Կլիմայի փոփոխության ազդեցության, խոցելիության և հարմարվողականության վերաբերյալ Նայրոբիի աշխատանքային ծրագրի (ՆԱԾ) ներքո հարմարվողականության պլանավորմանը և գործնական իրականացմանը նվիրված ՄԱԿ ԿՓՇԿ-ի աշխատանքային հանդիպումն անցկացվեց 2007թ. սեպտեմբերի 10-ից 12-ը Հռոմում (Իտալիա) Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գլխավոր գրասենյակում:
Հանդիպման ընթացքում, զարգացած և զարգացող երկրներն, ինչպես նաև միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպություններ ներկայացնող ավելի քան 150 փորձագետներ հնարավորություն ստացան փոխանակել գյուղատնտեսության և պարենի անվտանգության, ջրային ռեսուրսների, առափնյա գոտիների և առողջապահության բնագավառներում հարմարվողականության պլանավորման և գործնական իրականացման իրենց փորձը: Միևնույն ժամանակ քննարկվեցին զանազան բնագավառներում հարմարվողականության ներդաշնակեցման և համակարգման միջոցառումները, որոնք կնպաստեն համընդհանուր կայուն զարգացման ապահովմանը:
Մասնակիցները բացահայտեցին հարմարվողականության պլանավորումը և իրականացումը խոչընդոտող խնդիրները և բացթողումները, ինչպես նաև փոխանակեցին իրենց փորձը այդպիսի խնդիրների լուծման գործընթացում, ինչը կարող է կիրառվել զանազան բնագավառներում, թույլ տալով երկրներին և համայնքներին ավելի լավ պլանավորել կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումները:
Ավելի մանրամսան տեղեկատվության համար այցելեք. http://www.unfccc.int/ և http://www.iisd.ca/climate/cawro/
Լուսանկարներ. Կայուն զարգացման միջազգային ինստիտուտ
Եղանակը Երևանում
| Ռադիոակտիվություն | 16 |
| Խոնավություն | 89% |
| Բարոմետր | 669 |
| Գեոմագնետիզմ | |
| Ցերեկ | +4 |
| Գիշեր | -7 |