Կայքի էջում ներկայացված են ոլորտը կարգավորող իրավական ակտերը:
Ընդգրկված են վերջին տասնամյակում

  • Հայաստանի Ազգային Ժողովի (www.parliament.am) կողմից ընդունված օրենքները,
  • ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումները (www.laws.am և www.gov.am),
  • Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (www.psrc.am) որոշումները,
  • Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (www.psrc.am) կողմից սահմանված գազի, էլեկտրական և ջերմային էներգիայի սակագները, տարբեր գործունեությունների համար ֆիզիկական անձանց տրվող լիցենզիաները, մեթոդիկաներ, հաշվետվությունների, պայմանագրերի ձևեր և այլն:

Հայաստանի Հանրապետության իրավական ակտերը բաշխված են ըստ հետևյալ ոլորտների.

Յուրաքանչյուր բաժնում նյութը դասակարգված է. օրենքներ, որոշումներ, նորմատիվային ակտեր:


ՙՀայռուսգազարդ՚ ՓԲԸ-ի կողմից հրատարակվել է ՙԳազամատակարարման հարաբերությունների կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում՚ (իրավական ակտերի ժողովածու): Ժողովածուն ներառում է գազամատակարարման հարաբերությունները կարգավորող իրավական ակտերը, ինչպես նաև քաղվածքներ գազամատակարարման համակարգի գործունեությանն առնչվող նորմեր բովանդակող այլ իրավական ակտերից` առ 01.05.2004թ. լրացումներով և փոփոխություններով: Էջում տեղադրված է ժողովածուի բովանդակությունը:

Էջում ներկայացված են նաև այլ երկրների կողմից ընդունված ոլորտին վերաբերող իրավական ակտեր

1. Ուկրաինայի օրենքը ջերմային և էլեկտրական էներգիայի համակցված արտադրության և թափովի էներգապոտենցիալի օգտագործման մասին: Ընդունվել է Ուկրաինայի Ռադայի կողմից 2005թ. 5 ապրիլի N 2509–IV (ռուսերեն)

2. Էներգիայի ներքին շուկայի ջերմության օգտակար պահանջարկի վրա հիմնված համակցված արտադրության խրախուսման և 92/42/EEC Դիրեկտիվում կատարված փոփոխությունների մասին: Եվրախորհրդարանի և Խորհրդի 2004թ. փետրվարի 11-ի 2004/8/ EC դիրեկտիվը (հայերեն)

3. Ջերմային և էլեկտրական էներգիայի համակցված արտադրության բնույթի, արդիականացման և կատարելագործման մասին օրենքը (Ջերմային և էլեկտրական էներգիայի համակցված արտադրության մասին օրենքը): Ընդունվել է Գերմանիայի Բունդեստագի կողմից 2002թ. 19 մարտի (ռուսերեն)

4. Ռուսական Դաշնության դաշնային օրենքը ջեռուցման մասին: Ընդունվել է Ռուսական Դաշնության Պետական Դումայի կողմից և արժանացել Դաշնության խորհրդի հավանությանը 2005թ. (ռուսերեն):

5. Էստոնիայի Հանրապետության օրենքը կենտրոնացված ջեռուցման մասին: Ընդունվել է 2003թ. (ռուսերեն):

6. Ջերմության մասին Լիտվայի Հանրապետության օրենքը: Ընդունվել է Սեյմի կողմից 04 հունիսի 2003թ. (ռուսերեն):

7. Ջերմային էներգիայի մասին Մոլդովայի Հանրապետության օրենքը: Ընդունվել է Պառլամենտի կողմից (ռուսերեն):

8. Ջերմամատակարարման մասին Ուկրաինայի օրենքը: Ընդունվել է Գերագույն Ռադայի կողմից 2005թ. հունիսի 2-ին (ռուսերեն):

Եղանակը Երևանում

Ռադիոակտիվություն 16
Խոնավություն 89%
Բարոմետր 669
Գեոմագնետիզմ
Ցերեկ +4
Գիշեր -7
 

 

MNP

ՀՀ բնապահպանության նախարարություն

 


 

UNFCCC

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա  

 


Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա

Կոնվենցիան սահմանում է միջկառավարական գործողությունների շրջանակները` կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքելու նպատակով:

 

GEF

Գլոբալ էկոլոգիական ֆոնդ

 


 

UNDP

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր 

 


 
Կառավարական շենք N3
Սենյակ N533
Հանրապետության Հրապարակ
Երևան, Հայաստան 0010
Հեռ` +374 (10) 583920, 583932
Ֆաքս` +374 (10) 583933
Էլ-փոստ: infocenter@nature.am, climate@nature.am
Ministry of nature Protection of Armenia UNEP GEF UNDP
Սույն կայքը ստեղծվել է 1996թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ “Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում” ծրագրի շրջանակներում: Կայքը արդիականացվել և վերաձևավորվել է 2007թ.` Հայաստանում ՄԱԿ ԿՓՇԿ-ի 6-րդ Հոդվածի դրույթների իրագործման համար ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում և հետագայում 2010թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրերի շրջանակներում: