ԼԱՄ-ի ինստիտուցիոնալ կառուցվածքը

ՀՀ բնապահպանության նախարարությունը ավարտեց ՄԶՄ նախագծերի գնահատման և հաստատման պաշտոնական ընթացակարգի նախագծի մշակումը 2009թ.: Փաստաթղթի ներկա երրորդ խմբագրությունը քննարկվել և համաձայնեցվել է ՀՀ բնապահանության նախարարության իրավաբանական և նորմատիվ վարչությունների, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության հետ: Ակնկալվում է, որ ընթացակարգի վերջնական հաստատումը տեղի կունենա 2010թ.:

Մշակված փաստաթուղթը նպատակ ունի (i) օգտագործել ԼԱՄ-ի գործող ինստիտուցիոնալ կառուցվածքը, (ii) լինել ոչ բյուրոկրատիկ և հնարավորինս թափանցիկ, (iii) հիմնվել փաստաթղթերի համաձայնեցման ներկայումս գործող ընթացակարգերի վրա, (iv) օգտագործել Հայստանում առաջին ՄԶՄ նախագծերի հաստատման ընթացում ձեռք բերված փորձը:

ՄԶՄ նախագծային գաղափաին հավանություն տալու կամ նախագիծը հաստատելու մասին վերջնական որոշումը կայացվում է ԼԱՄ-ի կողմից` հիմք ընդունելով հիմնական շահագրգիռ կողմերից ստացված դրական կարծիքները և եզրակացությունները: Այդ նպատակով ԼԱՄ-ը (օգտագործելով նախարարությունների և գերատեսչությունների միջև խորհրդակցման և փաստաթղթերի համաձայնեցման գործող ընթացակարգը) ստանում է ՀՀ Էկոնոմիկայի ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների պաշտոնական կարծիքները նախագծերի վերաբերյալ: Այս հիմնական նախարարությունների ընտրությունը հիմնավորվում է նրանով, որ այս մարմինները պատասխանատու են տնտեսական և սոցիալական զարգացման բնագավառում երկրի զարգացման ռազմավարության մշակման և իրականացման համար, այսինքն պատասխանատու են երկրի կայուն զարգացման տնտեսական և սոցիալական բաղադրիչների համար: Ինչ վերաբերում է կայուն զարգացման բնապահպանական բաղադրիչին, ապա դրա գնահատումը իրականացնում է ԼԱՄ-ը` որպես երկրում բնապահպանական քաղաքականությունն իրականացնող նախարարություն:

ՄԶՄ նախագծերի վերաբերյալ որոշումների կայացման թափանցիկությունը և արդյունավետությունն ապահովելու նպատակով ԼԱՄ-ը սահմանել է նախագծերի գնահատման բազային չափանիշների մի խումբ, որոնք արտացոլում են երկրի կայուն զարգացման նպատակները: Այս չափանիշները կհանդիսանան ՄԶՄ նախագծերի հաստատման պաշտոնական ընթացակարգի բաղադրիչ մասը: Բացի դրանից, համապատասխան նախարարությունների և գործակալությունների կողմից պետք է հաստատվի ներկայացվող նախագծերի համապատասխանությունը տվյալ բնագավառներում պետության կողմից իրականացվող քաղաքականությանը: ԼԱՄ-ը նախագծի տեղական մասնակիցներից կպահանջի պաշտոնական գրություն, որը կհաստատի տվյալ նախագծում իրենց մասնակցության կամավորությունը: Ի հավելումն, նախագծի մասնակիցները պետք է ԼԱՄ-ին ներկայացնեն նախագծի քննարկմանը նվիրված հասարակական լսումների արձանագրությունը և/կամ խորհրդակցության ընթացքում շահագրգիռ կողմերից ստացված մեկնաբանությունները:

Եղանակը Երևանում

Ռադիոակտիվություն 16
Խոնավություն 89%
Բարոմետր 669
Գեոմագնետիզմ
Ցերեկ +4
Գիշեր -7
 

 

MNP

ՀՀ բնապահպանության նախարարություն

 


 

UNFCCC

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա  

 


Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա

Կոնվենցիան սահմանում է միջկառավարական գործողությունների շրջանակները` կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքելու նպատակով:

 

GEF

Գլոբալ էկոլոգիական ֆոնդ

 


 

UNDP

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր 

 


 
Կառավարական շենք N3
Սենյակ N533
Հանրապետության Հրապարակ
Երևան, Հայաստան 0010
Հեռ` +374 (10) 583920, 583932
Ֆաքս` +374 (10) 583933
Էլ-փոստ: infocenter@nature.am, climate@nature.am
Ministry of nature Protection of Armenia UNEP GEF UNDP
Սույն կայքը ստեղծվել է 1996թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ “Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում” ծրագրի շրջանակներում: Կայքը արդիականացվել և վերաձևավորվել է 2007թ.` Հայաստանում ՄԱԿ ԿՓՇԿ-ի 6-րդ Հոդվածի դրույթների իրագործման համար ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում և հետագայում 2010թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրերի շրջանակներում: