ՄԶՄ-ը ցիկլի մասնակիցները

ՄԶՄ նախագծի մշակման, հաստատման և իրականացման գործընթացին մասնակցում են մի շարք շահագրգիռ կողմեր: Ստորև բերվում է հիմնական մասնակիցների ցուցակը` իրենց դերի և պարտականությունների շրջանակի բնութագրմամբ:

Լիազորված ազգային մարմին (ԼԱՄ)
Լիազորված գործառնական մարմին (ԼԳՄ)
ՄԶՄ գործադիր խորհուրդ (ՄԶՄ ԳԽ)
ՄԶՄ նախագիծ մշակող
Ներդրող
Հավելված I երկիր
Տեխնիկական խորհրդատուներ
Իրավաբանական փորձագետներ

Լիազորված ազգային մարմին (ԼԱՄ)
Հաստատում է ՄԶՄ նախագծերը` տրամադրելով հաստատման մասին նամակ: Պատասխանատու է  որոշելու, թե,  արդյոք,  ՄԶՄ նախագծային գործունեությունը նպաստու՞մ է երկրի կայուն զարգացման նպատակի իրագործմանը, արդյոք,  երկիրը համաձա՞յն է մասնակցել նախագծին և, արդյոք,  երկիրը համարու՞մ է, որ տեղի կունենա Կիոտոյի արձանագրությամբ սահմանված ջերմոցային գազերի արտանետումների կրճատում:

Լիազորված գործառնական մարմին (ԼԳՄ)
ՄԶՄ գործադիր խորհրդի կողմից լիազորված իրավաբանորեն անկախ մարմին է, որը կարող է վավերացնել առաջարկվող ՄԶՄ նախագծերը, ինչպես նաև հավաստիացնել և սերտիֆիկացնել ջերմոցային գազերի արտանետումների կրճատումները: ԼԳՄ-ն պատրաստում է զեկույց վավերացման մասին և  նախագծային փաստաթղթի ու ընդունող երկրի կողմից թողարկված հաստատման նամակով հանդերձ   ներկայացնում  ՄԶՄ ԳԽ-ին: ՄԶՄ նախագծի գրանցման համար դիմելու գործընթացի շրջանակներում ԼԳՄ-ն ԳԽ-ին պետք է ներկայացնի նաև բացատրությունն, թե ինչպես են հաշվի առնվել նախագծի վերաբերյալ շահագրգիռ կողմերից ներկայացրած մեկնաբանությունները և դիտողությունները: ԼԳՄ-ն պետք է ստեղծի և վարի ՄԶՄ բոլոր այն նախագծերի հանրամատչելի ցուցակը, որոնք համար նա  իրականացրել է վավերացում, հավաստիացում և սերտիֆիկացում:

ՄԶՄ գործադիր խորհուրդ (ՄԶՄ ԳԽ)
Վերահսկում և համակարգում է ՄԶՄ նախագծի իրագործումն ու կառավարումը: Այլ գործունեության հետ մեկտեղ, ՄԶՄ ԳԽ-ն ՄԶՄ նախագծի վավերացման մասին զեկույցը և նախագծման փաստաթուղթը տեղադրում է ՄԱԿ ԿՓՇԿ-ի ինտերնետային կայքում` հանրային մեկնաբանությունների համար:

ՄԶՄ նախագիծ մշակող
Սովորաբար, Հավելված I մեջ չընդգրկված երկրի (զարգացող երկրի) որևէ մասնավոր ընկերություն ընդունող երկրի կողմից ծրագրի հաստատումը (ԼԱՄ-ի միջոցով), ինչպես նաև ԼԳՄ-ի կողմից ծրագրի վավերացումը և ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման հավաստիացումը և սերտիֆիկացումը ստանալու համար մշակում է ՄԶՄ նախագիծը և նախապատրաստում   պահանջվող փաստաթղթերը (նախագծման փաստաթուղթ - PDD): Եթե նախագծի մշակողը միաժամանակ հանդես է գալիս նաև որպես նախագիծը շահագործող մարմին, ապա  նա  պարտավոր է պարբերաբար մոնիտորինգի հաշվետվություններ ներկայացնել ԼԳՄ-ին, որը  պատասխանատու է ծրագրի մոնիտորինգի ապահովման, ինչպես նաև ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման հավաստիացման և սերտիֆիկացման համար: Եթե նախագծի մոնիտորինգի համար նշանակվում է մի քանի մարմին , ապա մոնիտորինգի պարտականություններն անցնում են այդ մասնակից կողմերին: Նախագիծ մշակողը կարող է հանդես գալ նաև որպես ծրագրի ֆինանսավորող, որը մասնավոր միջոցներ է տրամադրում  նախագծի ներդրումային ծախսերի համար: Եթե հաստատված մեթոդաբանություններից որևէ մեկը չի կարող կիրառվել, ապա նախագիծ մշակողը պետք է ԼԳՄ-ին ներկայացնի նաև բազային գծի և մոնիտորինգի նոր մեթոդաբանություն:

Ներդրող
ՄԶՄ նախագծի իրականացման համար սեփական միջոցներ տրամադրող ծրագիր մշակողներից բացի, ՄԶՄ նախագծերում ներդրումներ կատարելու համար , խոշոր ֆինանսական միջոցներ են հատկացնում նաև միջազգային բանկերն ու հիմնադրամները: Զարգացող երկրներում որպես ՄԶՄ նախագծի ֆինանսական միջնորդ (գործակալ) կարող են մասնակցել նաև  ազգային կամ տարածաշրջանային բանկերը, սակայն,  այսօր,  գործնականում,  նշված կառույցների մասնակցությամբ ֆինանսական սխեմաները բավականին հազվադեպ են: Ինչ վերաբերում է ածխածնային ֆինանսավորմանը (արտանետումների սերտիֆիկացված կրճատումների "ԱՍԿ" ձեռքբերմանը), ապա  այդ դերը կարող են ստանձնել Հավելված I երկրները կամ մասնավոր կառույցները:

Հավելված I երկրներ
Հավելված I երկրները կարող են հանդես գալ նաև որպես ՄԶՄ ներքո ածխածնային գնորդներ: Ավելին, Հավելված I երկրները համապատասխան մասնավոր կառույցների միջոցով զարգացող երկրին կարող են տրամադրել պահանջվող տեխնոլոգիաներ: Հավելված I երկրները, ճանաչվելով որպես նախագծի մասնակից, պետք է առաջարկվող ՄԶՄ նախագծի համար տրամադրեն նաև  նամակ հաստատման մասին:

Տեխնիկական խորհրդատուներ / ՄԶՄ փորձագետներ
Տեխնիկական խորհրդատուներն աջակցում են ՄԶՄ նախագիծ մշակողներին, առաջարկելով մի շարք ծառայություններ, որոնք ծրագիր մշակողն ինքնուրույն չի կարող իրականացնել ՄԶՄ ընթացակարգերին և կանոններին ծանոթ չլինելու կամ, երկարաժամկետ կտրվածքով ՄԶՄ իր գործարար գործունեության հիմնական մասը չդիտարկելու պատճառով: Տեխնիկական խորհրդատուներն աջակցում են նախագծային փաստաթղթի (PDD) մշակման, ինչպես նաև  տվյալների հավաքագրման գործընթացին: Նրանք կարող են նաև համագործակցել ԼԳՄ-ների հետ` վերջիններիս մեկնաբանությունների հիման վրա նախագծային փաստաթուղթը (PDD) բարելավելու համար, ինչպես նաև իրականացնել նախագծի մոնիտորինգ, աջակցել մոնիտորինգի պարբերական հաշվետվությունների մշակմանը, անհրաժեշտության դեպքում մշակել բազային գծի և մոնիտորինգի նոր մեթոդաբանություններ: Նրանք կարող են նաև կարևոր դեր խաղալ ԱՍԿ-երի առևտրայնացման հարցում:

Իրավաբանական փորձագետներ
նախագիծ մշակողների կողմից ներգրավված իրավաբանական փորձագետները, մշակում են արտանետումների կրճատման ձեռքբերման պայմանագրեր, որոնք պետք է ստորագրվեն ԱՍԿ-երի սեփականության իրավունք ունեցող կողմի (այն կարող է ներկայացված լինել որեպս լիազորված կողմերի կոնսորցիում) և ԱՍԿ-երի պոտենցիալ գնորդի միջև` ԱՍԿ-երի փոխանցման հիմնական պայմանները սահմանելու համար:

Եղանակը Երևանում

Ռադիոակտիվություն 16
Խոնավություն 89%
Բարոմետր 669
Գեոմագնետիզմ
Ցերեկ +4
Գիշեր -7
 

 

MNP

ՀՀ բնապահպանության նախարարություն

 


 

UNFCCC

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա  

 


Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա

Կոնվենցիան սահմանում է միջկառավարական գործողությունների շրջանակները` կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքելու նպատակով:

 

GEF

Գլոբալ էկոլոգիական ֆոնդ

 


 

UNDP

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր 

 


 
Կառավարական շենք N3
Սենյակ N533
Հանրապետության Հրապարակ
Երևան, Հայաստան 0010
Հեռ` +374 (10) 583920, 583932
Ֆաքս` +374 (10) 583933
Էլ-փոստ: infocenter@nature.am, climate@nature.am
Ministry of nature Protection of Armenia UNEP GEF UNDP
Սույն կայքը ստեղծվել է 1996թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ “Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում” ծրագրի շրջանակներում: Կայքը արդիականացվել և վերաձևավորվել է 2007թ.` Հայաստանում ՄԱԿ ԿՓՇԿ-ի 6-րդ Հոդվածի դրույթների իրագործման համար ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում և հետագայում 2010թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրերի շրջանակներում: