ՄԱԶԾ տարածաշրջանային գրասենյակը Բրատիսլավայում կազմակերպել է “Կլիմայի փոփոխության սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատում” թեմայով աշխատաժողովը 2010թ. նոյեմբերի 8-ից 10-ը: Աշխատաժողովին մասնակցել են 30-35 փորձագետներ Եվրոպայի և ԱՊՀ երկրների հետազոտական և գիտական հաստատություններից: ՄԱԶԾ Հայաստանի առաքելության կազմում էին տկն.Դ.Հարությունյանը, ՄԱԶԾ կլիմայի փոփոխությանն առնչվող ծրագրերի համակարգող, պրն.Լ.Բարխուդարյանը, “Ավագ Սըլուշընս” խորհրդատվական կազմակերպության ավագ տնտեսագետ, և պրն.Վ.Տոնոյանը, ԿՓ ազդեցության հետևանքների հարցերով ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրի ազգային փորձագետ/առաջադրանքի ղեկավար:
Աշխատանքային հանդիպման հիմնական նպատակն էր ակնարկել առկա մոտեցումներն ու գործընթացները, պարզել, թե ինչ հետևանք ունեին ԿՓ ազդեցության` տարբեր երկրներում կատարված ուսումնասիրությունները, և քննարկել, թե որ մեթոդը կարող է համարվել լավագույնը: Աշխատանքային հանդիպման նպատակն էր նաև քննարկել, ինչ սահմանափակումներ ունեն ուսումանսիրությունները, և ինչու, և ինչ խոչընդոտների են հանդիպում հետազոտական խմբերն իրենց ուսումանսիրությունները կաատարելիս: Աշխատանաքային հանդիպումը նաև, հնարավորություն էր քննարկել, թե այդ խոչընդոտներից որոնք են հանդես գալիս ազգային/ենթազգային մակարդակում և թե որ խոչընդոտները կարող են և պետք է վերացվեն, հիմնվելով մեծամասամբ ազգային կարողությունների վրա:
Աշխատանքային հանդիպման վերջում ծավալվեց քննարկում այն մասին, թե ինչպես օժանդակել երկրներին նմանատիպ գնահատումներ իրականացնելիս և ապահովել նմանատիպ գնահատումների համար անհրաժեշտ տվյալների առկայությունն ու մատչելիությունը: Որպես հաջորդ քայլ որոշվեց, որ ՄԱԶԾ տարածաշրջանային գրասենյակը կվերլուծի մասնակիցների դիտարկումներն ու կարծիքները և 1-2 ամիս անց հանդես կգա գործողությունների ռազմավարությամբ:
Եղանակը Երևանում
| Ռադիոակտիվություն | 16 |
| Խոնավություն | 89% |
| Բարոմետր | 669 |
| Գեոմագնետիզմ | |
| Ցերեկ | +4 |
| Գիշեր | -7 |