ՀԻ/ՄԶՄ նախագծերի ներկայացում և ինվեստորների ֆորում Լեյպցիգում

Համատեղ իրականացման (ՀԻ) / Մաքուր զարգացման մեխանիզմի (ՄԶՄ) նախագծերի ներկայացումը և ներդրողների համատեղ ֆորումն անցկացվեց 2007թ. հոկտեմբերի 14-ից մինչև 16-ը Լայպցիգում (Գերմանիա), "Կլիմայի տեխնոլոգիաների նախաձեռնություն" (ԿՏՆ) կազմակերպության և Գերմանական էներգետիկ գործակալության կողմից` Գերմանիայի շրջակա միջավայրի, բնապահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարարության ֆինանսական աջակցությամբ: Ֆորումի հիմնական նպատակն էր շահագրգռված կողմերին ներկայացնել Հարավային և  Արևմտյան Եվրոպայում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում մշակվող/նախատեսվող ՀԻ/ՄԶՄ պոտենցյալ նախագծերը, ինչպես նաև ներդրողների, նախագծերի մշակողների և սեփականատերերի միջև փորձի փոխանակման և փոխշահավետ քննարկումների կազմակերպման հնարավորություն ստեղծել: Ֆորումին մասնակցեցին ավելի քան 70 ներկայացուցիչներ Ալբանիայից, Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Բոսնիայից և Հերցեգոբինայից, Բուլղարիայից, Չեխիայից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Լիտվայից, Մակեդոնիայից, Մոլդովայից, Ուկրաինայից և Ուզբեկստանից:
  
Զեկուցումները ու քննարկումները նվիրված էին ՀԻ/ՄԶՄ նախագծերի բացահայտման, մշակման և իրականացման ընթացիկ խնդիրներին, ինչպես նաև ապագայում այսպես կոչված Կանաչ ներդրման մեխանիզմների իրականացման հնարավորություններին: Հանդիպումների ընթացքում մասնակիցներին ներկայացվեց ընդհանուր առմանբ, մոտ 50 ՄԶՄ և ՀԻ նախագիծ:

Ֆորումն իր ուշադրությունը բևեռեց Հարավային և  Արևմտյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի վրա այն պատճառով, որ այդ տարածաշրջանների երկրներում Կիոտոյի արձանագրության "ճկունության մեխանիզմների" կիրառման ներուժըդեռևս ամբողջությամբ չի բացահայտվել, մասնավորապես, խոսքը վերաբերվում է Կովկասի և Կենտրոնակա Ասիայի երկրներին: Այդպիսով, ֆորումն այդ երկրներին հնարավորություն տվեց ընդլայնել ֆորումի ընթացքում ներկայացված նախագծերի ֆինանսավորման և իրականացման համար իրենց հնարավորությունները:

Ֆորումը բաղկացած էր Կիոտոյի "ճկունության մեխանիզմների" նախագծերի ֆինանսավորմանը և Կանաչ ներդրումների մեխանիզմների քննարկմանը նվիրված պլենար նստաշրջաններից, ինչպես նաև զուգահեռ ընթացող աշխատաժողովներից, որորնց ընթացքում ներկայացվեցին էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի նախագծեր: Միաժամանակ տեղի ունեցան նաև երկկողմանի հանդիպումներ ներդրողների, նախագիծ մշակողների և սեփականատերերի միջև:

Ֆորումի մասնակիցները ծանոթացան նաև  ԿՏՆ կողմից կազմակերպված Մասնավոր ֆինանսավորման խորհրդատվական ցանցին (ՄՖԽՑ): Հիշատակված ցանցը ԿՏՆ-ի և ՄԱԿ ԿՓՇԿ-ի տեխնոլոգիաների փոխանցման փորձագիտական խմբի համատեղ նախաձեռնությունն է, որն ուղղված է բնապահպանական և տեխնոլոիաների փախանցման նախագծերի ֆինանսավորման հնարավորություններ ընդլայնամնը:

Նախաձեռնության հիմնական նպատակն է ապահովել վերականգնվող էներգիայի և բնապահպանական ուղղվածություն ունեցող նախագծերի ֆինանսավորումը, ուստի և խթանել ԿՓՇԿ-ի նեքո  տեխնոլոգիայի փոխանցման գործընթացը:

Հայաստանյան պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին պրն Արտյոմ Խարազյանը (ՄԱԶԾ/ԳԷՖ ‘ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի երկրորդ ազգային զեկույցի պատրաստման համար նպաստավոր պայմանների ստեղծում' ծրագիր) և պրն Վահրամ Ջալալյանը (ՄԱԶԾ/ԳԷՖ ‘Հայաստան. քաղաքային ջեռուցման և տաք ջրամատակարարման էներգաարդյունավետության բարձրացում' ծրագիր), հանդես եկավ Հայաստանում ՄԶՄ-ի զարգացմանը նվիրված մի քանի ելույթով:

"Հայաստանում ՄԶՄ-ի զարգացման ակնարկ" զեկույցը նվիրված էր երկրում ՄԶՄ Լիազորված ազգային մարմնի (ԼԱՄ) կարգավիճակի և կառուցվածքի, ինչպես նաև Հայաստանում ՄԶՄ  նախագծերի գնահատման ու հաստատման  ընթացակարգի նկարագրությանը, իսկ "Կենտրոնացված ջերմամատակարարման էներգաարդյունավետության նախագծերում բազային գծի որոշման մեթոդաբանական խնդիրներ" զեկուցման նպատակն էր ներկայացնել բազային գծի ընտրության հետ կապված բարդությունները, որոնց պատճառը համապատասխան հաստատված մեթոդաբանությոնների բացակայությունն է:

Զուգահեռ ընթացող նստաշրջանների ընթացքում զեկուցողները մանրամասն ներկայացրին Հայաստանում մշակված և լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունեցող 4 ՄԶՄ նախագծեր, որոնք կարող էին հետաքրքրել  ֆորումի մասնակիցներին և ներդրողներին:

Եղանակը Երևանում

Ռադիոակտիվություն 16
Խոնավություն 89%
Բարոմետր 669
Գեոմագնետիզմ
Ցերեկ +4
Գիշեր -7
 

 

MNP

ՀՀ բնապահպանության նախարարություն

 


 

UNFCCC

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա  

 


Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա

Կոնվենցիան սահմանում է միջկառավարական գործողությունների շրջանակները` կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքելու նպատակով:

 

GEF

Գլոբալ էկոլոգիական ֆոնդ

 


 

UNDP

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր 

 


 
Կառավարական շենք N3
Սենյակ N533
Հանրապետության Հրապարակ
Երևան, Հայաստան 0010
Հեռ` +374 (10) 583920, 583932
Ֆաքս` +374 (10) 583933
Էլ-փոստ: infocenter@nature.am, climate@nature.am
Ministry of nature Protection of Armenia UNEP GEF UNDP
Սույն կայքը ստեղծվել է 1996թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ “Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում” ծրագրի շրջանակներում: Կայքը արդիականացվել և վերաձևավորվել է 2007թ.` Հայաստանում ՄԱԿ ԿՓՇԿ-ի 6-րդ Հոդվածի դրույթների իրագործման համար ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում և հետագայում 2010թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրերի շրջանակներում: