ՄԶՄ փաստաթղթերի ներկայացում

2008թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ բնապահպանության նախարարը ստորագերց Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում նախագծային փաստաթղթերի ներկայացնելու կարգը հաստատելու մասին թիվ 474-Ն հրամանը:

Փաստաթուղթը պատրաստվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 13-ի "Կլիմայի փոփոխության մասին" շրջանակային կոնվենցիային կից Կիոտոյի արձանագրության Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում նախագծերի իրականացման մասին" N 974-Ն որոշման 3-րդ կետի ա) ենթակետի դրույթների:

Կարգը սահմանում է ՄԶՄ նախագծերի նախագծային փաստաթղթերի ներկայացման և հաստատման գործընթացը երկու փուլով իրականացնելու կարգը. (i) նախագծային գաղափարի նկարագրության ներկայացման, գնահատման և հավանության ստացման կամավոր փուլ և (ii) նախագծային փաստաթղթի ներկայացման, գնահատման և հաստատման պարտադիր փուլ

Թիվ 474-Ն կարգի դրույթները պարտադիր են ՀՀ բնապահպանության նախարարության (Հայաստանում ՄԶՄ Լիազորված ազգային մարմին) հավանության և հաստատման նպատակով ներկայացվող ՄԶՄ նախագծային բոլոր փաստաթղթերի համար:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

26 դեկտեմբերի 2008 թ.
ք. Երևան
N 474-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՄԱՔՈՒՐ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. հուլիuի 13-ի ,,Կլիմայի փոփոխության մասինե շրջանակային կոնվենցիային կից Կիոտոյի արձանագրության մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում նախագծերի իրականացման մասինե N 974-Ն որոշման 3-րդ կետի ա) ենթակետի.

Հրամայում եմ`

1. Հաստատել Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում նախագծային փաստաթղթերը ներկայացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:


Նախարար`       Ա. Հարությունյան


Հավելված
Հաստատված է
ՀՀ բնպահպանության նախարարի
2008 թ. դեկտեմբերի 26-ի
N 474-Ն հրամանով

 

Կ Ա Ր Գ

ՄԱՔՈՒՐ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում և կարգավորվում են ,Կլիմայի փոփոխության մասինե շրջանակային կոնվենցիային կից Կիոտոյի արձանագրության 12-րդ հոդվածով սահմանված մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում իրականացվող նախագծերի նախագծային փաստաթղթերի ներկայացման կարգը:

2. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները.

 

1) Մաքուր զարգացման մեխանիզմ` ,Կլիմայի փոփոխության մասինե շրջանակային կոնվենցիայի Կիոտոյի արձանագրության հոդված 12-ով սահմանված մեխանիզմ, որը կոնվենցիայի Հավելված I-ում ընդգրկված Կողմ երկրներին հնարավորություն է տալիս իրականացնել ջերմոցային գազերի արտանետումների կրճատման նախագծեր Հավելված I-ում չընդգրկված (զարգացող) երկրներում և արդյունքում ստացված արտանետումների սերտիֆիկացված կրճատումները օգտագործել Կիոտոյի արձանագրության ներքո իրենց քանակական պարտավորությունների կատարման համար:  

 

2) Արտանետումների սերտիֆիկացված կրճատում` միավոր, որը հավասար է մեկ մետրական տոննա ածխածնի երկօքսիդի համարժեքին և թողարկվում է Կիոտոյի արձանագրության հոդված 12-ի հիման վրա՝ մաքուր զարգացման մեխանիզմի միջազգային ընթացակարգերի և պահանջների համաձայն: Արտանետումների սերտիֆիկացված կրճատումներով չափվում են մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում իրականացվող նախագծերի արդյունքում ստացված ջերմոցային գազերի արտանետումների սերտիֆիկացված կրճատման ծավալները:  

 

3) Մաքուր զարգացման մեխանիզմի միջազգային ընթացակարգեր և պահանջներ` Կիոտոյի արձանագրության, ինչպես նաև ,Կլիմայի փոփոխության մասինե շրջանակային կոնվենցիայի այլ համապատասխան փաստաթղթերով սահմանված մաքուր զարգացման մեխանիզմի իրականացման ընթացակարգեր, չափանիշներ և պահանջներ:  

 

4) Լիազորված ազգային մարմին` Կիոտոյի արձանագրության Կողմ երկրի կողմից լիազորված մաքուր զարգացման մեխանիզմի ազգային մարմին, որը համակարգում է մաքուր զարգացման մեխանիզմի իրականացումը երկրում և հաստատում է մաքուր զարգացման մեխանիզմի նախագծային փաստաթղթերը:  

 

5) Նախագծային գաղափարի նկարագրություն` առաջարկվող մաքուր զարգացման u1396 .եխանիզմի նախագծի համառոտ նկարագրություն պարունակող փաստաթուղթ, որը ներկայացվում է լիազորված ազգային մարմնին նախագծի վերաբերյալ համապատասխան եզրակացություն ստանալու նպատակով:  

 

6) Նախագծային փաստաթուղթ՝ մաքուր զարգացման մեխանիզմի միջազգային ընթացակարգերին և պահանջներին, ինչպես նաև սույն Կարգի դրույթներին համապատասխան մշակված փաստաթուղթ:  

 

7) Նախագծի մասնակիցներ՝ ներգրավված կողմ (Կիոտոյի արձանագրության Կողմ և մաքուր զարգացման մեխանիզմի գործընթացի մասնակից երկիր), որը նախագծային փաստաթղթում նշված է որպես նախագծի մասնակից կամ մասնավոր և (կամ) հասարակական կազմակերպություն, որին ներգրավված Կողմը լիազորել է մասնակցելու մաքուր զարգացման մեխանիզմի նախագծում:  

 

8) Մաքուր զարգացման մեխանիզմի գործադիր խորհուրդ` ,Կլիմայի փոփոխության մասինե շրջանակային կոնվենցիայի Կողմերի կոնֆերանսի /Կողմերի խորհրդակցության կառավարման և հսկողության ներքո գործող Մաքուր զարգացման մեխանիզմը համակարգող միջազգային մարմին, որը լիովին հաշվետու է ,Կլիմայի փոփոխության մասինե շրջանակային կոնվենցիայի Կողմերի կոնֆերանսին/ Կողմերի խորհրդակցությանը: Մաքուր զարգացման մեխանիզմի գործադիր խորհուրդը մասնավորապես իրականացնում է մաքուր զարգացման մեխանիզմի նախագծերի գրանցումը և ջերմոցային գազերի կրճատման սերտիֆիկացումը:  

II. ՄԱՔՈՒՐ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

3. Մաքուր զարգացման մեխանիզմի նախագծերի նախագծային փաստաթղթերի ներկայացումը և հաստատումը կարող է իրականացվել երկու փուլով.

 

1) նախագծային գաղափարի նկարագրության ներկայացման, գնահատման և հավանության ստացման փուլ, որը կատարվում է կամավորության հիմունքներով,  

 

2) նախագծային փաստաթղթի ներկայացման, գնահատման և հաստատման փուլ:  

4. Առաջարկվող նախագծի նախնական ուսումնասիրության և լիազորված ազգային մարմնի հավանությունը ստանալու նպատակով նախագծի մասնակիցների կողմից կարող է մշակվել նախագծային գաղափարի նկարագրություն: Նախագծային գաղափարի նկարագրության ներկայացումը լիազորված ազգային մարմին կատարվում է կամավորության հիմունքներով և չի հանդիսանում մաքուր զարգացման մեխանիզմի նախագծի հաստատման պարտադիր նախապայման (կամավոր փուլ):

5. Նախագծային գաղափարի նկարագրությունը ներկայացվում է լիազորված ազգային մարմին հայերեն լեզվով (էլեկտրոնային և տպագիր տարբերակներով)` երկու օրինակից, համապատասխան դիմումի ուղեկցությամբ: Դիմումը ստորագրվում և կնքվում է մաքուր զարգացման մեխանիզմի նախագծի բոլոր մասնակիցների կողմից:

6. Եթե նախագծի մասնակիցները նախագծային գաղափարի նկարագրությունը մշակել են միջազգային որևէ կազմակերպության հետ համատեղ, ապա նախագծային գաղափարի նկարագրությունը կարող է ներկայացվել լիազորված ազգային մարմին համապատասխան կազմակերպության կողմից ընդունված ձևաչափով:

7. Եթե նախագծային գաղափարի նկարագրության պաշտոնական ներկայացման պահին նախագծի մասնակիցներին արդեն հայտնի են նախագծի իրականացման արդյունքում ակնկալվող արտանետումների սերտիֆիկացված կրճատումները ձեռքբերող կազմակերպությունները, ապա այդ հանգամանքը պետք է նշվի սույն Կարգի 5-րդ կետով նախատեսված դիմումի մեջ: Նախագծի մասնակիցները գրավոր իրազեկում են լիազորված ազգային մարմնին արտանետումների սերտիֆիկացված կրճատումները ձեռքբերող կողմերի և (կամ) կազմակերպությունների փոփոխության մասին, եթե այդ փոփոխությունը տեղի է ունենում մինչև նախագծային փաստաթղթի պաշտոնական ներկայացումը:

8. Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում իրականացվող նախագծի հաստատման նպատակով մաքուր զարգացման մեխանիզմի նախագծի մասնակիցները մշակում և պաշտոնապես լիազորված ազգային մարմին են ներկայացնում նախագծային փաստաթղթերի փաթեթ, որում ներառվում են հետևյալ փաստաթղթերը (էլեկտրոնային և տպագիր տարբերակներով).

 

1) լիազորված ազգային մարմնին ուղղված դիմում, որը ստորագրվում և կնքվում է մաքուր զարգացման մեխանիզմի նախագծի բոլոր մասնակիցների կողմից,  

 

2) մաքուր զարգացման մեխանիզմի միջազգային ընթացակարգերին և պահանջներին համապատասխան մշակված նախագծային փաստաթուղթ՝ հայերեն լեզվով (նախագծային փաստաթուղթը ներկայացվում է լիազորված ազգային մարմին փաստաթղթի ներկայացման պահին մաքուր զարգացման մեխանիզմի գործադիր խորհրդի կողմից հաստատված և ,Կլիմայի փոփոխությանե մասին շրջանակային կոնվենցիայի քարտուղարության պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրված գործող ձևաչափով: Նախագծային փաստաթղթում ընդգրկվում է նաև Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման գործընթացում ներկայացվող մաքուր զարգացման մեխանիզմի նախագծի ներդրման և երկրի կայուն զարգացման նպատակների հետ համապատասխանության վերաբերյալ տեղեկատվություն),  

 

3) մաքուր զարգացման մեխանիզմի նախագծի բոլոր մասնակիցների կողմից ստորագրված փաստաթուղթ (հայտարարագիր), որով ներկայացվում և հաստատվում է լիազորված ազգային մարմնի հետ բանակցող մասնակիցը (անձը),  

 

4) մաքուր զարգացման մեխանիզմի նախագծի հասարակական լսումների արձանագրությունը, եթե մաքուր զարգացման մեխանիզմի նախագծի մասնակիցների կողմից լիազորված ազգային մարմնի հետ համաձայնեցմամբ կազմակերպվել են մաքուր զարգացման մեխանիզմի նախագծի հասարակական լսումներ,  

 

5) նախագծային գործունեության արդյունքում ստացվող արտանետումների սերտիֆիկացված կրճատումների բաշխման սկզբունքներն ամրագրող գրություն, եթե նախագծային փաստաթղթի ներկայացման պահին նախագծի մասնակիցները կայացրել են արտանետումների սերտիֆիկացված կրճատումների բաշխման վերաբերյալ որոշում:

Եղանակը Երևանում

Ռադիոակտիվություն 16
Խոնավություն 89%
Բարոմետր 669
Գեոմագնետիզմ
Ցերեկ +4
Գիշեր -7
 

 

MNP

ՀՀ բնապահպանության նախարարություն

 


 

UNFCCC

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա  

 


Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա

Կոնվենցիան սահմանում է միջկառավարական գործողությունների շրջանակները` կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքելու նպատակով:

 

GEF

Գլոբալ էկոլոգիական ֆոնդ

 


 

UNDP

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր 

 


 
Կառավարական շենք N3
Սենյակ N533
Հանրապետության Հրապարակ
Երևան, Հայաստան 0010
Հեռ` +374 (10) 583920, 583932
Ֆաքս` +374 (10) 583933
Էլ-փոստ: infocenter@nature.am, climate@nature.am
Ministry of nature Protection of Armenia UNEP GEF UNDP
Սույն կայքը ստեղծվել է 1996թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ “Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում” ծրագրի շրջանակներում: Կայքը արդիականացվել և վերաձևավորվել է 2007թ.` Հայաստանում ՄԱԿ ԿՓՇԿ-ի 6-րդ Հոդվածի դրույթների իրագործման համար ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում և հետագայում 2010թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրերի շրջանակներում: