Մարրաքեշի պայմանավորվածությունների 12-րդ հոդվածով սահմանված է դրույթ ՄԶՄ իրագործումը և կառավարումը վերահսկող անկախ կառավարման մարմնի` ՄԶՄ գործադիր խորհրդի (ՄԶՄ ԳԽ) ստեղծման վերաբերյալ: ՄԶՄ ԳԽ-ը կլինի ՄԶՄ նախագծերի մասնակիցների հաղորդակցման մարմին, որի միջոցով կկարգավորվեն նախագծերի գրանցման և արտանետումների սերտիֆիկացված կրճատումների (ԱՍԿ) հավաստագրերի թողարկման հետ կապված հարցերը: Կողմերը ՄԶՄ ԳԽ-ին օժտել են մի շարք լիազորություններով, որոնք կարող են զգալի ազդեցություն ունենալ ՄԶՄ զարգացման ընթացքի վրա: Դրանք են.
ՄԶՄ ԳԽ-ի առաջին հանդիպումը կայացել է 2001թ. նոյեմբերի 11-ին` Կողմերի 7-րդ կոնֆերանսի ժամանակ: Մինչև 2007թ. դեկտեմբերը նրանք հանդիպել են 36 անգամ` հերթական որոշումների ձևակերպման և ՄԶՄ նախագծերի մշակման հետագա ուղղորդման թողարկման համար: ՄԶՄ ԳԽ-ի կողմից տրամադրված բոլոր հիմնական ուղղորդումներն ու որոշումները տեղադրված են http://cdm.unfccc.int/EB/index.html կայքում:
Գործադիր խորհուրդը բաղկացած է 10 անդամից, որոնք ընտրվում են հետևյալ սկզբունքով.
| Կիոտոյի արձանագրության Կողմեր | Անդամ |
Այլընտրանքային |
| ՄԱԿ-ի 5 տարածաշրջանային խմբեր | 5 | 5 |
| Կոնվենցիայի Հավելված I երկրներ | 2 | 2 |
| Կոնվենցիայի Հավելված I մեջ չընդգրկված երկրներ |
2 | 2 |
| Փոքր կղզային զարգացող պետություններ | 1 | 1 |
| Ընդամենը | 10 | 10 |
Հայաստանի Հանրապետությունը ՄԶՄ Գործադիր խորհրդում ներկայացնում է Դիանա Հարությունյանը, որը ընտրվել է Խորհրդի այլընտրանքային անդամ (ՄԱԿ-ի եվրոպական տարածաշրջանային խումբ), ինչպես նաև Խորհրդի անտառապատման/անտառվերականգնման աշխատանքային խմբի փոխնախագահ:
Գործադիր խորհուրդը կարող է ստեղծել կոմիտեներ կամ աշխատանքային խմբեր, որոնք կոչված են աջակցելու Խորհրդին իր գործառույթների իրականացման հետ կապված գործընթացներում:
Անհրաժեշտ է նշել, որ ՄԶՄ ԳԽ-ն հաճախակի նորացնում է ՄԶՄ Նախագծային փաստաթղթի ձևաչափերը և թողարկում է հաստատված, հաստատված կոնսոլիդացված, փոքրամասշտաբ, անտառապատման ու անտառվերականգնման (Ա/Ա) և Ա/Ա փոքրամասշտաբ բազային գծի և մոնիտորինգի մեթոդաբանությունների վերանայված տարբերակները: ՄԶՄ նախագծեր մշակողները պետք է մշտպես օգտագործեն վերջին լույս տեսած ֆորմատն ու մեթոդաբանությունները:
Եղանակը Երևանում
| Ռադիոակտիվություն | 16 |
| Խոնավություն | 89% |
| Բարոմետր | 669 |
| Գեոմագնետիզմ | |
| Ցերեկ | +4 |
| Գիշեր | -7 |