Կասկադ Կրեդիտ փոքրամասշտաբ ՀԷԿ-երի միավորված նախագիծ

Սույն էջում ներկայացված է տեղեկատվություն նախագծային փաստաթղթի մշակման փուլում գտնվող ՄԶՄ նախագծերի վերաբերյալ:


Նախագծի անվանումը Կասկադ Կրեդիտ փոքրամասշտաբ  ՀԷԿ-երի միավորված նախագիծ
Նախագծի տեղակայումը 
  • Խնձորուտ գետ, Տավուշի մարզ, ՀՀ
  • Այրի գետ, Սյունիքի մարզ, ՀՀ
  • Արտաշատի ջրանցք, Այգեզարդ գյուղ, Արարատի մարզ, ՀՀ
  • Աղստև գետ, Դիլիջան քաղաք,
    Տավուշի մարզ, ՀՀ
  • Խարաչոբան գետ, Լեռնապատ գյուղ,
    Լոռու մարզ, ՀՀ
  • Տանձուտ գետ, Վահագնի գյուղ,
    Լոռու մարզ, ՀՀ
  • Չանախչի գետ, Դեբետ գյուղ,
    Լոռու մարզ, ՀՀ
  • Ադջիդադգ-Գեղի ջրային խողովակատար, Կապան գյուղ, Սյունիքի մարզ, ՀՀ
  • Բովաձոր և Ստեփանավան գյուղեր,
    Լոռու մարզ, ՀՀ
  • Որոտան գետ, Ույց գյուղ, Սյունիքի մարզ, ՀՀ
Նախագծի մասնակիցները

Տեղական լիազորված մասնակից.
(i) Կասկադ Կրեդիտ. (ii) Ատլաս էներգո ՍՊԸ. (iii) Զորաքար ՓԲԸ. (iv) Բիթլիս Մեն ՍՊԸ. (v) Էլենեքս ՍՊԸ. (vi) Լեռնապատի Կանթեղ ՍՊԸ. (vii) Ապահով Տանիք ՍՊԸ. (viii) Մավր ՍՊԸ. (ix) Լեռ ՍՊԸ. (x) Հոսք ՍՊԸ. (xi) Սյունիք ՍՊԸ
Այլ մասնակիցներ. 
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (Միացյալ Թագավորություն)

Բնագավառ 1. Էներգետիկա (վերականգնվող և ոչ վերականգնվող աղբյուրներ)
Գործունեության մասշտաբը Փոքր
Կիրառված մեթոդոլոգիան AMS-I.D. (տարբերակ 11) Վերականգնվող աղբյուրից էլեկտրական էներգիայի արտադրություն և մատակարարում բաշխիչ ցանցին
ACM0002 - Բազային գծի կոնսոլիդացված մեթոդաբանություն` վերականգնվող աղբյուրներից էլեկտրաէներգիայի արտադրության և բաշխիչ ցանցին մատակարարելու համար 
ՋԳ արտա-նետումների նվազեցում  Տարեկան. 25.794 տ CO2 համարժեք:
Գումարային. 257.937 tCO2e 10 տարի տևողությամբ կրեդիտավորման ժամանակաշրջանի ընթացքում:
Կապիտալ ծախսեր 7,7 մլն. ԱՄՆ դոլար
Կրեդիտավորման ժամանակահատված 10 տարի տևողությամբ ֆիքսված կրեդիտավորման ժամանակահատված:
Նախագծի մշակողը

ICF International

ԱՍԿ-երը
ստացող կողմը
  
Դեռևս բացահայտված չէ:

Նախագծի նպատակը 

Նախագծի նպատակն է վերականգնվող աղբյուրներից էլեկտրաէներգիայի արտադրության նպատակով  գործարկել և շահագործման ներկայացնել տասը փոքր հիդրոէլեկտրակայաններ (վեցը` գետի բնական հունի վրա և չորսը` արհեստական ջրաթափերի վրա կառուցված), յուրաքանչյուրը 3.6 ՄՎտ չգերազանցող հզորությամբ, միավորելով դրանք մեկ միասնական ՄԶՄ նախագծի ներքո:


Նախագծի նկարագրությունը
 

Տասը էլեկտրակայանների ընդհանուր հզորությունը 14,839 ՄՎտ է, իսկ էլեկտրաէներգիայի նախատեսվող միջին տարեկան արտադրությունը` 69,459 ՄՎտ/ժ:

Բոլոր տասը մինի-էլեկտրակայանները ֆինանսավորում և խորհրդատվական ծառայություններ են ստանում Կասկադ Կրեդիտ ՓԲԸ-ից, որը գտնվում  է Հայաստանում և հանդես է գալիս որպես նախագիծն առաջարկող և նպատակային ֆինանսավորում տրամադրող ընկերություն: Ընկերությունն իր հերթին վարկեր է ստացել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (7 մլն. ԱՄՆ դոլար) և Համաշխարհային բանկից (5 մլն. ԱՄՆ դոլար) և իր սեփական միջոցներից տրամադրել է ևս 3 միլիոն ԱՄՆ դոլար: Տասը նախագծերը համախմբելու նպատակն է նվազեցնել գործառնական և փաստաթղթերի նախապատրաստման հետ կապված ծախսերը փոքր հիդրոէլեկտրակայաններից յուրաքանչյուրի համար:

Բոլոր տասը հիդրոէլեկտրակայանները պատկանում են միևնույն տիպին, կատեգորիային և տեխնոլոգիային (հիդրոէլեկտրաէներգիայի արտադրություն): Էլեկտրաէներգիան կմատակարարվի միասնական "Հայաստանի էլեկտրական ցանցեր"-ին:

Այս համախմբված նախագծերի մշակումը կհանգեցնի ընդհանուր առմամբ 257,937 tCO2e ծավալի արտանետումների կրճատմանը և կփոխարինի "Հայաստանի էլեկտրական ցանցեր"-ի ընդհանուր համակարգում ածխածնային տեսանկյունից առավել ինտենսիվ էլեկտրաէներգիայի արտադրությանը:


Ակնկալվող արդյունքները

Նախագծի իրականացման դեպքում ակնկալվում են հետևյալ արդյունքները.

  • հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության աղբյուրների բազմազանեցում.
  • հիդրո- և վերականգնվող էներգիայի այլ աղբյուրների օգտագործում.
  • տեղական բնակչության զբաղվածության հնարավորությունների ընդլայնում նախագծի իրականացման և շահագործման ժամանակաընթացքում:

Նախագծի կարգավիճակը

Նախագծի վավերացման գործընթացն իրականացվում է SGS United Kingdom Ltd. ընկերության կողմից: Միևնույն ժամանակ, նախագծային փաստաթուղթը ներկայացվել է Հայաստանում ՄԶՄ ԼԱՄ-ի հաստատմանը: Փաստաթուղթը վերադարձվել է նախագծի մասնկիցներին ԼԱՄ-ի կողմից բացահայտված թերությունները ուղելու նպատակով:


Նախագծի ժամանակացույցը

Համաձայն նախագծային փաստաթղթի, նախագծի առաջին կրեդիտավորման ժամանակահատվածը կմեկնարկվի է 2008թ. հունվարի 1-ին:

Հիմնական տվյալներ 
Նախագծային փաստաթուղթ  Նախագծային փաստաթուղթը ներկայացվել է ՄԶՄ ԼԱՄ-ին 2007թ. դեկտեմբերի 29-ին:
Վավերացումն իրականավում է SGS United Kingdom Ltd. ընկերության կողմից (վավերացման հաշվետվությունը դեռևս առկա չէ):
Գրանցում Նախագծային փաստաթուղթն առայժմ չի ներկայացվել ՄԶՄ ԳԽ-ի գրանցմանը:

Եղանակը Երևանում

Ռադիոակտիվություն 16
Խոնավություն 89%
Բարոմետր 669
Գեոմագնետիզմ
Ցերեկ +4
Գիշեր -7
 

 

MNP

ՀՀ բնապահպանության նախարարություն

 


 

UNFCCC

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա  

 


Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա

Կոնվենցիան սահմանում է միջկառավարական գործողությունների շրջանակները` կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքելու նպատակով:

 

GEF

Գլոբալ էկոլոգիական ֆոնդ

 


 

UNDP

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր 

 


 
Կառավարական շենք N3
Սենյակ N533
Հանրապետության Հրապարակ
Երևան, Հայաստան 0010
Հեռ` +374 (10) 583920, 583932
Ֆաքս` +374 (10) 583933
Էլ-փոստ: infocenter@nature.am, climate@nature.am
Ministry of nature Protection of Armenia UNEP GEF UNDP
Սույն կայքը ստեղծվել է 1996թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ “Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում” ծրագրի շրջանակներում: Կայքը արդիականացվել և վերաձևավորվել է 2007թ.` Հայաստանում ՄԱԿ ԿՓՇԿ-ի 6-րդ Հոդվածի դրույթների իրագործման համար ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում և հետագայում 2010թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրերի շրջանակներում: