«Արևելյան Եվրոպայի և Միջին Ասիայի երկրների շենքերի բնագավառում էներգախնայողության նախաձեռնություն» EuropeAid/128087/C/SER/Multi ծրագիրը կազմակերպել է «Շենքերի էներգետիկ բնութագրերի հավաստագրում և էներգասպառող սարքերի և սարքվածքների պիտակավորում» սեմինար ԵՄ և ԻՆՈԳԵՅՏ ծրագրի գործընկեր երկրներից փորձագետների համար: Սեմինարը տեղի ունեցավ Կիևում, 2011թ. հունվարի 18-ից 19-ը:
Սեմինարի նպատակներից էր բարձրացնել մասնակիցների իրազեկությունը հավաստագրման և պիտակավորման ծրագրերի առավելությունների, փուլերի և բաղադրիչների, ԷԱ ռազմավարության և բնակարանային քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաև լուխծման ենթակա կոնկրետ խնդիրների, ներառյալ իրավական խնդիրների լուծման մեթոդների ու գործիքների և համապատասխան հաստատությունների միջև հարաբերությունների վերաբերյալ, հիմնված պիտակավորման նախագծման և իրականացման մեջ ԵՄ («նոր» և «հին» անդամ պետությունների) և այլ երկրների փորձի վրա:
Հայաստանը ներկայացնում էին պրն. Լևոն Վարդանյանը, ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, զարգացման վարչության պետ, պրն. Սամվել Սրապյանը, ՀՀ քաղաքաշինության նախարարության բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ բաժնի պետ, պրն. Սուրեն Գյուրջինյանը, «Հայաստան. քաղաքային ջեռուցման և տաք ջրամատակարարման էներգաարդյունավետության բարձրացում» ՄԱԶԾ/ԳԷՖ/00035799 ծրագրի փորձագետ և պրն. Վահրամ Ջալալյանը, «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ՄԱԶԾ/ԳԷՖ/00059937 ծրագրի փորձագետ:
Հայ փորձագետները ներկայացրեցին (անգ_1Mb.pfd) տեղական փորձը կենցաղային էներգասպառող սարքերի և սարքվածքների էներգերիկ պիտակավորման համակարգի ներդրման, ինչպես նաև ՄԱԶԾ-ԳԷՖ ծրագրերի շրջանակներում բազմաբնակարան շենքերի անձնագրավորման ոլորտներում:
Լևոն Վարդանյան, Սուրեն Գյուրջինյան - Կենցաղային էներգասպառող սարքերի և սարքվածքների էներգերիկ պիտակավորման համակարգի ներդրման մոտեցում. ՀՀ փորձը (անգ, ռուս)
Սամվել Սրապյան, Վահրամ Ջալալյան - ՄԱԶԾ-ԳԷՖ ծրագրերի շրջանակներում բազմաբնակարան շենքերի անձնագրավորման գծով փորձնական (պիլոտային) նախագծեր (անգ)
Եղանակը Երևանում
| Ռադիոակտիվություն | 16 |
| Խոնավություն | 89% |
| Բարոմետր | 669 |
| Գեոմագնետիզմ | |
| Ցերեկ | +4 |
| Գիշեր | -7 |