նախագծի իրականացման արդյունքում ստացվող ՋԳ արտանետումների կրճատումները նախատեսվում է վաճառել ՎԶԵԲ-ի Ածխածնային կրեդիտների բազմակողմանի հիմնադրամնին, ինչի նպատակով մոտակյում կստորագրվի Արտանետումների կրճատման միավորների ձեռքբերման համապատասխան համաձայնագիր:


Նախագծի նպատակը 

Նախագծային գործունեության հիմնական նպատակն է հիդրոէլեկտրակայանի միջոցով բնապահպանական տեսանկյունից մաքուր էներգիայի արտադրությունը, ինչպես նաև կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված ջանքերի խթանումը:


Նախագծի նկարագրությունը 

Առաջարկվող նախագծային գործունեությունը ներառում է Շիրակի մարզում Ախուրյանի  ոռոգման ջրանցքի վրա  5,9 ՄՎտ հզորությամբ հիդրոէլեկտրաէներգիայի արտադրության նախագծի գործարկումն ու շահագործումը` վերականգնվող ռեսուրսներից էլեկտրաէներգիայի արտադրությունն ապահովելու և բաշխիչ ցանցին մատակարարելու համար: Ջրաձորի փոքր հիդրոէլեկտրակայանում արտադրված էլեկտրաէներգիան կվաճառվի "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ին:

 Ջրաձորի հիդրոէլեկտրակայանը գտնվում է Շիրակի մարզում` Ախուրյանի ոռոգիչ ջրանցքի վրա: Ջրանցքն ունի 6,0 մ3/վ առավելագույն թողունակություն, ինչը հնարավորություն է տալիս ՀԷԿ-ի համար նախատեսված ջուրը Ախուրյան գետից տեղափոխել ՀԷԿ-ի գլխային հանգույց, որը գտնվում է Ջրաձորի փոքր հիդրոէլեկտրակայանի կառույցից 3,5 կմ հեռավորության վրա:

 Նախագծում կօգտագործվի ջրի ճնշումը, որն առաջանում է նախագծված ջրամբարի և ոռոգման ջրանցքի միջև: Վերջինս հոսում է Ախուրյան գետին զուգահեռ: Ջրանցքի և Ախուրյան գետի միջև տարածությունը կազմում է մոտավորապես 700 մ: Ջրաձորի ՓՀԷԿ-ը կներառի հետևյալ հիմնական կայաններն ու հանգույցները.

  • ճնշումային ավազան.
  • ճնշումային խողովակատար.
  • առբերիչ ջրատար.
  • հիդրոէլեկտրակայանի կառույց և գլխամասային հանգույց:

Ջրաձորի ՓՀԷԿ-ի գլխամասային հանգույցը պետք է ապահովված լինի երկու լրակազմ հիդրոէլեկտրասարքավորումներով` 4.0 ՄՎտ տեղակայված հզորությամբ: Նախագծային ելքը կազմում է 2,0 մ3/վայր.:

ՓՀԷԿ-ը բնութագրվում է հետևյալ ցուցանիշներով.

  • տեղակայված հզորություն - 5,93 ՄՎտ.
  • հիդրոէլեկտրասարքավորումների քանակը` 2 միավոր.
  • նախագծային ճնշումը` 142,6 մ.
  • նախագծային ելքը` 2,0 մ3/վրկ.
  • էլեկտրաէներգիայի միջին տարեկան արտադրանքը` 20,0 մլն. կՎտ/ժ:

Ակնկալվող արդյունքները

Նախագծի իրականացման դեպքում ակնկալվում են հետևյալ արդյունքները.

  • հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության աղբյուրների բազմազանացում.
  • ներմուծվող էներգակիրներից, մասնավորապես, բնական գազից կախվածության նվազեցում.
  • աեղական բնակչության համար, այդ թվում մասնագիտացված և ոչ մասնագիտացված կադրերի համար,  զբաղվածության ապահովում և այլն:

Նախագծի կարգավիճակը

Նախագծային փաստաթուղթը ներկայացվեց ՄԶՄ Գործադիր խորհրդի հաստատմանը 2008թ. մայիսի 1-ին: Սակայն նախագիծը չգրանցվեց Խորհրդի 41-րդ նստածրջանի ընթացքում Խորհրդի 3 անդամների կողմից  "Ջրաձոր" փոքր ՀԷԿ-ի ՄԶՄ նախագծի վերանայման պահանջ ներկայցնելու պատճառով:

Համաձայն ՄԶՄ կանոնների այն առաջարկվող նախագծային գործունեությունը, որը չի ընդունվել Խորհրդի կողմից, կարող է վերանայվել վավերացման և հետագա գրանցման նպատակով միայն համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո, հաշվի առնելով որ այդ գործընթացը համապատասխանում է ընդունված ընթացակարգերին և վավերացման և գրանցման համար սահմանված պահանջներին: Նախագծի վերանայման պահանջը կդիտարկվի Խորհրդի հաջորդ` 42-րդ նիստին:

Համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո, նախագծային փաստաթուղթը գրանցվել էր ՄԶՄ գործադիր խորհդրի կողմից 2009թ. հուլիսի 10-ին:

Նախագծի ժամանակացույցը

Համաձայն նախագծային փաստաթղթում բերված տեղեկատվության, նախագծի մեկնարկը տեղի է ունեցել 2006թ. հունիս ամսին:

Հիմնական տվյալներ 
Նախագծային գաղափարի
նկարագրություն 
Ներկայացվել է ԼԱՄ-ի հավանությանը
2006թ. մայիսի 31-ին:
Արժանացել է Հայաստանի ՄԶՄ ԼԱՄ-ի հավանությանը 2006թ. հունիսի 29-ին:
Նախագծային փաստաթուղթ  Ներկայացվել է ԼԱՄ-ի հաստատմանը
2006թ. հոկտեմբերի 24-ին:
Հաստատվել է Հայաստանի ՄԶՄ ԼԱՄ-ի կողմից
2006թ. նոյեմբերի 23-ին:
Վավերացվել է KPMG Sustainability B.V. ընկերության կողմից 2008թ. մայիսին:
Գրանցում Ներկայացվել է ՄԶՄ ԳԽ-ին գրանցման համար 2007թ. նոյեմբերի 30-ին:

Նախագիծը գրանցվել է ՄԶՄ ԳԽ-ի կողմից 2009թ. հուլիսի 10-ին:
Այլ փաստաթղթեր  Նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումն ավարտին է հասցվել
2006թ. հուլիսի 7-ին:

Եղանակը Երևանում

Ռադիոակտիվություն 16
Խոնավություն 89%
Բարոմետր 669
Գեոմագնետիզմ
Ցերեկ +4
Գիշեր -7
 

 

MNP

ՀՀ բնապահպանության նախարարություն

 


 

UNFCCC

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա  

 


Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա

Կոնվենցիան սահմանում է միջկառավարական գործողությունների շրջանակները` կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքելու նպատակով:

 

GEF

Գլոբալ էկոլոգիական ֆոնդ

 


 

UNDP

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր 

 


 
Կառավարական շենք N3
Սենյակ N533
Հանրապետության Հրապարակ
Երևան, Հայաստան 0010
Հեռ` +374 (10) 583920, 583932
Ֆաքս` +374 (10) 583933
Էլ-փոստ: infocenter@nature.am, climate@nature.am
Ministry of nature Protection of Armenia UNEP GEF UNDP
Սույն կայքը ստեղծվել է 1996թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ “Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում” ծրագրի շրջանակներում: Կայքը արդիականացվել և վերաձևավորվել է 2007թ.` Հայաստանում ՄԱԿ ԿՓՇԿ-ի 6-րդ Հոդվածի դրույթների իրագործման համար ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում և հետագայում 2010թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրերի շրջանակներում: