Կլիմայի փոփոխությունը բարդ և համալիր հիմնահարց է, որը շոշափում է մարդու գործունեության համարյա բոլոր բնագավառները: Այդ պատճառով կլիմայի փոփոխության կանխարգելման միջոցառումները պետք է լինեն բազմակողմանի:
Կամավոր գործողություններից բացի երկրները կարող են կիրառել բազմաթիվ այլ միջոցառումներ` հարկային, տնտեսական և վարչական, որոնք կարող են խթանել ջերմոցային գազերի նվազագույն արտանետումներ ունեցող արտադրություն և սպառում: Սկզբնական շրջանում քաղաքականությունը կցկտուր էր, գնալով այն դառնում է ամբողջական և հետևողական:
Ջերմոցային գազերի արտանետումների աճի դանդաղեցման կամ կրճատման համար երկրները պարտավոր են մշակել և իրականացնել իրենց ռազմավարությունը` կլիմայի փոփոխության դեմ պայքարի քաղաքականությունը: Այդ քաղաքականության գլխավոր նպատակն է. ստեղծել ջերմոցային գազերի նվազագույն արտանետումներով արտադրություն, ավելացնել այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործումը, բարձրացնելով էներգաարդյունավետությունը արդյունաբերության, շինարարության, տրանսպորտի բնագավառներում և սպասարկման ոլորտում:
Զարգացած երկրներում լայնորեն կիրառվում են հարկային միջոցները, զուգակցելով ֆինանսական խթանների (դրամաշնորհներ, արտոնյալ վարկեր և սակագներ) հետ: Ներկայումս կլիմայի փոփոխության դեմ պայքարում մասնակցում են զարգացած երկրների մեծ մասը: Նրանք չեն ցանկանում կրճատել իրենց մրցունակությունը միջազգային շուկայում, այդ պատճառով ձգտում են ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի նոր միջոցառումները, հատկապես բարձր էներգատարողունակության ոլորտներում, կենսագործվեն կամավոր հիմունքներով, սակայն պարտավորությունների չկատարելու դեպքում, կիրառվեն պատժամիջոցներ: Մի շարք երկրներ ներդրել են արտանետումների չափաբաժինների առևտրի ազգային համակարգեր: Կառավարման տեղական մարմինները, քաղաքապետարանները մշակում են կլիմայի փոփոխության հիմնահարցի դեմ պայքարի միջոցառումների ծրագրեր: Բազմաթիվ ընկերություններ իրականացնում են կրկնակի շահույթով միջոցառումներ` կրճատում են ջերմոցային գազերի արտանետումները և մեծացնում են շահույթը:
Բազմաթիվ զարգացող երկրներ աշխատում են կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջոցառումները ինտեգրել կայուն զարգացման իրենց ռազմավարության մեջ, միաժամանակ լուծելով նաև աղքատության հիմնահարցը: Դրա համար կարևոր է երկկողմանի և բազմակողմանի համաձայնագրերի վրա հիմնված օգնությունը:
Երկարաժամկետ հեռանկարում ջերմոցային գազերի արտանետումների զգալի կրճատում հնարավոր է նոր և առավել արդյունավետ տեխնոլոգիաների ներդրման միջոցով: Օրինակ, ջերմության և էլեկտրաէներգիայի համատեղ արտադրություն, հիբրիդային շարժիչներով ավտոմեքենաների արտադրություն: Զարգացող երկրների համար առավել ձեռնտու է տեխնոլոգիաների փոխանցումը:
Կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար պահանջվում են վճռական և հստակորեն որոշակի միջոցառումներ, որոնք պետք է լինեն ճկուն և յուրաքանչյուր երկրի ընձեռեն իր ազգային պայմաններին համապատասխան առաջընթացի հնարավորություն:
Եղանակը Երևանում
| Ռադիոակտիվություն | 16 |
| Խոնավություն | 89% |
| Բարոմետր | 669 |
| Գեոմագնետիզմ | |
| Ցերեկ | +4 |
| Գիշեր | -7 |