Անտառային և խոտածածկ հրդեհների կառավարման խնդիրներին վերաբերող  եռօրյա միջոցառումներ

Անտառային հրդեհների կանխարգելմանն ու վաղ արձագանքմանն ուղղված ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ՄԱԶԾ ջանքերը, ինչպես նաև ԵԱՀԿ-ի և Հրդեհների գլոբալ կառավարման կենտրոնի Շրջակա միջավայր և անվտանգություն նախաձեռնության շրջանակներում համախմբել էին գրեթե 300 մասնակիցներ`  2011թ. սեպտեմբերի 12-14-ը Կապանում և Երևանում անցկացված անտառների և խոտածածկ տարածքների կառավարման վերաբերյալ հրամանատարաշտաբային ուսումնավարժությանը և կոնֆերանսին մասնակցելու համար:

Հայաստանում վերջին տասնամյակում անտառների և խոտածածկ տարածքների հրդեհների աճող դեպքերն ավելի են մեծացնում անտառային էկոհամակարգերին և կենսաբազմազանությանը սպառնացող անտառների և խոտածածկ տարածքների հրդեհների վտանգը: Դեպքերի 96%-ի պատճառն անտարբերությունն է և գյուղատնտեսական թափոնների և արոտավայրերի այրումը: Խնդրի հրատապությունը  համախմբել էր ներկայացուցիչներ ՀՀ արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսության, բնապահպանության, պաշտպանության և տարածքային   կառավարման նախարարություններից, մարզպետարաններից և քաղաքացիական հասարակությունից, ովքեր ներկա գտնվեցին հրդեհների կառավարման եռօրյա միջոցառումներին:   

Անտառային հրդեհների կառավարման և ռիսկերի նվազեցման մասին ազգային դասընթացը և հրամանատարաշտաբային ուսումնավարժությունը տեղի ունեցան Կապանում սեպտեմբերի 12-13-ը: Միջոցառումների ժամանակ բացահայտվեցին հրդեհների կառավարման և համակարգման կարողությունները և կարիքները:  Հրամանատարաշտաբային ուսումնավարժության մասնակիցները արտակարգ իրավիճակների և պաշտպանության նախարարություններից, ոստիկանությունից, անտառտնտեսությունից և պահպանվող տարածքներից, Սյունիքի մարզպետարանից, տեղական համայնքներից և Կարմիր Խաչից նույնպես ցուցադրեցին անտառային հրդեհներին վաղ արձագանքման սարքավորումները, որոնք ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրի կողմից նվիրաբերվել են Սյունիքի և Կապանի անտառտնտեսություններին և Արևիկ ազգային պարկին` նրանց գործունեության արդյունավետությունը և օգտակարությունը բարելավելու համար:    Բացի այդ ՄԱԶԾ-ի կողմից նվիրաբերված սարքավորումները կարևորվել են այն չափ, որ Հայաստանի փրկարար ծառայությունը ձեռք է բերել նմանատիպ 100 ուսապարկ հրշեջ փրկարարական ջոկատներին տրամադրելու համար: Հրդեհների բուռն սեզոնին սարքավորումների նվիրաբերումը մեծապես կարևորվեց:  

Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ Ս.Ազարյանը Երևանում ս.թ. հուլիսին կայացած “Անտառային և խոտածածկ տարածքների հրդեհների կանխատեսում, կանխարգելում և մարում” կոնֆերանսի ժամանակ կարևորեց, որ շահագրգիռ կողմերի միջև առկա ազգային և տարածաշրջանային մակարդակով սերտ համագործակցությունը խիստ պահանջ է: Նա նշեց, որ անհրաժեշտ է կատարել նաև օրենսդրական դաշտի փոփոխություն, իսկ հստակ սահմանված գործողությունների/հրամանների շղթան խիստ անհրաժեշտ է անտառային հրդեհների վնասը կանխարգելու և կրճատելու համար: Կոնֆերանսին հաջորդեց առաջին ազգային կլոր սեղանը, որը վարում էին անտառային հրդեհների հարցերով միջազգային փորձագետները: Կլոր սեղանի արդյունքում հանգեցին մինչև 2011թ. հոկտեմբերի 1-ը ստեղծել անտառների և խոտածածկ տարածքների կառավարման հարցերով  մշտական գործող ազգային աշխատանքային խումբ, որը կշարունակի արդեն իսկ մեկնարկված զարգացումները: 

Ներկայացված խնդիրները, բացահայտումները և նորույթները առաջիկա ամիսների ընթացքում կհավաքագրվեն մեկ ընդհանուր հոդվածների ծողովածուի մեջ, որը կհրատարակվի հայերեն և անգլերեն լեզուներով: Մասնակիցներին տրամադրվեց նաև նյութ/պաստառ, որը ներկայացնում է գյուղատնտեսական թափոններից և խոտածածկ տարածքների այրումից առաջացած վնասները: Այդ պաստառները մշակվել են ՄԱԶԾ-ի կողմից և բաշխվել են համայնքներին:  ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը խնդրեց իրենց տրամադրել նաև այդ պաստառներից, որոնք կտրամադրվեն անտառային սահմանամերձ շրջաններին: Անտառային և խոտածածկ տարածքների հրդեհների մասին ազգային միջոցառումները համընկան Անտառների համագործակցության կողմից բարձրացված նախազգուշական հայտարարության հետ այն մասին, որ անտառային հրդեհները կլիմայի փոփոխության ազդեցության կառավարման պակասի  պատճառ են: Կոնֆերանսին բաշխվեց նաև վերջինիս առնչվող ՊԳԿ-ի ազգերին կոչ հանդիսացող մամլո հաղորդագրությունը, որն ուղղված էր  անտառներին հարող հողերի կառավարման բարելավմանը` անտառային հրդեհները կանխարգելելու նպատակով:

Միջոցառումը նույնպես լուսաբանվել է նաև ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի ինտերնետային կայքում:

Համապատասխան նկարներ

  
  
  
  
  
  
  
  
  
  
  
  
  
  
  
  

Եղանակը Երևանում

Ռադիոակտիվություն 16
Խոնավություն 89%
Բարոմետր 669
Գեոմագնետիզմ
Ցերեկ +4
Գիշեր -7
 

 

MNP

ՀՀ բնապահպանության նախարարություն

 


 

UNFCCC

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա  

 


Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա

Կոնվենցիան սահմանում է միջկառավարական գործողությունների շրջանակները` կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքելու նպատակով:

 

GEF

Գլոբալ էկոլոգիական ֆոնդ

 


 

UNDP

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր 

 


 
Կառավարական շենք N3
Սենյակ N533
Հանրապետության Հրապարակ
Երևան, Հայաստան 0010
Հեռ` +374 (10) 583920, 583932
Ֆաքս` +374 (10) 583933
Էլ-փոստ: infocenter@nature.am, climate@nature.am
Ministry of nature Protection of Armenia UNEP GEF UNDP
Սույն կայքը ստեղծվել է 1996թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ “Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում” ծրագրի շրջանակներում: Կայքը արդիականացվել և վերաձևավորվել է 2007թ.` Հայաստանում ՄԱԿ ԿՓՇԿ-ի 6-րդ Հոդվածի դրույթների իրագործման համար ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում և հետագայում 2010թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրերի շրջանակներում: