Անտառների միջազգային տարի - 2011
ՄԱԶԾ և ԿՏԲԿ հայաստանյան գրասենյակները 2011թ. մարտի 21-ին, կազմակերպել են “Անտառների միջազգային տարի – 2011” թեմայով միջոցառում, ՄԱԿ գրասենյակի նիստերի դահլիճում:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է 2011 թվականը որպես անտառների պաշտպանության միջազգային տարի` անտառների կայուն զարգացման, պահպանման և կառավարման վերաբերյալ իրազեկության բարձրացման նպատակով:
Միջոցառման նպատակն էր ներկայացնել ՄԱԶԾ/ԳԷՖ “Կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ Հայաստանի լեռնաանտառային էկոհամակարգերի հարմարվողականության բարձրացում” ծրագրի իրականացումը և ակնկալվելիք արդյունքները, որը ֆինանսավորվում է Գլոբալ էկոլոգիական ֆոնդի կողմից, որպես գլոբալ պիլոտային ծրագիր, ինչպես նաև ԿՏԲԿ հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող “Աջակցություն Կովկասի լեռնային շրջանների համայնքային անտառների քաղաքականությանը և պրակտիկային” ԵՄ տարածաշրջանային ծրագրի իրականացման ընթացքը և անատառածածկ տարածքներին վերաբերվող խնդիրների քննարկումը:
Միջոցառմանը ներկա էին նաև պետական սեկտորի շահագրգիռ կողմերի, բնապահպանական ՀԿ-ների, Հայաստանում ԵՄ պատվիրակության, Գերմանիայի դեսպանության և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիիչները:
Միջոցառման մասին տեղեկատվություն կարող եք գտնել նաև ՄԱԶԾ հայսատանյան գրասենյակի վեբ կայում:
Եղանակը Երևանում
| Ռադիոակտիվություն | 16 |
| Խոնավություն | 89% |
| Բարոմետր | 669 |
| Գեոմագնետիզմ | |
| Ցերեկ | +4 |
| Գիշեր | -7 |