Շենքերի ԷԱ բարձրացում. Ղեկավար կոմիտե
Ծրագրի Ղեկավար կոմիտեն (ԾՂԿ) ունի ծրագրի գործողությունների միջգերատեսչական համակարգման, հսկման, խորհրդատվական աջակցության և որոշումների կայացման գործառույթներ:
Ծրագիրը պետք է իրականացվի ԾՂԿ-ի համակարգման ներքո, որը իրագործող գործակալության (ՄԱԿ-ի զարգացման ծրագրի) հետ միասին պատասխանատու է ծրագրի առաջընթացի և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի նպատակներին հետամուտ լինելու շարունակական մոնիտորինգի համար:
ԾՂԿ-ն գումարվում է առնվազն տարին մեկ անգամ և ըստ անհրաժեշտության կիսամյակի ընթացքում և ունի հետևյալ իրավասությունները.
- հսկել ծրագրի առաջընթացը և խորհրդատվության տրամադրման միջոցով ապահովել ծրագրի իրականացման քաղաքականության ներդաշնակեցումը երկրում ընթացող այլ գործընթացներին,
- ապահովել շահագրգիռ գերատեսչությունների և ծրագրի միջև կապը, աջակցել ծրագրի և համապատասխան ոլորտների միջև հաղորդակցությանը և նպաստել որոշումների կայացման արդյունավետությանը, համահունչ էներգախնայողության ազգային ռազմավարությանը և ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման անմիջական նպատակին,
- աջակցել անհրաժեշտ տվյալների հավաքագրմանը և ապահովել տեղեկատվության մշտական փոխանակումը շահառու կողմերի միջև,
- բացահայտել տեխնիկական խոչընդոտները, որոնք կարող են վտանգել ծրագրի իրականացմանը ըստ ժամանակացույցի և առաջարկել համապատասխան միջոցառումներ,
- քննարկել և գնահատել ծրագրի կիսամսյակային և տարեկան արդյունքները և հաստատել տարեկան պլանները: