Տեղեկատվություն երկրի մասին

Քաղաքական քարտեզ
Տոպոգրաֆիական քարտեզ
Վարչական քարտեզ (շրջաններ)
Արբանյակային պատկեր
Երևանի վարչարարական քարտեզը (Կառավարման շրջաններ)

Հայաստանը ցամաքով շրջապատված երկիր է` 29.74 քմ ընդհանուր տարածքով և մոտավորապես 3.2 մլն բնակչությամբ: Հայաստանը գտնվում է Եվրոպայի և Ասիայի միջև, մի տարածաշրջանում, որը կոչվում է Հարավային Կովկաս: Հայաստանի հարևան երկրներն են. հյուսիսից` Վրաստանը, արևելքից` Ադրբեջանը, և հարավից` Թուրքիան և Իրանը: Հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք ձգվող առավելագույն տարածքը կազմում է 360 կմ, իսկ արևմուտքից արևելք` մոտավորապես 200 կմ:

Հայաստանը լեռնային երկիր է, որի ամենացածր կետն է` ծովի մակարդակից 375 մ բարձր (երկրի հյուսիսում, Դեբեդ գետի մոտ), իսկ ամենաբարձր գրանցված կետը` 4095 մ (Արագած լեռի հյուսիսային գագաթը): Ընդհանուր առմամբ, միջին բարձրությունը երկրի տարածքում կազմում է 1850 մ, սակայն բարձրության տատանումները (մինչև 3700 մ, առավել հաճախ` 1500-2000 մ) կարևոր ազդեցություն ունեն երկրի կլիմայական և լանդշաֆտային գոտիների վրա:

Հայաստանի լեռնային բնույթը պայմանավորում է լանդշաֆտների չափազանց բազմազան շարքի առկայությունը` երկրաբանական հիմքերի, տեղանքների, կլիմայի, հողերի և ջրային ռեսուրսների փոփոխականությամբ: Այդ լանդշաֆտները ապահովում են բնական միջավայրերի մեծ բազմազանություն, որոնք, իրենց հերթին, նպաստում են ֆլորայի և ֆաունայի առանձնահատկությանը: Կլիման փոփոխվում է մերձարևադարձայինից մինչև մայրցամաքային, ջերմաստիճանը կարող է տատանվել -41օC-ից մինչև +42oC-ը: Հարավային հարթավայրային շրջաններում կլիման չոր և սուր մայրցամաքային է: Հյուսիսային լեռնային շրջանների կլիման ավելի մեղմ և խոնավ է: Տարեկան անձրևների քանակը կազմում է մոտավորապես 570 մմ, տատանվելով 114 մմ-ից կիսաանապատային գոտում մինչև մոտավորապես 900 մմ բարձր լեռներում:

Աշխարհի ամենամեծ ալպիական և քաղցրահամ լճերից մեկը` Սևանա լիճը գտնվում է ծովի մակարդակից 1916 մ բարձրության վրա և զբաղեցնում է երկրի ամբողջ տարածքի մեկ վեցերորդը:

Հայաստանի տարածքի 4.6%-ը կազմում են բնակավայրերը, 5.5%-ը` արդյունաբերական կառույցները, 11.2%-ը` անտառները, 10%-ը` հատուկ պահպանվող տարածքները: Հայաստանի մեկ բնակչին բաժին է հասնում 0.9 հեկտար հողատարածք:

Հայաստանի Հանրապետությունը` անկախ, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է: Հայաստանի Հանրապետության պետական անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին, իսկ անկախության հռչակագրի վերաբերյալ հանրաքվեն տեղի է ունեցել 1991թ. սեպտեմբերի 21-ին: Նույն տարվա դեկտեմբերի 21-ին Հայաստանը դարձավ ԱՊՀ անդամ, 1992թ. մարտի 2-ին` ՄԱԿ-ի անդամ, 2001թ. հունվարի 25-ին` Եվրոպայի խորհրդի անդամ, և 2003թ. փետրվարի 5-ին` առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ: Երկրի կառավարությունը ունի գործադիր, օրենսդիր և դատական մարմիններ:

Սահմանադրության և վարչական-տարածքային բաժանման մասին օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետության վարչական-տարածքային միավորներն են մարզերը (շրջանները) և համայնքները: Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանված է տասը մարզերի, ինչպես նաև ներառում է Երևան քաղաքը: ՀՀ մարզերում հանրային կառավարումը կարգավորվում է "Հայաստանի Հանրապետության մարզերում հանրային կառավարման մասին" նախագահի որոշմամբ: Տեղական ինքնակառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման առանձնահատուկ հատկանիշները սահմանվում են օրենքով: Մարզպետները (մարզի ղեկավարները) իրականացնում են կառավարության տարածաշրջանային քաղաքականությունը, համակարգում են գործադիր իշխանության տեղական մարմինների գործունեությունը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

Հայաստանի Հանրապետության մարզերն են. Արագածոտնի մարզ, Արարատի մարզ, Արմավիրի մարզ, Գեղարքունիքի մարզ, Լոռու մարզ, Կոտայքի մարզ, Շիրակի մարզ, Սյունիքի մարզ, Վայոց ձորի մարզ և Տավուշի մարզ:

Համաձայն 2008թ. դեկտեմբերի 26-ին ընդունված "Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին" ՀՀ օրենքի, Երևանը ունի տեղական ինքնակառավարման մարմնի կարգավիճակ: Ավագանին Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմինն է: Այն վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության նկատմամբ:

Երևանում արդյունավետ տեղական ինքնակառավարում և տարածքային կառավարում իրականացնելու համար, Երևան քաղաքը բաժանվում է 12 վարչական շրջանների: Յուրաքանչյուր շրջանում ղեկավարությունն իրականցվում է Երևանի քաղաքապետի կողմից նշանակվող  վարչական շրջանի ղեկավարի կողմից:

Երևան քաղաքի վարչական շրջաններն են. Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Uեբաuտիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ - Զեյթուն: 

Անկախություն ձեռք բերելուց գրեթե անմիջապես հետո Հայաստանն ընկավ խորը տնտեսական և սոցիալական ճգնաժամի մեջ, որն առաջացրեց երկրի բնակչության զանգվածային աղքատացում: Ձգտելով կանխել երկրի վիճակի վատթարացումը և հաստատել շուկայական ազատ ռեժիմ, 1990-ական թվականներին Հայաստանի կառավարությունը ձեռնարկեց ընդարձակ բարեփոխումներ: Այդ բարեփոխումները ներառում էին մակրոտնտեսական կայունության մոդելի ընդունումը` հիմնված խիստ ֆիսկալ կարգապահության, ցածր արժեզրկման և նվազագույն դեֆիցիտի վրա և նպաստեցին տնտեսության բարելավմանը:

Հայաստանի Հանրապետության քաղաքական քարտեզը

Political Map (original)

Սկզբնաղբյուրը` www.geology.com

Սկիզբ

Հայաստանի Հանրապետության տոպոգրաֆիական քարտեզը

Topographic Map (original)

Սկզբնաղբյուրը` www.maps.grida.no

Սկիզբ

Հայաստանի Հանրապետության մարզերը (շրջանները)


Marzes of Armenia (original)

Սկզբնաղբյուրը` www.himnadram.org

Սկիզբ

Հայաստանի Հանրապետության արբանյակային պատկերը

Satellite Image (original)

Սկզբնաղբյուրը` www.geology.com

Սկիզբ

Երևանի վարչարարական քարտեզը (Կառավարման շրջաններ)

Districts of Yerevan (original)

Սկզբնաղբյուրը` www.wikipedia.org

Սկիզբ

Եղանակը Երևանում

Ռադիոակտիվություն 16
Խոնավություն 89%
Բարոմետր 669
Գեոմագնետիզմ
Ցերեկ +4
Գիշեր -7
 

 

MNP

ՀՀ բնապահպանության նախարարություն

 


 

UNFCCC

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա  

 


Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա

Կոնվենցիան սահմանում է միջկառավարական գործողությունների շրջանակները` կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքելու նպատակով:

 

GEF

Գլոբալ էկոլոգիական ֆոնդ

 


 

UNDP

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր 

 


 
Կառավարական շենք N3
Սենյակ N533
Հանրապետության Հրապարակ
Երևան, Հայաստան 0010
Հեռ` +374 (10) 583920, 583932
Ֆաքս` +374 (10) 583933
Էլ-փոստ: infocenter@nature.am, climate@nature.am
Ministry of nature Protection of Armenia UNEP GEF UNDP
Սույն կայքը ստեղծվել է 1996թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ “Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում” ծրագրի շրջանակներում: Կայքը արդիականացվել և վերաձևավորվել է 2007թ.` Հայաստանում ՄԱԿ ԿՓՇԿ-ի 6-րդ Հոդվածի դրույթների իրագործման համար ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում և հետագայում 2010թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրերի շրջանակներում: