ՄԶՄ ԼԱՄ-երի ֆորումի 5-րդ հանդիպումը

Մաքուր զարգացման մեխանիզմի (ՄԶՄ) Լիազորված ազգային մարմինների (ԼԱՄ) ֆորումի հինգերորդ հանդիպումը տեղի ունեցավ Բոնն քաղաքում (Գերմանիա), Մարիտիմ հյուրանոցում 2008թ. ապրիլի 14-ից 15-ը: ԼԱՄ-երի ֆորումը կազմակերվել է Մաքուր զարգացման մեխանիզմի Գործադիր խորհրդի կողմից` Կիոտոյի արձանագրության Կողմերի հանդիպում ծառայող ՄԱԿ-ի ԿՓՇԿ-ի Կողմերի Կոնֆերանսի խնդրանքով ըհդլայնել Կողմերի մասնակցությունը ՄԶՄ գործընթացներում, այդ թվում նաև ԼԱՄ-երի ֆորումի հետ պարբերաբար կազմակերպվող հանդիպումների միջոցով: Ֆորումի հիմնական նպատակ է հնարավորություն տալ ԼԱՄ-երի ներկայացուցիչներին փոխանակել ՄԶՄ-ի վերաբերյալ իրենց կարծիքներն ու փորձը և Գործադիր խորհրդին ուշադրությանը ներկայացնել քննարկումների արդյունքում ձևավորված ընդհանուր տեսակետներն ու մտահաղացումները ՄԶՄ-ի վերաբերյալ:

Ֆորումի 5-դ հանդիպմանը մասնակցեցին ԼԱՄ-երի ներկայացուցիչներ ավելի քան 100 երկրներից: Հանդիպումը նվիրված էր ՄԶՄ-ին վերաբերող զանազան խնդիրների քննարկմանը, մասնավորապես` (i) ծրագրային ՄԶՄ; (ii) Հաստատման փաստաթղթերի ետկանչ, (iii) տրանսպորտային սեկտորում ՄԶՄ նախագծերի իրականացման հնարավորությունները, (iv) Նշանակված գործառնական մարմինների (ՆԳՄ) դերը ՄԶՄ նախագծային պարբեարշրջանում և այլն:

Տարածաշրջանային խմբերի հանդիպումների անցկացման համար կազմակերպվեցին առանձին նիստեր, որոնց ընթացքում քննարկվեցին երկրներին և տարածաշրջաններին յուրահատուկ ՄԶՄ խնդիրներ: Հայաստանի կողմից նախագահվող Արևելյան Եվորպայի տարածաշրջանային խումբը (Ալբանիա, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մակեդոնիա, Մոլդովա և Ուկրաինա) քննարկեց և ֆորումի մասնակիցներին ներկայացրեց մի շարք գործնական խնդիրներ` կապված էլեկտրաէներգետիկ համակարգի համար ջերմոցային գազերի արտանետումների գործակցի հաշվարկման մեթոդաբանության, ինչպես նաև համանման պայմաններում իրականացվող և ՄԶՄ համանման նախագծերում` արդեն իսկ հաստատված հիմնագծի (արտանետման բազային գործակցի) կիրառման հնարավորության հետ:

ԼԱՄ-երի ֆորումը կազմակերպվեց ՄԶՄ միավորված համակարգող համաժողովի հինգերորդ նստաշրջանից անմիջապես հետո, որը տեղի ունեցավ նույն հյուրանոցում 2008թ. ապրիլի 12-ից 13-ը: Համաժողովում մասնակցեցին ՄԶՄ Գործադիր խորհրդի, Հավատարմագրման և մեթադաբանության խմբի, Անտառապատման/անտառվերականգնման, ՄԶՄ փոքրամասշխտաբ աշխատանքային խմբի, Գրանցման և թողարկման խմբի անդամները, ինչպես նաև ՆԳՄ-երի ներկայացուցիչները և փորձագետները: ԼԱՄ-երի ներկայացուցիչները նույնպես մասնակցեցին հիշատակված համաժողովին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետևյալ հարցերը. (i) ՄԶՄ նախագծերի գրանցման և Արտանետումների սերտիֆիկացված կրճատում թողարկման գործընթացը, (ii) ՄԶՄ հավատարմագրման համակարգի յուրահատկությունը, (iii) էներգաարդյունավետության բնագավառում իրականացվող ՄԶՄ նախագծերի մեթոդաբանական խնդիրները, (iv) մոնիտորինգի, չափումների և ստանդարտների խնդիրները ՄԶՄ մեթոդաբանություններում, (v) վավերացման և հավաստիացման ձեռնարկի մշակման գործընթացը և այլն:

Համապատասխան նկարներ

  
  
  
  

Եղանակը Երևանում

Ռադիոակտիվություն 16
Խոնավություն 89%
Բարոմետր 669
Գեոմագնետիզմ
Ցերեկ +4
Գիշեր -7
 

 

MNP

ՀՀ բնապահպանության նախարարություն

 


 

UNFCCC

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա  

 


Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա

Կոնվենցիան սահմանում է միջկառավարական գործողությունների շրջանակները` կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքելու նպատակով:

 

GEF

Գլոբալ էկոլոգիական ֆոնդ

 


 

UNDP

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր 

 


 
Կառավարական շենք N3
Սենյակ N533
Հանրապետության Հրապարակ
Երևան, Հայաստան 0010
Հեռ` +374 (10) 583920, 583932
Ֆաքս` +374 (10) 583933
Էլ-փոստ: infocenter@nature.am, climate@nature.am
Ministry of nature Protection of Armenia UNEP GEF UNDP
Սույն կայքը ստեղծվել է 1996թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ “Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում” ծրագրի շրջանակներում: Կայքը արդիականացվել և վերաձևավորվել է 2007թ.` Հայաստանում ՄԱԿ ԿՓՇԿ-ի 6-րդ Հոդվածի դրույթների իրագործման համար ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում և հետագայում 2010թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրերի շրջանակներում: