Գեղարոտ փոքր հիդրոէլեկտրակայանի նախագիծ Հայաստանում

Սույն էջում ներկայացված է տեղեկատվություն նախագծային փաստաթղթի մշակման փուլում գտնվող ՄԶՄ նախագծերի վերաբերյալ:


Նախագծի անվանումը Գեղարոտ փոքր հիդրոէլեկտրակայանի նախագիծ Հայաստանում
Նախագծի տեղակայումը  Արագած գյուղ, Արագածոտնի մարզ, ՀՀ
Նախագծի մասնակիցները Տեղական լիազորված մասնակից. "Էլ-Կաս ՍՊԸ"
Այլմասնակիցներ. Tricorona AB 
Բնագավառ 1. Էներգետիկա (վերականգնվող և ոչ վերականգնվող աղբյուրներ)
Գործունեության մասշտաբը Փոքր
Կիրառված մեթոդոլոգիան AMS-I.D. Վերականգնվող աղբյուրից էլեկտրական էներգիայի արտադրություն և մատակարարում բաշխիչ ցանցին 
ՋԳ արտա-նետումների նվազեցում  Տարեկան. 3.268 տ CO2 համարժեք:
Գումարային. 22.876 tCO2e 7 տարի տևողությամբ կրեդիտավորման առաջին ժամանակահատվածի ընթացքում:
Կապիտալ ծախսեր 3 մլն. ԱՄՆ դոլար
Կրեդիտավորման ժամանակահատված 21 տարի տևողությամբ (3 անգամ 7 տարի) վերանայվող կրեդիտավորման ժամանակահատված:
Նախագծի մշակողը

"Զետտալումեն" ՍՊԸ

ԱՍԿ-երը
ստացող կողմը
  
Tricorona AB 

Նախագծի նպատակը 

Նախագծի համընդհանուր նպատակն է բավարարել էլեկտրաէներգիայի հետզհետե աճող ազգային պահանջարկը` վերականգնվող ռեսուրսներից ստացվող և բնապահպանական տեսանկյունից մաքուր էներգիայի արտադրության միջոցով և վաճառել այն  □Հայաստանի էլեկտրական ցանցեր□ ՓԲԸ-ին 15 տարի տևողությամբ` էլեկտրաէներգիայի վաճառքի պայմանագրի դրույթներին համապատասխան:


Նախագծի նկարագրությունը
 

Առաջարկվող նախագծային գործունեության նպատակն է Արագած լեռան ստորոտին, Գեղարոտ գետի վրա 3.6 ՄՎտ գումարային հզորությամբ փոքր հիդրոէլեկտրակայանի գործարկումն ու շահագործումը: Նախատեսվում է, որ Գեղարոտ ՓՀԷԿ-ը կարտադրի տարեկան 12.37 ԳՎտ/ժ էլեկտրաէներգիա:

Գեղարոտ փոքր հիդրոէլեկտրակայանը հիմնականում բաղկացած է օժանդակ կառույցներով գլխային հանգույցից, ներկառուցված ճնշումային խողովակատարից և հիդրոմեխանիկական և էլեկտրական սարքավորումներով հագեցված ՀԷԿ-ի շենքից:

Գեղարոտ ՓՀԷԿ-ի գլխային հանգույցը տեղակայված է Արագած լեռան  ստորոտին գտնվող հեռավոր վայրում: Գլխային հանգույցի միջոցով ապահովվում է ջրի փոխանցումը դեպի առբերիչ ջրանցք: Գլխային հանգույցում նախատեսված չէ ջրի օրական կարգավորման ավազան:

Գեղարոտ ՓՀԷԿ-ում օգտագործվում է 338 մ բնական էջքը գլխային հանգույցի և Արագած գյուղի միջև:


Ակնկալվող արդյունքները

Նախագծի իրականացման դեպքում ակնկալվում են հետևյալ արդյունքները.

  • մշտական և ժամանակավոր աշխատատեղերի ստեղծում.
  • երկրի էներգետիկ անվտանգության բարձրացում.
  • վնասակար արտանետումների նվազեցում.
  • կապիտալի ներգրավում և տեղական համայնքի տնտեսական զարգացման խթանում.
  • էներգամատակարարման հուսալիության բարձրացում:

Նախագծի կարգավիճակը

Նախագծային փաստաթղթի վերջնական ամփոփումից հետո այն պաշտոնապես ներկայացվել է ՀՀ բնապահպանության նախարարությանը` որպես TACIS ծրագրի հիմնական շահառուի: 2006թ. նախարարությունը փոխանցել է փաստաթուղթը Հոկայդո էլեկտրիկ փաուերս Կո. ընկերությանը հետագա լրամշակման և ընթացք տալու համար: 2007թ. մայիսին Հոկայդո էլեկտրիկ փաուերս Կո ընկերությունը տեղեկացրել է Հայաստանի ՄԶՄ ԼԱՄ-ին նախագծին իր մասնակցությունը դադարեցնելու մասին` արտանետումների սերտիֆիկացված կրճատումների (CERs) փոքր քանակի և Կիոտոյի արձանագրության գործողության ժամկետին հաջորդող ժամանակահատվածի անորոշությունների պատճառով:

2007թ. դեկտեմբերի 10-ին մի շարք հանդիպումներից և քննարկումներից հետո նախագծի սեփականատերը  Tricorona AB ընկերության հետ կնքեց արտանետումների կրճատումների գնման պայմանագիր, որով նախատեսվում է վաճառքի հանել առաջին վարկավորման շրջանում նախագծից ստացված արտանետումների սերտիֆիկացված կրճատումները (CERs): Համաձայն հիշատակված պայմանագրի, 2011 թվականին Tricorona AB ընկերությունը արդիականացներց գոյություն ունեցող նախագծային փաստաթուղթը և կնախաձեռնի դրա վավերացումը և հաստատումը ազգային մարմինների կողմից:


Նախագծի ժամանակացույցը

Համաձայն նախագծային փաստաթղթի, նախագծի առաջին վարկավորման շրջանը կմեկնարկի 2013թ.:  

Հիմնական տվյալներ 
Նախագծային փաստաթուղթ  Նախագծային փաստաթուղթը ներկայացվել է ՄԶՄ ԼԱՄ-ի հաստատմանը 2012թ. փետրվարի 22-ին:
 
Գրանցում Նախագծային փաստաթուղթն առայժմ չի ներկայացվել ՄԶՄ ԳԽ-ի գրանցմանը:

Համապատասխան նկարներ

  
  
  
  

Եղանակը Երևանում

Ռադիոակտիվություն 16
Խոնավություն 89%
Բարոմետր 669
Գեոմագնետիզմ
Ցերեկ +4
Գիշեր -7
 

 

MNP

ՀՀ բնապահպանության նախարարություն

 


 

UNFCCC

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա  

 


Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա

Կոնվենցիան սահմանում է միջկառավարական գործողությունների շրջանակները` կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքելու նպատակով:

 

GEF

Գլոբալ էկոլոգիական ֆոնդ

 


 

UNDP

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր 

 


 
Կառավարական շենք N3
Սենյակ N533
Հանրապետության Հրապարակ
Երևան, Հայաստան 0010
Հեռ` +374 (10) 583920, 583932
Ֆաքս` +374 (10) 583933
Էլ-փոստ: infocenter@nature.am, climate@nature.am
Ministry of nature Protection of Armenia UNEP GEF UNDP
Սույն կայքը ստեղծվել է 1996թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ “Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում” ծրագրի շրջանակներում: Կայքը արդիականացվել և վերաձևավորվել է 2007թ.` Հայաստանում ՄԱԿ ԿՓՇԿ-ի 6-րդ Հոդվածի դրույթների իրագործման համար ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում և հետագայում 2010թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրերի շրջանակներում: