Շենքերի ԷԱ բարձրացում. Միջգերատեսչական աշխատանքային խումբ

Միջգերատեսչական աշխատանքային խումբն (ՄԳԱԽ) ստեղծվել է ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանով (թիվ 125, 2010թ. նոյեմբերի 11-ին):

ՄԳԱԽ իր գործունեությունը ծավալում է ինչպես ժամանակակից էներգաարդյունավետ շինարարական տեխնոլոգիաների և, շինանյութերի կիրառման համար համապատասխան շինարարական նորմերի և կանոնների մշակման ու դրանց պարտադիր կիրարկման համար խթանիչ միջավայրի ձևավորման, այնպես էլ էներգաարդյունավետ շենքերի նախագծման սկզբունքները  շինարարական ոլորտում ներկայացնելու համար (շենքերի նախագծման փուլից մինչև կառուցումն ու շահագործումը) մասնագիտական հմտությունների և ունակությունների ստեղծմանն աջակցելու ուղղությամբ:

Աշխատանքային խմբի խնդիրներն են.

ա) էներգաարդյունավետ նոր նորմերի և ստանդարտների ներմուծման հնարավորությունների և խոչընդոտների հաղթահարման ուղղությամբ ներկայացված առաջարկությունների քննարկում  և խորհրդատվության տրամադրում,

բ) մշակման, վերանայման կամ տեղայնացման ենթակա շինարարական նորմերի ու ստանդարտների  ցանկի և ժամանակացույցի քննարկում,

գ) ծրագրի շրջանակներում միջազգային և ազգային փորձագետների կողմից մշակված/լրամշակված շինարարական նորմերի և/կամ ստանդարտների նախագծերի քննարկում ու առաջարկությունների ներկայացում,   

դ) շինարարական նորմերի և ստանդարտների կիրարկման և վերահսկման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների ներկայացում,

ե) էներգաարդյունավետ  ցուցադրական բազմաբնակարան շենքի նախագծման, կառուցման գործընթացի քննարկում, ինչպես նաև աշխատանքների որակի վերահսկողության և շահագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում:

ՀՀ քաղաքաժինության նախարարի հրաման (2011թ. նոյեմբերի 11-ի թիվ 125

Եղանակը Երևանում

Ռադիոակտիվություն 16
Խոնավություն 89%
Բարոմետր 669
Գեոմագնետիզմ
Ցերեկ +4
Գիշեր -7
 

 

MNP

ՀՀ բնապահպանության նախարարություն

 


 

UNFCCC

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա  

 


Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա

Կոնվենցիան սահմանում է միջկառավարական գործողությունների շրջանակները` կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքելու նպատակով:

 

GEF

Գլոբալ էկոլոգիական ֆոնդ

 


 

UNDP

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր 

 


 
Կառավարական շենք N3
Սենյակ N533
Հանրապետության Հրապարակ
Երևան, Հայաստան 0010
Հեռ` +374 (10) 583920, 583932
Ֆաքս` +374 (10) 583933
Էլ-փոստ: infocenter@nature.am, climate@nature.am
Ministry of nature Protection of Armenia UNEP GEF UNDP
Սույն կայքը ստեղծվել է 1996թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ “Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում” ծրագրի շրջանակներում: Կայքը արդիականացվել և վերաձևավորվել է 2007թ.` Հայաստանում ՄԱԿ ԿՓՇԿ-ի 6-րդ Հոդվածի դրույթների իրագործման համար ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում և հետագայում 2010թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրերի շրջանակներում: