






































ՄԱԶԾ Բրատիսլավայի տարածաշրջանային և Տաջիկստանի գրասենյակները կազմակերպել են «ՄԱԶԾ-ԳԷՖ ծրագրերի մոնիտորինգ և գնահատում» թեմայով ուսուցում, որը կայացել է Դուշանբե քաղաքում 2011թ. փետրվարի 22-ից 24-ը:
Մասնավորապես, մասնակիցներն անդրադարձան հետևյալ հարցերին.
- ՄԱԶԾ-ԳԷՖ ծրագրի մոնիտորինգի և գնահատման նկատմամբ պահանջների և ընթացակարգերի ակնարկ
- Ծրագրի մեկնարկային փուլ, նպատակները և «Ծրագրի մեկնարկի զեկույցի» պատրաստում
- Ծրագրի տրամաբանական շրջանակը որպես մոնիտորինգի և գնահատման առանցքային գործիք
- ՄԱԶԾ-ԳԷՖ ծրագրերի ընթացիկ հաշվետվությունը, PIR
- Ծրագրի ամփոփման և ավարտի նկատմամբ պահանջներ
- ՋԳ արտանետումների կրճատման մոնիտորիգ
- Ծրագրի սոցիալ-տնտեսական ազդեցության մոնիտորինգ
- Ծրագրերի անկախ գնահատում
- Գիտելիքի կառավարում և կապեր հասարակայնության հետ
Կազմակերպվել է դաշտային այցելություն գյուղական զարգացման ինտեգրված մոդել ցուցադրելու համար, որի դեպքում փոքր հինդրոկայանքից ստանում են էլեկտրական էներգիա, իսկ մաքուր ջրի, ոռոգման, սննդի, զբաղվածության, կրթության և առողջապահության խնդիրները ինտեգրված են շրջանի զարգացման պլաններում:
Հայ փորձագետները ներկայացրել են ԷԱ բարձրացման և ծրագրերի կառավարման տեղական փորձը (ռուսերեն):




























Եղանակը Երևանում
| Ռադիոակտիվություն | 16 |
| Խոնավություն | 89% |
| Բարոմետր | 669 |
| Գեոմագնետիզմ | |
| Ցերեկ | +4 |
| Գիշեր | -7 |

