






































Անտառվերականգնման պիլոտային ծրագիր Մեղրիում
Մեղրու անտառային հանդակներում հանդիպում են տարբեր պատճառներով դեգրադացիայի ենթարկված բազմաթիվ անտառային էկոհամակարգեր: Անտառների մի մասը ոչնչացել է հրդեհի, մյուսները՝ վնասատուների զանգվածային բազմացումների կամ հողի էրոզիայի պատճառով: Համաձայն հետազոտությունների արդյունքների, Մեղրիում դեգրադացված անտառների մակերեսը կազմում է 2,270 հա: Ընդ որում, 2050 հա անտառի դեգրադացիայի պատճառը վնասատուների համաճարակներն են: Վնասատուների ախտահարման պատճառով 540 հա մակերեսով տեղամասում ծառերի սաղարթներն արդեն չորացել են: Մնացած 220 հա տարածքի դեգրադացիայի պատճառը հրդեհն է: Որպես անտառվերականգնման աշխատանքների թիրախային տեղամաս ընտրվել է Մեղրիի Շվանիձորի անտառպետության տարածքը: Անտառվերականգնման աշխատանքների համար ընտրված 20 հա մակերեսով տեղամասը 1999-2001թթ. ընթացքում տուժել է տերևակեր վնասատուների զանգվածային ախտահարման պատճառով, այնուհետև, 2001թ. այրվել է բռնկված հրդեհից: Տարածքին հիմնականում բնորոշ են կաղնու ծառերը: Այն գտնվում է անտառի հարավ-արևմտյան մասում՝ 300 թեքության և ծովից 1600մ բարձրության վրա:




























Եղանակը Երևանում
| Ռադիոակտիվություն | 16 |
| Խոնավություն | 89% |
| Բարոմետր | 669 |
| Գեոմագնետիզմ | |
| Ցերեկ | +4 |
| Գիշեր | -7 |

