Միջազգային նորություններ


Բանալի բառ Ամսաթիվ

1 |2 |3 |4 |5 |6 |7 |  Հաջորդ
Անտառտնտեսության համաշխարհային օրը լավ հնարավորություն է անտառների կարևորությունն ընդգծելու համար

1971թ. նոյեմբերին Գյուղատնտեսության եվրոպական դաշինքի առաջարկով ՊԳԿ-ի անդամ երկրների կառավարությունները խրախուսեցին մարտի 21-ը Անտառտնտեսության համաշխարհային օր նշելու գաղափարը: Այդ օրվանից ի վեր շատ երկրներ այդ օրը նշում են որպես Անտառտնտեսության համաշխարհային օր:

Ուսումնասիրություն Մաքուր զարգացման մեխանիզմի ամբողջականության վերաբերյալ

Եվրոպական հանձնաժողովի պայմանագրի շրջանակներում Ատոմային էներգիայի կազմակերպության (AEA Technology plc) կողմից իրականացվել և ներկայացվել է ուսումնասիրություն Մաքուր զարգացման մեխանիզմի (ՄԶՄ) ամբողջականության վերաբերյալ:  Նախագծի նպատակն է տրամադրել ՄԶՄ առավելությունների և թերությունների համապարփակ գնահատում և մշակել բարեփոխման  գործնական տարբերակներ:

ՎԷ օգտահանում. համաժողով Թբիլիսիում, Վրաստան

Բնապահպանության տարածաշրջանային կենտրոնը Կովկասում կազմակերպել է «Վերականգնվող էներգիայի օգտահանում. մարտահրավերները և հնարավորությունները Հարավային Կովկասում» տարածաշրջանային համաժողով Թբիլիսիում, Վրաստան, 2012թ. մարտի 1-ից 2-ը:

ՅՈՒՆԵՊ-ի Կանաչ տնտեսության ուսումնասիրություն

Կանաչ տնտեսության վերաբերյալ ուսումնասիրությունը Դեպի կանաչ տնտեսություն. կայուն զարգացման և աղքատության վերացման ուղիներ խորագրով կատարվել է ՄԱԿ-ի Բնապահպանալան ծրագրի Կանաչ տնտեսության նախաձեռնության կողմից աշխարհի տարբեր ծայերրից փորձագետների և տնտեսագետների մասնակցությամբ:

ՄԱԶԾ-ԳԷՖ տարածաշրջանային միջոցառում Աշխաբադում

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը և Գլոբալ Էկոլոգիական Ֆոնդի` տարածաշրջանում իրականացվող ծրագրերը իրագործող թիմերի հանդիպումը վերաբերել է էներգետիկայի, ենթակառուցվածքների, տեխնոլոգիաների և տրանսպորտի խնդիրներին և կազմակերպվել է Թուրքմենիստանի Աշխաբադ քաղաքում 2012թ. հունվարի 30-ից փետրվարի 3-ը:

Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կողմից մշակվել է ռազմավարական ուղեցույց` Հարավային Կովկասում անտառների վրա գլոբալ կլիմայական փոփոխությունների ազդեցությանը արձագանքման համար

Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) հրատարակել է ռազմավարական ուղեցույց, որը ուղղված է հարմարվողականության բարձրացման ռազմավարությունների մշակման նպաստելուն` ի պատասխան Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի անտառների վրա կլիմայական փոխոխությունների ազդեցությանը: Այդ հրատարակումը պատրաստվել է գերմանական KfW բանկային խմբի միջոցով Գերմանիայի շրջակա միջավայրի, բնության պահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարարության (BMU) ֆինանսական աջակցությամբ:

Անտառկառավարման ոլորտում կլիմայի փոփոխության ներքո հարմարվողականության միջոցառումները ներկայացվեցին ԿՏԲԿ VII տարեկան միջազգային համաժողովին, Թբիլիսի, Վրաստան (10-11/11/11)

Հարավ - կովկասյան երեք երկրների` Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի, գիտական​​, քաղաքացիական հասարակության, պետական կառավարման և գործարար ոլորտների ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, հրավիրվել էին  մասնակցելու Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի (ԿՏԲԿ) կազմակերպած «Կլիմայի փոփոխության հարմարվողականությունը - մարտահրավեր և հնարավորություններ Կովկասի համար» խորագրով VII տարեկան միջազգային համաժողովին, որը տեղի ունեցավ 2011թ. նոյեմբերի 10-11-ը Թբիլիսիում:  Կլիմայի փոփոխության միտումների, հետևանքների, ռազմավարությունների և համապատասխան միջոցառումների մասին գիտելիքների և փորձի փոխանակման միջոցով մասնակիցները բացահայտում էին տարածաշրջանի ընդհանուր խնդիրները` դրանց ավելի արդյունավետ արձագանքելու համար:

Անտառների հարմարվողականության ծրագրի մոտեցումները, գործողություններն ու արդյունքները ներկայացվել են միջազգային գիտական համաժողովի ընթացքում, Մոսկվա, Ռուսաստան (07-09/11/11)

2011թ. նոյեմբերի 7-9–ը ք.Մոսկվայում տեղի ունեցավ «Կլիմայի փոփոխության հարմարվողականության խնդիրները» խորագրով միջազգային համաժողով, որը կազմակերպվել էր Ռուսաստանի հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի դաշնային ծառայության կողմից՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի, Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության, ՅՈՒՆԵՍԿՈ-ի, ՅՈՒՆԵՍԿՈ-ի Միջազգային օվկիանոսական հանձնաժողովի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնապահպանական ծրագրի և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի հետ համատեղ։

Շրջակա միջավայրը Եվրոպայի համար, Աստանա

Կլիմայի փոփոխության հետ առնչվող ծրագրերի փորձագետները մասնակցել են «Շրջակա միջավայրը Եվրոպայի համար» Յոթերորդ Նախարարական համաժողովին, որը տեղի է ունեցել Ղազախստանի Աստանա քղաքում 2011թ. սեպտեմբերի 21-ից 23-ը:

Քաղաքային ջեռուցման ծրագիրը ՄԱԶԾ տարածաշրջանային կայքում

«Հայաստան - Քաղաքային ջեռուցման և տաք ջրամատակարարման էներգաարդյունավետության բարձրացում» ՄԱԶԾ/ԳԷՖ/00035799 ծրագրի արդյունքները ներկայացվել են ՄԱԶԾ Բրատիսլավայի տարածաշրջանային կենտրոնի վեբ-կայքում` «Էներգետիկ արդյունավետության օգուտները» նյութում:

1 |2 |3 |4 |5 |6 |7 |  Հաջորդ

Եղանակը Երևանում

Ռադիոակտիվություն 16
Խոնավություն 89%
Բարոմետր 669
Գեոմագնետիզմ
Ցերեկ +4
Գիշեր -7
 

 

MNP

ՀՀ բնապահպանության նախարարություն

 


 

UNFCCC

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա  

 


Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա

Կոնվենցիան սահմանում է միջկառավարական գործողությունների շրջանակները` կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքելու նպատակով:

 

GEF

Գլոբալ էկոլոգիական ֆոնդ

 


 

UNDP

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր 

 


 
Կառավարական շենք N3
Սենյակ N533
Հանրապետության Հրապարակ
Երևան, Հայաստան 0010
Հեռ` +374 (10) 583920, 583932
Ֆաքս` +374 (10) 583933
Էլ-փոստ: infocenter@nature.am, climate@nature.am
Ministry of nature Protection of Armenia UNEP GEF UNDP
Սույն կայքը ստեղծվել է 1996թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ “Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում” ծրագրի շրջանակներում: Կայքը արդիականացվել և վերաձևավորվել է 2007թ.` Հայաստանում ՄԱԿ ԿՓՇԿ-ի 6-րդ Հոդվածի դրույթների իրագործման համար ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում և հետագայում 2010թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրերի շրջանակներում: